Հաջորդը սեմուշկան է. Ռոբերտ Քոչարյանի բարձր հովանու ներքո

17/12/2017 schedule17:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 16-ի համարում

Դոլար-դրամ փոխարժեքի վերջին ամիսներին արձանագրվող շատ հետաքրքիր տատանումների ֆոնին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տարադրամի փոխանակման 22 կետեր փակելու մասին նախորդ օրը կայացրած որոշումը, անշուշտ, ուշագրավ է: Մի տեսակ ստացվում է, որ այդ փոխանակման կետերն էին մեղավոր, որ դոլարը վայրիվերումների մեջ էր: Իրականում Կենտրոնական բանկը լայնորեն լուսաբանված այդ որոշմամբ ընդամենը հանրությանը հիշեցրեց իր գոյության մասին: Ընդամենը արձանագրեց, որ ձեռքերը ծալած չի նստում: Իսկ ցանկացած «պակազուխա» իր մեջ պարունակում է խտրական մոտեցումների մեծ հնարավորություն, ինչի մասին էլ հրապարակային կարծիքներ են հնչել: Այսինքն, ԿԲ-ն որեւէ «չենջ» փակելիս անպայման ճշտելու է, թե ումն է այդ «չենջը»: Եւ, կախված դրա սեփականատիրոջից, ԿԲ որոշումը կարող է փոխվել:

«Կարծում եմ՝ դա անհեթեթություն է, որովհետեւ մենք մեր հայտարարության մեջ հստակ տվել ենք այն չափանիշները, որոնցով ղեկավարվում է Կենտրոնական բանկի խորհուրդը»,- հայտարարեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը՝ «Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնի» երեկ կազմակերպած «ՀՀ բանկային համակարգ. տարվա ամփոփում եւ հետագա ծրագրեր» թեմայով քննարկման ժամանակ: Դեկտեմբերի 8-ին եւ 9-ին ԿԲ-ն Երեւանի 41 չենջերում անցկացրած ստուգումների մասին հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ, իրոք, հստակ նշվել են այն խախտումները, որոնց հետեւանքով փոխանակման կետերը ենթակա են փակման: Այդուհանդերձ, ինչու է պարոն Սարգսյանը նման պնդումները համարում անհեթեթություն: «Կոնկրետ, հստակ չափանիշներ են ներկայացված, որոնցով մենք ղեկավարվելու ենք այսուհետ: Եւ եթե որեւէ մի փոխանակման կետի նկատմամբ կլինի խտրականություն, ապա դա շատ շուտ կարող է բացահայտվել»,-ասում է Կենտրոնական բանկի նախագահը:

Եթե պարոն Սարգսյանին թվում է, թե, օրինակ, փողոցային երթեւեկության կանոնները «կոնկրետ ու հստակ» չեն, ապա նա, թերեւս, սխալվում է: Բայց դրանք խախտելու համար որոշ մարդիկ պատժվում են, իսկ մյուսները՝ ոչ: Այնպես որ, ԿԲ նախագահի այս հակափաստարկը համոզիչ չէ: «Բացի այդ, որոշումները ընդունվում են կոլեգիալ՝ ԿԲ խորհրդի կողմից եւ վերահսկողության հանձնաժողովի կողմից, որտեղ, չեմ կարծում, որեւէ մեկը կարող է այդպիսի անհեթեթ գաղափարներ առաջ տանել, որ այս կամ այն մարդու փոխանակման կետը պետք չէ փակել կամ բացել»,-մյուս հակափաստարկն է ներկայացնում պարոն Սարգսյանը:

Թե ինչ աղմկոտ կոլեգիալ որոշումներ են ընդունվում Հայաստանում, կարելի է մի առանձին հատորով ներկայացնել: Ամենաթարմը՝ ընդամենը մի քանի շաբաթ առաջ ՀՀ կառավարությունը, որը նույնպես կոլեգիալ մարմին է, որոշում էր ընդունել Պուշկինի փողոցի վրա գտնվող մոտ 70 ք.մ. մակերեսով մի տարածք առանց աճուրդի վաճառել 11 հազար դոլարով, երբ շուկայական գինը դրանից 6-7 անգամ բարձր է: Եթե նման որոշումները հնարավոր են կառավարությունում, ապա ինչո՞ւ պետք է բացառված լինեն ԿԲ խորհրդում: Այնպես որ, այս հակափաստարկն էլ հիմնավոր համարել չի կարելի: «Ավելին, կարող եմ ասել, որ մենք ունենք լիակատար աջակցություն վարչապետի կողմից, հանրապետության նախագահի կողմից, որ որեւէ մեկի համար բացառություն չի արվելու»,-ամենաջախջախիչ հակափաստարկը բերեց պրն Սարգսյանը: Իրոք որ՝ ջախջախիչ է:

Նախորդ օրը հանրապետության նախագահը ընդունել էր ԿԲ խորհրդի անդամներին, եւ մենք տեսակետ էինք հայտնել, որ, թերեւս, ճշտվել է այն ցուցակը, որով պետք է առաջնորդվի ԿԲ խորհուրդը «չենջերը» փակելիս: Մեր այս տեսակետը ցասում էր առաջացրել ԿԲ-ում: Առաջին հայացքից, իրոք, որեւէ նորմալ երկրի նախագահի անունը շոշափել ինչ-որ «չենջերի» փակման-բացման ֆոնին, փոքր-ինչ տարօրինակ է հնչում: Սակայն սա Հայաստանն է, եւ ԿԲ նախագահի մատնանշած «լիակատար աջակցության» մասին հայտարարությունն ընդամենը նշանակում է, որ ՀՀ նախագահի եւ վարչապետի մակարդակով նման հարցեր քննարկվում են:

Ո՞վ է առաջինը բարձրացրել այդ հարցը, ի՞նչ բառերով են ՀՀ նախագահն ու վարչապետը հայտնել իրենց աջակցության մասին, ինչո՞ւ է այդ հարցը սկսել քննարկվել՝ արդեն էական չէ: Կարեւորն այն է, որ այդ մակարդակներում նման հարցեր են քննարկվել: Սրանից ուղղակիորեն հետեւում է, որ այդ մակարդակներում քննարկման հաջորդ թեման կարող է դառնալ Շենգավիթ համայնքում արեւածաղկի մանրածախ վաճառքի կանոնակարգման խնդիրը: Այնպես որ, ՀՀ նախագահի եւ ԿԲ խորհրդի անդամների հանդիպման ժամանակ փակվելու ենթակա «չենջերի» ցուցակի քննարկման հավանականությունը որեւէ կերպ չի հերքվում, իսկ ԿԲ նախագահի վերը նշված հայտարարությունից հետո՝ նույնիսկ հաստատվում է:

Հայկ Գեւորգյան

Տպել
2385 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել