Հակագարդասիլային խոսակցությունները լրիվ արհեստածին են. մասնագետ (տեսանյութ)

Հանրային առողջության մասնագետ Արսեն Թորոսյանն ԱԺ-ում կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ պատվաստմանը դեմ արտահայտվողներին սուր քննադատության ենթարկեց:

Թորոսյանը, նախ անդրադարձավ այն պնդումներին, որ Գերմանիայում եւ ԱՄՆ-ի տարբեր նահանգներում հանվել են պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները: «Չկա այնպիսի տեղ, որտեղ վակցինան ներդրվել է եւ հանվել: Դրանք փաստեր են, որոնց դեմ ոչ մի հակափաստարկ չկա, եւ պետք չի մերկապարանոց հայտարարություններ անել: Ավելին ասեմ, Անգլիայում հիմա մեծ դժգոհություն կա, թե ինչու տղաներին չեն պատվաստում, Իսրայելում արդեն պատվաստում են»,- ասաց Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ պատվաստումները երբեւէ հայտնաբերված ամենաանվտանգ միջոցառումներն են հանրային առողջության պաշտպանության ոլորտում:

«Այստեղ 1.7 միլիոն դեպքից 1ալերգիկ լուրջ ռեակցիա, որ ասում ենք, դրանից ավելի անվտանգ բան չկա պարզապես: Այսինքն՝ սննդային թունավորումն ավելի հաճախ է հանդիպում ու մահ, քան վակցինացիայից ալերգիկ ռեակցիան, էդ պետք է ֆիքսենք»,- հայտարարեց հանրային առողջության մասնագետը:

Անդրադառնալով ԵՄ-ի կողմից հրապարկված վիճակագրությանը, նա ասաց. «Այդ թվերը ես բացել, կարդացել եմ: Ասում են՝ վաննայում ընկած, մահացած մարդու դեպք է գրած, որ «Գարդասիլից» հետո է ընկել վաննայում, մահացել: Ու դա մեր ընդդիմախոսները համարում են վակցիայի պատճառով առաջացած մահ է»: Նրա խոսքով՝ առաջնայի կանխարգելման զենքը դա վակցինացիան է:

«Հակագարդասիլային այս խոսակցությունները լրիվ արհեստածին են ու մեր հետ զուգահեռ ներդրվող ոչ մի երկրում չկան, ո՛չ Մոլդովայում, ո՛չ էլ Վրաստանում: Այսօր ես նույնիսկ փնտրում եմ Մոլդովայում, Վրաստանում հակառակ կարծիքներ, նորից գուգլը բերում է հայաստանյան, ռուսական կայքերը: Այսինքն՝ չկա այնտեղ, այնտեղ ասում են՝ ինչու եք մենակ այդ տարիքի աղջիկների պատվաստում, եկեք ավելի լայն, ընդգրկուն վերցնենք: Այս ամեն ինչն արհեստածին է: Մենք փնտրում ենք կատու՝ մութ սենյակում, որը չկա»,- ասաց Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ պետք է ամեն ինչ անել, որ հակավակցինացիոն շարժումը թափ չհավաքի:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
3707 դիտում

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ