Պատվաստվեք պապիլոմա վիրուսի դեմ. խմբագրական

19/12/2017 schedule10:00

Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների թեմայով ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած քննարկումը, որ երեկ տեղի ունեցավ ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, գոնե այս փուլում տվեց առկա հարցերի պատասխանները եւ հիմնավորեց, որ Հայաստանի քաղաքացիները պատվաստումներից խուսափելու որեւէ պատճառ չունեն, ընդհակառակը, պետք է շահագրգռված լինեն իրենց երեխաների պատվաստումներն իրականացնելու հարցում։

Քննարկման ընթացքում մի շարք հետաքրքիր փաստեր արձանագրվեցին այն պնդումների կապակցությամբ, որոնք վերջին ամիսներին սոցիալական ցանցերում ահասարսուռ եզրակացություններ անելու հիմք էին տվել։ Մասնավորապես խոսվում էր, որ ԱՄՆ-ում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներից հետո 18 հազար 727 պրոբլեմատիկ դեպք է արձանագրվել, որոնցից 63-ը ավարտվել են մահվան ելքով։ Քննարկման ընթացքում, որին մասնակցում էին առողջապահության նախարարը եւ պատվաստումների ոլորտի պատասխանատուներ ու մասնագետներ, պարզվեց, որ 18 հազար պրոբլեմատիկ դեպքը կամ բարդացումը առաջացել է 35 միլիոն պատվաստվածների շրջանում։ Այսինքն՝ 35 միլիոն պատվաստված անձանցից 18 հազարի մոտ ինչ-որ բարդացում արձանագրվելու մասին տեղեկատվություն է եղել։ Մինչ այս տեղեկատվության բովանդակության մեջ խորանալը նշենք, որ ահազանգով զուգորդված դեպքերը կազմում են ընդհանուրի 0.05 տոկոսը։ Աշխարհում չկա որեւէ առողջապահական միջոցառում, որ 0.05 տոկոսի ռիսկ չպարունակի, նույնիսկ ատամ պլոմբելը։

Բայց պապիլոմայի պատվաստման դեպքում իրավիճակը շատ ավելի ակնհայտ է։ Խնդիրն այն է, որ վերը նշված 18 հազարը ոչ թե պատվաստման հետեւանքով առաջացած բարդություններ են, այլ պատվաստումից հետո առաջացած բարդությունները։ Այսինքն, պատկերավոր ասած, եթե որեւէ մեկը պապիլոմայի դեմ պատվաստումից հետո ավտովթարի է ենթարկվել եւ վնասվածք ստացել, այս անձը ընդգրկվել է վերը նշված 18 հազար 727-ի մեջ։ Նույնը վերաբերվում է նաեւ 63 մահերին։ Դրանք ոչ թե պապիլոմայի դեմ պատվաստման արդյունքում առաջացած մահերն են, այլ պապիլոմայի դեմ պատվաստված անձանց շրջանում առաջացած մահերը, որոնց կապը պատվաստման հետ որեւէ կերպ հիմնավորված չէ։ Եվ եթե նույնիսկ ուղղակի կապ ունենային, դա ընդհանուր պատվաստվածների թվի մեջ 0.0001 տոկոսն է։ Ցանկացած բժշկական միջամտության՝ նույնիսկ ամենաանվնաս համարվողների մահվան ռիսկը ավելի բարձր է համարվում, քան 0.0001 տոկոսը։

Հաջորդ կարեւոր պնդումը, որ լայն քննարկում էր ստացել սոցիալական ցանցերում, այն էր, որ պապիլոմայի դեմ պատվաստման հետեւանքով աղջիկների մոտ անպտղություն է զարգանում։ Մասնագետները, սակայն, բացատրեցին, որ պապիլոմայի դեմ պատվաստանյութը կամ ավելի ճիշտ՝ պատվաստման հետեւանքով առաջացած հակամարմինը ոչ թե բջիջ է, այլ, պատկերավոր ասած՝ «բջիջի լուսանկար», հետեւաբար նման դերակատարում չի կարող ստանձնել, այսինքն՝ չբերություն չի կարող զարգացնել, եւ միջազգային վիճակագրությունը հաստատում է պնդումը։

Անդրադարձ եղավ նաեւ այն հարցին, թե ինչու՞ է պատվաստումն իրականացվում հատկապես պապիլոմա վիրուսի երկու տեսակների դեմ, մինչդեռ վիրուսը ավելի մեծ թվով տեսակներ ունի։ Այս հարցն էլ պարզաբանվեց հետեւյալ կերպ. միայն արգանդի վզիկի քաղցկեղի պարագայում է, որ ուռուցքների 98 տոկոսում հայտնաբերվում են պապիլոմա վիրուսի վերը հիշատակված երկու տեսակները։ Հետեւաբար, վիրուսի միայն այս երկու տեսակների պարագայում է ապացուցված նրանց քաղցկեղածին հատկությունը եւ հետեւաբար՝ ապացուցված է միայն այս երկու տեսակների դեմ պատվաստումների արդյունավետությունը։

Քննարկման ընթացքում, ըստ էության, չհաստատվեցին տեղեկություններն այն մասին, թե ինչ-որ երկրներում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներն ընդհատվել են դրանց վնասակարության հիմքով։ Ոչ մի երկիր ծրագիրը նման հիմքով չի դադարեցրել։ Իսկ միջազգային վիճակագրությունը ցույց է տալիս պատվաստման արդյունավետությունը։ Հետեւաբար, երեկվա քննարկման արդյունքում արձանագրվեց, որ պատվաստումը ոչ միայն վնասակար չէ, այլեւ օգտակար է եւ անհրաժեշտ։

Նշենք նաեւ, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով՝ շեշտեց, որ քննարկումը նախաձեռնելուց հետո հրապարակային հայտարարություն է արել, խնդրելով պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներին դեմ արտահայտվող մասնագետներին արձանագրել եւ ներկա լինել քննարկմանը։ Սակայն, փաստորեն, ոչ մի նման մասնագետ այս կոչին չէր արձագանքել։ Փաշինյանն իր ելույթում արձանագրելով սա, ասաց, որ քննարկման արդյունքներով չլսեց որեւէ բան, որ պիտի անհանգստություն առաջացնի պատվաստումների կապակցությամբ։ Բայցեւայնպես Փաշինյանը նորից հայտարարեց, որ եթե կան մասնագետներ, ովքեր պատրաստ են հիմնավորել տվյալ պատվաստման վնասակարությունը, անպայման արձագանքեն, եւ նրանց փաստարկները պատշաճ քննարկման առարկա կդառնան։ Իսկ քանի դեռ նման մասնագետներ եւ փաստարկներ չկան, պատվաստումների վնասակարության մասին որեւէ պնդում արժանահավատ համարել չի կարելի։ Այնպես որ՝ ձեր երեխաներին տարեք պատվաստումների, սիրելի հայրենակիցներ։

Տպել
5222 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ