Դատավորների արձակուրդների կարգը կխստացվի, իսկ մինչեւ 2 մլն դրամի գործերը կքննվեն 2 ամսում

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր Ազգային Ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց Դատական օրենսգրքում եւ հարկից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագիծը:

Հովհաննիսյանն նշեց, որ միջոցներ պետք է ձեռնարկվեն դատական համակարգը բեռնաթափելու ուղղությամբ: Երեւանի քաղաքի վարչական շրջանների դատարանների ծանրաբեռնվածությունը տարբեր է, որի համար առաջարկում են Երեւանի վարչական շրջանների դատարանի փոխարեն ունենալ մեկ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Երեւանի դատարան:

«Դա նաեւ ձեռնտու է ֆինասական տեսանկյունից, որովհետեւ, բնականաբար, մենք  կունենանք մեկ դատարանի նախագահ, ոչ թե վարչական շրջանների նախագահներ: Գործերի բաշխվածությունը կտարածվի Երեւան քաղաքում բոլոր դատավորների միջեւ: Այսինքն՝ հավասարակշռված բաշխում կլինի: Սա անշուշտ կբերի դատարանների բեռնաթափման, որն էլ իր հերթին կնպաստի գործերն արագ քննելուն»,- ներկայացրեց Արթուր Հովհաննիսյանը:

Նախագծում անդրադարձ կա նաեւ դատավորների արձակուրդներին: Գործող օրենսդրությամբ արձակուրդ գնալուց առաջ դատավորը 20 օր շուտ դիմում է դատարանի նախագահին եւ 20 օր առաջ իրեն գործեր չi մակագրվում: Երբ դատավորը տարվա մեջ բազմաթիվ անգամ դիմում է գրում արձակուրդ գնալու համար, հետո ետ է վերձնում դիմումը, միեւնույնն է` նրան 20 օր առաջ գործ չի մակագրվում: Առաջարկվող նախագծով դատարվորները տարվա սկզբում պետք է ասեն, թե երբ են ուզում արձակուրդ գնալ,  արձակուրդը տրամադրվելու է 3 մասնաբաժնով եւ չի կարողանալու 3 անգամից ավելի դիմում գրել արձակուրդի համար: Սահմանափակվել է նաեւ դատավորին արձակուրդ գնալով պայմանավորված գործերի մակագրման ժամկետը: Առաջարկվում է արձակուրդ գնալուց միայն 10 օր առաջ նրանց գործեր չմակագրել:

Օրենսդրական այս փաթեթի համաձայն, Քաղաքացիական դատավարության օրենսգրքում նոր գլուխ է ավելացել, որը կոչվելու է պարզեցված վարույթներ: «Սա հենց այն վարույթն է, որը փոքր գումարի գործերով քննվելու է արագ: Նույն ՓՄՁ-ի համար սա շատ օգտակար մեխանզիմ կարող է լինել, որովհետեւ խոսքը վեաբերվում է մինչեւ 2 միլիոն դրամ գումարի բռնագանձման պահանջներին: Նման պահանջները դատարանը պետք է քննի հայցը վարույթ ընդունելուց հետո մոտավորապես 2 ամսվա ընթացքում առանց դատական նիստի»,- նշեց արդարադատության նախարարի առաջին տեղակալը:

Տպել
1531 դիտում

Եթե ԿԳ նախարարը չփոխի դիրքորոշումը, ես ու կինս կվերանայենք մեր կրթական նվիրատվությունները

Վարչապետը ԳՇ պետից սպասում է ներքնաշորի, հիգիենիկ միջոցների մասին զինվորների զանգերի դադար

Խոշոր բիզնեսի հետ հարաբերվելու միջանկյալ լուծումներ. խմբագրական

Մայիսի 31-ի գիշերվանից Մեծամորի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի

Սոթքի ոսկու հանքի կասեցված աշխատանքը վերականգնվել է ոստիկանության շնորհիվ. պարզաբանում

Տեղի է ունեցել կոռուպցիայի նվազեցմանն ուղղված աշխատանքային հանդիպման երկրորդ փուլը

Եթե մարդիկ գործարար են, չի նշանակում, որ գող են. Բաբլոյանը՝ ՀՀԿ-ի մեծահարուստների մասին

Գերմանիայում Հայաստանի դեսպանի՝ Արցախի մասին խայտառակ դասախոսությունը. բաց նամակ ԱԳՆ-ին

Արա Բաբլոյանը՝ իր եւ Նիկոլ Փաշինյանի լարված հարաբերությունների մասին

Իրանն ուլտիմատում է ներկայացրել. ԱՄՆ-ն մեկուսանում է

Տավուշի փոխմարզպետն ու առողջապահության փոխնախարարը պաշտոնանկ են եղել. նոր նշանակումներ

Դատախազությունն ուսումնասիրում է Սոցապ ոլորտը. խախտումներ՝ նպաստների հանձնման գործում

«Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի աշխատակիցները աշխատավարձերի խնդրով դիմում են Ն. Փաշինյանին

Չկա սահմանադրական փակուղի. Թովմասյանը՝ ստեղծված ճգնաժամի եւ իր հրաժարականի մասին

Երջանիկ, ամուր ու նպատակասլաց եղեք. ոստիկանության պետի ուղերձը՝ շրջանավարտներին

Ինքնասպանության փորձ. այս միջոցը սկսում է դառնալ խնդիրների վրա ուշադրություն գրավելու ձեւ

Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին. Էդուարդ Շարմազանով

Արդվեցիներն ամեն ինչ կանեն, որ հանքը չշահագործվի

Ես գրավոր պատասխանել եմ. որտեղ է հրապարակված նախագահի քաղաքացիությունը վկայող փաստաթուղթը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներին