Հացադուլ անող Դավիթը մատնանշել է բանակում և հասարակության մեջ առկա մի շարք խնդիրներ. Վիդեո

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանն ու Յուրի Ավագյանը այսօր արդեն երրորդ օրն է՝ շարունակում են հացադուլը: Նախաձեռնությունը պայքարում է ակադեմիական տարկետման իրավունքի սահմանափակման դեմ, որը գործելու է «Զինապարտության մասին» նոր օրենքի համաձայն:

Երեւանի պետական համալսարանի լսարաններից մեկում, որտեղ նրանք գտնվում են, ֆեյսբուքյան ուղիղ եթերում Դավիթն այսօր հայտարարեց բժիշկներին իրենց առողջական վիճակին հետեւելու նպատակով այլեւս ներս չթողնելու մտադրության մասին, եթե իհարկե, նրանց այցելության պատճառը չի լինի ստուգելը՝ հացադուլավորները սնունդ ընդունե՞լ են, թե՞ չէ:

«Մենք այժմ քննարկում ենք բժիշկներին ներս թողնել-չթողնելու հարցը: Բժիշկները մտնում են, ուրիշ բաներ են խոսում: Եթե մեր առողջական վիճակը վատ լինի, մենք առաջինը կբարձրաձայնենք դրա մասին: Այս պահի դրությամբ ընդհնարապես կարիք չկա, որ այստեղ բժիշկ մտնի»,- եթերում իր խոսքը եզրափակելով՝ ասաց ուսանողը:

Իսկ մինչ այդ, նա բավական ծավալուն, կարելի է ասել, ելույթ ունեցավ՝ անդրադառնալով բանակում առկա մի շարք խնդիրների, հասարակական-քաղաքական տարբեր իրողությունների: Անդրադաձավ հանրության անդամների միմյանց նկատմամբ ունեցած վստահության ցածր մակարդակին, դրա հիմնական պատճառը համարեց սոցիալական խնդիրները, բայց եւ արձանագրեց պասիվության վտանգները:

Երիտասարդ ակտիվիստի դիտարկումները ներկայացնում են գրեթե առանց կրճատումների:

-Մենք երբեք հասարակությանը չենք մեղադրի, երբեք  չենք ասի, որ խնդիրը հասարակության մեջ է եւ հասարակությունը արժանի է, որ այսպիսի իշխանություն ունենա եւ այսպիսի օրենք ընդունվի: Մարդիկ չպետք է մտածեն, որ ոչինչ փոխել հնարավոր չէ: Յուրաքանչյուր անձ պետք է իր վրա զգա պատասխանատվություն, յուրաքանչյուր անձ պետք է պատրաստ լինի գնալ ինչ-որ փոփոխության եւ ճանապարհին ինչ-որ մի բան զոհաբերել: Քանի դեռ մենք այդ մակարդակին չենք հասել, մեզ մոտ այսպիսի խնդիրները շարունակվելու են:

Փորձելու եմ երկու բառով խոսել բանակի մասին:

Մենք ծառայած ենք, ընկերներ ունենք, որոնք ծառայել են: Բանակում կան շատ լուրջ խնդիրներ: Ավելի լուրջ, քան այժմ ասվում է: Բայց կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել: Եթե դա չի արվում, մնացած ինչի մասին որ խոսվում է, դառնում է արհեստական:

Անդրադառնամ պարզ, հասարակ հեռախոսի խնդրին: Մենք ասում ենք՝ «Ազգ-բանակ», բայց մինչեւ հիմա բանակում չի կարգավորվել հեռախոսի հարցը: Ինչպես է այդ նույն բանակը կապ հաստատում ազգի  հետ: Այդ չկարգավորված հարցի պատճառով՝ սկսած գումարտակից, վերջացրած պոստերով, զինվոր-սպա, զինվոր-զինվոր փոխհարաբերություններում առաջանում են խնդիրներ: Դա անջրպետ է ստեղծում զինվոր-սպա հարաբերություններում: Դա տանում է նրան, որ յուրաքանչյուր ջոկ ունենում է տվյալ հարցի կարգավորման իր սխեման ու դա իր հերթին բերում է խառնաշփոթ, բերում է դիսցիպլինայի պակասի, ինչը ներթափանցում է նաեւ մյուս դաշտեր:

Հասարակության մեջ առկա վստահության ցածր մակարդակը մտնում է բանակ: Դա կա զինվորների եւ սպաների միջեւ: Սա իր հերթին բերում է մի հատ բառի օգտագործում, որը երեք տառ ունի, այդ տառով շատերը իրար ճանաչում են, հիմնականում՝ մի պաշտոնից ավելի բարձր պաշտոնի վրա: Սա բերում է նրան, որ ընդհանուր արդյունավետությունը բավականին նվազում է:

Խոսենք արձակուրդների մասին

Յուրաքանչյուր զինվորի կարանտինում տրվում է 10 օր արձակուրդ: Դրանից հետո՝ 5 օր: Լինում են զինվորներ, որ այդ 5 օրը չեն ստանում: Ինչպես են ստանում այդ 5 օրը, ինչպես են զինվորները դառնում սերժանտ, ինչպես է կարգավորվում սերժանտ-զինվոր, սերժանտ-սպա հարաբերությունները: Սրա մասին նույնպես չի խոսվում: Բանակում սուբյեկտների միջեւ հարաբերությունները կարգավորվում են ոչ թե այն օրենքով, որը կա, այլ անձնական հատկանիշների հիման վրա: Սա բերում է բանակում միմյանց նկատմամբ շատ ցածր վստահության ու վատ մթնոլորտի:

Սակայն, այս ամենը կարող է փոխվել, երբ որ լինեն մարդիկ, որոնք իսկապես մտահոգված լինեն: Բանակի խնդիրներն անվերջ կարելի է թվարկել: Բայց մեր առաջարկած տարբերակը վերաբերվում էր հենց դրան, որ այդ մթնոլորտը փոխվեր  (զինծառայությունը համատեղել ուսումնառության հետ եւ պարբերաբար ընդմիջել մեկը մյուսով-խմբ.):

Խոսենք իշխանությունների մասին

Նրանց հետ այս մեկ ամսվա մեր բանակցությունները ուղղակի ցույց տվեցին, որ այս օրենքը պետք է ընդունվի: Մենք այդպես էլ չհասկացանք՝ օրենքի ընդունման իրական դրդապատճառը որն է: Անհատական ենթադրություններ կարող են լինել, սակայն պաշտոնական հայտարարություն անել շատ բարդ է: Բայց ինչու է իշխանությունը կարողանում այսպես գործել: Որովհետեւ հասարակության կողմից ճնշում չկա: Հասարակության մեջ կոնսոլիդացումը բարձր մակարդակի վրա չէ: Մինչ մենք իրար  հետ կռիվ ենք անում, Ազգային ժողովում խայտառակ ձեւով ընդունում են եւս մեկ օրենք: Ու այսպես շարունակվում է: Մինչեւ մեր կողմից ճնշում չլինի, յուրաքանչյուր իշխանություն իրեն պահելու է այսպես: Իհարկե, գործողը շատ ունիկալ է, բայց վտանգը պահպանվում է:

Խոսենք տվյալ օրենքի արդիականության մասին

Եթե սպաների դաստիարակության, կրթվածության մակարդակի հետ կապված խնդիր կա, պատճառը պետք է փնտրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Ինչպես են սպաները այնտեղ կրթվում, ինչպիսի մտածելակերպով են գալիս բանակ: Մյուսը՝ եթե մենք ունենք քանակի խնդիր, այս օրենքով քանակի հա՞րց է լուծվելու: Բազմիցս նշվեց, որ չի լուծվելու, եւ դա բոլորս գիտենք:
Այստեղ պետք է գալ ծնելիության մակարդակին, արտագաղթին, առողջապահական համակարգին ու կոռուպցիային: Ինչ քայլեր են արվել արտագաղթը կանխելու համար, ինչ քայլեր են իրականացվում երկրում սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ, որպեսզի մարդիկ ամուսնանան եւ երեխա ունենան: Ինչ քայլեր են արվել առողջապահության համակարգում կոռուպցիան վերացնելու համար:

Ու այժմ գամ մեր խնդրին

Նշվեց, որ տարկետման ինստիտուտի առկայությունը ունի կոռուպցիոն ռիսկեր: Մենք դա ընդունում ենք: Երեք ամիս անցել է այդ խոսակցություններից: Բարձրաձայնվե՞ց մեկ դեպք, որ այս մարդը կոռուպցիայով է ընդունվել, այս մարդը ասպիրանտ լինելու արժանի չէ, այս մարդը մագիստրանտ չպետք է դառնար, այս դասախոսի կամ այս համալսարանի թողտվությամբ կամ իր փողերով նա ընդունվել է: Այսպիսի մեկ դեպքի մասին բարձրաձայնվե՞լ է: Չի բարձրաձայնվել: Թե՛ կրթության եւ գիտության նախարարությունում, թե՛ պաշտպանության նախարարությունում, նշում են, որ այդ ոլորտներում կա կոռուպցիա: Մենք գիտենք, որ կա: Բա ով պետք է գտնի՝ այդ կոռուպցիան որտեղ է: Դա՞ էլ ուսանողները պետք է գան, ասեն՝ այստեղ կոռուպցիա է:

Այս ամենը ցույց է տալիս, որ մարդիկ պատրաստ չեն կամք ցուցաբերել եւ գնալ փոփոխության: Եթե պատրաստ չեն, ուրեմն այդտեղ պիտի չլինեն թե’ իրենց լավի համար, թե’ ընդհանուր ժողովրդի: Մինչեւ չնշվի` կոռուպցիան որտեղ է, դրա մեջ ովքեր են ներառված եղել, մինչեւ տարկետման ինստիտուտը չարժեւորվի...  հարգելի քաղաքացիներ, յուրաքանչյուր երեւույթ, նույնիսկ ամենասուրբը, եթե սխալ է օգտագործվում, արժեզրկվում է:

Ինստիտուտները չպետք է կործանել դրանցում առկա խնդիրների պատճառով: Եթե այդպես լինի, դատական համակրգը լա՞վ է աշխատում: Իհարկե ոչ: Ուրեմն եկեք վերացնենք: Պետական համալսարանից գո՞հ ենք: Գոհ չենք: Ուրեմն եկեք վերացնենք: Մաքսային համակարգից գո՞հ ենք: Գոհ չենք: Եկեք վերացնենք: Այսպես ամեն ինչը մենք կվերացնենք: Կմնանք մենք մեր ընտանիքներով, որովհետեւ մենք միայն մեր ընտանիքներն են ընդունում:

Այսպես ինստիտուտները ոչնչացնելով մենք ուր եք գնում: Պրոպագանդայի, պոպուլիզմի տակից պետք է դուրս գալ:  Պետք է նայել հարցերի ավելի խորքային հատվածին: Մինչեւ մենք դրանց չնայենք, ուղղակի մեզ դնելու են թատրոնում խաղացող դերասանի տեղ, ով գոռում է, ով գոչում է, ով իր վերջին միջոցները ներդնում է, որպեսզի պայքարի, սակայն նրա մոտ չի ստացվում: Ու այսպես անիվը կգնա, մինչեւ որ վերջնականապես բան չմնա պայքարելու:

Բայց մենք լավատես ենք, մենք սպասում ենք, որ մեր առաջ քաշած հարցերին լինի պատասխան:

 

 

Տպել
4798 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց