ԱԺ-ում քառօրյա նիստեր չենք անում, կարո՞ղ է ապրիլից էլ դարձնեն մեկօրյա. Մելքումյան

Քիչ առաջ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները լքեցին ԱԺ լիագումար նիստերի դահլիճը:  ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգմավոր Միքայել Մելքումյանը «Հայկական Ժամանակ»-ի հարցին, թե ինչո՞ւ լքեցին նիստերի դահլիճն ասաց.

«Մենք դեմ ենք, որ առանց ընթացակարգերի պահպանման նիստեր են լինում: Մի քանի ժամվա ընթացքում 6 հարյուր էջանոց օրենքներ են հաստատվում, իսկ մարդիկ տեխնիկապես հնարավորություն չունեն աշխատել: Սեպտեմբերից մինչեւ հիմա մենք քառօրյա նիստեր չենք արել, արել ենք միայն եռօրյա նիստեր: Խարհրդարանական երկրում այսպես չի լինում, կարո՞ղ է ապրիլից էլ եռօրյան դարձնեն մեկօրյա»,- ասաց Միքայել Մելքումյանը:

«ՀԺ»-ի մյուս հարցին, թե ինչպես ստացվեց, որ Նապոլեոն Ազիզյանը երեկ քվեարկեց  խմբակցությանը հակառակ եւ ի՞նչ կարծիք ունի այն մասին, որ Ազիզյանը հայտարարել էր, որ «Ելք»-ին հաջողվեց «Ծառուկյան» խմբակցության կարծիքի վրա ազդել, Մելքումյանն ասաց.

««Ծառուկյան» խմբակցության վրա ոչ մեկ չի կարող ազդել, կարող է որոշ դեպքերում համագործակցենք, բայց ոչ մի ուժ մյուս ուժի վրա ազդելու հնարավորություն չունի»,- ասաց Մելքումյանը եւ մեր հարցին, թե երեկ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ արդյո՞ք քննարկվել է «Ելք»-ի առաջարկը՝ Արտակ Զեյնալյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում սատարելու հարցում, Մելքումյանը պարզաբանեց.

«Մենք դեռ չենք շտապում ներքին կուսակցական հարցերը հանրայանացնել»:

Մանրամասները տեսանյութում: 

Տպել
2376 դիտում

Հանդիպել են Արցախի ազատագրման մարտերի եւ քառօրյա պատերազմի մասնակիցները (լուսանկարներ)

Վերանորոգվում է Բաղրամյան 26-ը, ախտահանում են տարածքը

Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ)

20-ամյա Միքայելի վրձնած նկարը հայտնվել է ամերիկյան MAN IN THE HAT սիգարների տուփի վրա

ԵԿՄ-ում ի՞նչ կա, որ ուտենք, գրող ուտենք. Սարոյանը՝ Սամվել Ալեքսանյանի փողերն ուտելու մասին

Կայարանամերձ հրապարկի կիսակառույցը կքանդվի. Մհեր Սեդրակյանի բիզնեսը վտանգվա՞ծ է

Ականջացավ. համախմբում չի ստացվում

Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ. միտինգն այլեւս քրեորեն պատժելի է

Ընդհարում. բազեներն ընդդեմ բազեների

Ոստիկանությունը «պասպորտիզացիա» կիրականացնի մարզերում՝ ահաբեկիչների լուրերի հետ կապված

Երկիր Ծիրանիի արածը խուլիգանություն էր. Վարդազարյանը վատացել է ե՛ւ հոտից, ե՛ւ իրավիճակից

Հաց բերողի մահվան մեկ տարին լրանում է, բայց մահվան պատճառները դեռ ստուգում են

Դժվար է ապրել այնպես, որ չփչացնես մահախոսականիդ տեքստը. Լիլիթ Ավագյանի հոդվածը

Տուժածը ցատկել է Գյումրի բկ-ի պատուհանից

Ռուսաստանի համար հայ-ադրբեջանական պատերազմը մնում է ամենաշահավետ բիզնեսը, երբ փող է պետք

Ալիեւը չի հայտարարել Երեւանը վերադարձնելու մասին. Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանը Զախարովային

Իսրայելում պահանջում են նախագահ Բենյամին Նեթանյահուի հրաժարականը

Կարատեի գներին չե՞ք ծանոթացնի. FB-ում ծաղրում են եւ գցում քաղաքապետարանի էջի վարկանիշը

Դարձյալ կրակոցներ ԱՄՆ-ի դպրոցներում, այս անգամ Սիեթլում. տուժածների մասին տեղեկություն չկա

Ծառուկյանն ու փեսան բացակայում էին գնաճը զսպող ԵԼՔ-ի օրենքի քվեարկությունից. պետքները չէ՞ր