Բագրատաշենում սահմանապահների կողմից ծեծի ենթարկված մեղադրյալը տեղափոխվել է հիվանդանոց

Բագրատաշենի անցակետում նոյեմբերի 19-ին ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից ծեծի ենթարկված, գործով մեղադրյալ Կարեն Շիրվանյանը երկու օր առաջ տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ վիրահատության ենթարկվել:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Շիրվանյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանը:

Մեկ ամիս առաջ Բագրատաշենի անցակետում ծեծկռտուքի դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, մեկ անձ ձերբակալվել է։ Այդ անձը Կարեն Շիրվանյանն է, որին մեղարանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, եւ նա կալանավորվել է երկու ամսով։ Այնինչ մեր տեղեկություններով, տեղի է ունեցել հակառակը. Շիրվանյանը դաժան ծեծի է ենթարկվել մոտ 15 սահմանապահի կողմից: Ծեծից հետո տղամարդն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով վնասել է սահմանապահներից մեկի կոկորդը, վերջինս, սակայն թեթեւ քերծվածք է ստացել:

Մեր զրույցում պաշտպան Գուրգեն Հարությունյանն ասաց, որ Շիվանյանի մոտ ստամոքսի հետ կապված խնդիրներ են առաջացել, վիրահատվել է, միաժամանակ, սակայն չբացառեց, որ այդ խնդիրներն առաջացել են ծեծի հետեւանքով. «Ես կարծում եմ, որ ավելի շատ վնասվածք է եղել, ինքը միշտ բողոքում էր կրծքավանդակի ներքեւի հատվածի ցավերից, ավելի շատ հակված եմ դրան: Բայց այս պահին բժիշկներն ասում են՝ երեւի խոց է: Էպիկրիզը ուսումնասիրելուց հետո նոր կարող եմ ասել, թե իրականում ինչ է եղել»,- ասաց մեղադրյալ Շիրվանյանի պաշտպանը:

Նրա խոսքով՝ իրականում իր պաշտպանյալը տուժող է, իսկ մեղադրյալի աթոռին պետք է հայտնվեն այն սահմանապահները, ովքեր ծեծի են ենթարկել Կարեն Շիվանյանին: «Բայց այս պահին գործը կանգնած վիճակում է, առաջ չի գնում: Բերեցին ՀԿԳ, մտածեցինք գործն ավելի արագ կգնա, բայց ոչ, գործողություն էլ չի արվում, վկաներ կան էդտեղ, մամուլն էլ գրեց, մենք էլ ենք ասում ովքեր են եղել, բայց այս պահին քննություն չի կատարվում, չեն հարցաքննվում: Պատճառը չգիտեմ, որն է երեւի տարվա վերջ է»,- ասաց նա:

Մեր հարցին, թե պաշտպանական կողմը տեղեկություններ ունի, արդյո՞ք դեպքը տեսագրվել է, թե՞ ոչ, պաշտպանն ասաց, որ միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին գործում առկա տեսանյութը տրամադրելու վերաբերյալ, սակայն մերժում է ստացել: «Տեսանյութը չեն տրամադրում՝ նախաքննական գաղտնիությունից ելնելով: Մեր տեղեկություններով, պետք է տեսաձայնագրված լինի դեպքը, էդ տարածքը ամբողջովին տեսանկարահանվում է եւ պետք է, որ երեւան, թե որտեղ, ինչ է կատարվել»,- հավալեց պաշտպանը: Նա նաեւ ասաց, որ ըստ դատաբժշկական փորձաքննության՝ իր պաշտպանյալ Կարեն Շիվանյանը եւ գործով տուժող, դանակահարված սահմանապահը մարմնական թեթեւ աստիճանի վնասվածք են ստացել՝ առողջության քայքայումով: «Բայց իմ պաշտպանյալը չի ընդունում, որ որեւէ մեկին դանակով վնասվածք է պատճառել: Նա ասում է՝ չգիտեմ ոնց է ստացվել, վիճաբանողները շատ են եղել:

Կարեն Շիրվանյանը ՀՀ ՔՕ 316 հոդվածով նախատեսված արարք չի կատարել: Այս պահին քանի որ գործով պատշաճ քննություն էլ չի իրականացվել, պաշտպանական կողմը մի քիչ թույլ է, երբ ուժեղացվի այն ժամանակ ավելի ագրեսիվ պաշտպանություն կիրականացնենք»,- նշեց պաշտպան Գուրգեն Հարությունյանը: Վերջինս վերաքննիչ բողոք է ներկայացրել իր պաշտպանյալին կալանավորելու դատարանի որոշման դեմ, սակայն բողոքն օրեր առաջ մերժվել է: Մեր հարցին ի պատասխան պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալի եւ սահմանապահների միջեւ առերես հարցաքննություններ տեղի չի ունեցել, այնինչ առկա են էական հակասություններ իր պաշտպանյալի եւ սահմանապահների տված ցուցմունքների միջեւ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից հետաքրքրվեցինք, թե քրեական գործով սահմանապահները կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեն, թե՝ չէ, ինչին ի պատասխան Տռուզյանն ասաց. «Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) գործողություններին կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական։

Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական փորձաքննություններ»:

Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ նախնական տվյալներով՝ 2017թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Բագրատաշենի սահմանային անցակետում ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից ստուգման նպատակով կանգնեցվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը վիճաբանել է ՍԶ ծառայողների հետ։ Վիճաբանությանը միացել է մեկ այլ քաղաքացի (խոսքը Կարեն Շիվանյանի մասին է,-հեղ.) եւ իր մոտ գտնվող դանակով հարվածել ծառայողական պարտականությունները կատարող սահմանապահ զորքերի ծառայողին:

Տպել
3888 դիտում

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը