Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը ունի հավակնություններ վարչապետի պաշտոնի. Բաղդասարյան

«Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնին է հավակնում»,-ԱԺ 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանը լրագրողների հետ ամփոփելու ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցին, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխություններից առաջ հայտարարել էր, որ եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ծրագրված է, ապա ինքը չի հավակնում ՀՀ նախագահի կամ վարչապետի պաշտոնին:

Հարցին, թե Սերժ Սարգսյանը, եթե ստանձնի վարչապետի պաշտոնն, ապա կստացվի, որ այնուամենայնիվ իր խոստումը դրժում է, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Սերժ Սարգսյանը, չեմ կարծում, որ ունի հավակնություններ եւ չի հավակնել վարչապետի պաշտոնին: Մենք նման հարցեր չենք քննարկում։ Դուք հետևեք զարգացումներին, երբ մենք այդ հարցը քննարկման առարկա դարձնենք, կհայտարարենք։ Ես հասկանում եմ, որ մամուլը հետաքրքրասիրաբար պետք է խոսի նախագահի ապագայի մասին, որովհետև դա ընթեռնելի թեմա է, բայց հորդորում եմ սպասել: Մենք եթեներով չենք շարժվում: Խնդրում եմ զարգացումներից առաջ մի ընկեք, երբ կգա դեպքերի ժամանակը եւ մենք որոշում կայացրած կլինենք, բոլոր մեկնաբանություններին կպատասխանենք»:

«Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, թե, եթե ՀՀԿ-ում քննարկումներ տեղի չեն ունեցել, ապա ինչպես է ստացվել, որ ՀՀԿ-ականներն անխտիր վարչապետի պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին, մի՞թե հնարավոր է միմյանցից անկախ նույն կարծիքը կազմել, Բաղդասարյանն այս հարցի վերաբերյալ ասաց. «Դա անձնական կարծիք է: Ես պաշտոնապես ասում եմ, որ ոչ խմբակցությունում, ոչ ՀՀԿ խորհրդում որեւէ քննարկում չի եղել: Ինչ վերաբերվում է կարծիքներին, ապա, բնականաբար, մեծամասնությունը իր առաջնորդի նկատմամբ ունի դրական եւ բարձր կարծիք»,- ասաց Բաղադասարյանը:

«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ինքը ո՞ր պաշտոնում է տեսնում Սերժ Սարգսյանին 2018-ի ապրիլից հետո, Վահրամ Բաղդասարյանը նկատեց. «Մի՛ անհանգստացեք, մենք կտեսնենք, հանգիստ, համբերատար սպասեք, կգա ժամանակը կասեմ։ Ես իրեն տեսնում եմ ՀՀԿ առաջնորդ, իսկ մնացածն ածանցյալներ են»,- «ՀԺ»-ի հարցին պատասխանելով ասաց խմբակցության ղեկավարը:

 Ճշգրտող հարցին, թե ՀՀԿ-ում բացի Սերժ Սարգսյանից էլ ով կա, որ տիրապետում է այն բոլոր հատկանիշներին, որոնք պետք է ունենա հաջորդ վարչապետը, եւ գործող կառավարության ղեկավարն ունի՞ այդ հատկանիշները, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Մենք ընտրություններ բավականին ունեք: Եթե մենք Կարեն Կարապետյանի մոտ արժանիքներ չտեսնեինք, մենք նրան չէինք վստահի վարչապետի պաշտոնը, և նա հիմնականում իր լիազորությունների շրջանակում զբաղվել է տնտեսական բլոկով: Մենք կուսումնասիրենք բոլորի նկատառումները, մոտեցումները, կկողմնորոշվենք: 2018 թվականին կանդրադառնանք այդ թեմային»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե հասարակությունը տագնապով է հետեւում, թե ով է լինելու 2018 թվականի վարչապետը եւ կարծես թե չեն ցանկանում Սերժ Սարգսյանին տեսնել այդ պաշտոնում, Բաղդասարյանը մեկնաբանեց. «Հասարակությունը հետեւում է մամուլին: Մամուլում ամեն օր այդ հարցն է քննարկվում, հասարակությունը ու՞մ պետք է հետեւի, եթե ոչ մամուլին: Ես ուրախ եմ, որ հասարակությունը քաղաքականացվում է, նրանց հուզում է երկրի ապագան, իսկ հասարակության քաղաքականության հիմնական օբյեկտը մամուլն է: Դուք եք տագնապում, այդ տագնապի գնահատականը կարող է  տալ ԱԺ-ի վերջին ընտրությունները, երբ ՀՀԿ-ն 54 տոկոս ձայն հավաքեց»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը, իսկ այն դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը «թաքնված» էր քարոզարշավի ժամանակ եւ ՀՀԿ քարոզարշավը տանում էր Կարեն Կարապետյանը, Բաղդասարյանն արձագանքեց. «Հանրապետական կուսակցության առաջնորդը Սերժ Սարգսյանն է»:

Տպել
6236 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց