Այլընտրանքային. նոր դպրոց՝ նոր ծրագրերով

22/12/2017 schedule16:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 22-ի համարում

Հայաստանում ավանդական կրթական ուսուցումն այլեւս այլընտրանք ունի: Կրթության եւ գիտության նախարարությունն, իսկ այնուհետեւ նաեւ կառավարությունը հաստատել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առաջարկած կրթական նոր ծրագիրը, որը ենթադրում է հայկական ավանդական կրթական ուսուցման մեթոդներից դուրս մեթոդներ: Խոսքն ինտերնետային հեռակա ուսուցման մասին է: Հանրապետությունում սկսել է գործել «Պատանի հետազոտողի եւ ստեղծագործողի հանրապետական հեռակա դպրոցը»: Այս դպրոցի աշակերտ կարող է դառնալ յուրաքանչյուր երեխա, ով ցանկություն ունի դպրոցական ծրագրի ցանկացած առարկա սովորել ավելի խորությամբ: Դրա համար անհրաժեշտ է միայն սովորական կամ էլեկտրոնային փոստի միջոցով (կարելի է նաեւ անձամբ) գրանցվել դպրոցում:

Բացի դպրոցական բոլոր առարկաներից, նոր դպրոցում կարելի է սովորել նաեւ սոցիոլոգիա, երկրաբանություն, էկոլոգիա, տրամաբանություն, հոգեբանություն, տնտեսագիտություն եւ տեխնիկա: Բանն այն է, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում համարում են, որ հանրապետության աշակերտության շրջանում կա բավականաչափ ստեղծագործական ներուժ, որն անհրաժեշտ չափով չի օգտագործվում՝ հիմնականում օբյեկտիվ պատճառներով: Այսինքն, շատ աշակերտներ հնարավորություն չունեն շփվելու համապատասխան գրականությանը, համապատասխան առաջադրանքներ ստանալու, շփվելու իրենց հավասար մտավոր պոտենցիալ ունեցող հասակակիցների հետ եւ այլն: Բայց, քանի որ համարում են նաեւ, որ ընդունակ երեխաներին մի տեղ հավաքելը կարող է «արյունաքամ անել» հանրակրթական դպրոցները, որոշվել է ուսուցումը նոր դպրոցում իրականացնել հանրակրթական ծրագրին զուգահեռ:

Այսինքն, նոր դպրոցում սովորողներն իրենց ընտրած մեկ կամ մի քանի առարկաներից ամսական ստանում եւ հանձնում են առնվազն մեկ առաջադրանք: Դպրոցն ամեն ամիս յուրաքանչյուր երեխայի, բացի առաջադրանքից, ուղարկում է նաեւ գրական կամ գիտական տեղեկատվություն եւ մեթոդական ցուցումներ՝ տասը էջի սահմաններում: Վերցնենք, ենթադրենք, «Պատմություն» առարկան: Տրվում է հետեւյալ առաջադրանքը. «Դուք Շենգավիթ հնավայրի էքսկուրսավար եք եւ պետք է այդ հնավայրի մասին պատմեք ճապոնացուն, հային, ամերիկացուն...»:

Ըստ դպրոցի տնօրեն Աշոտ Տիգրանյանի՝ աշակերտին տրվում է կրկնակի առաջադրանք. մեկը պահանջում է, որ նա նյութեր հավաքի՝ հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում սույն հնավայրը, որի համար դասագիրքը, բնականաբար, շատ փոքր հնարավորություն է տալիս, եւ նա ստիպված է դուրս գալ դասագրքի սահմաններից, եւ երկրորդ՝ աշակերտը պետք է ստեղծագործական մոտեցում ցուցաբերի եւ կարողանա նույն բանի մասին պատմել մի քանի ազգերի ներկայացուցիչների, որոնք ունեն էթնիկական առանձնահատկություններ: Մի խոսքով, բոլոր առարկաների դեպքում պահանջվելու է ոչ ստանդարտ մտածողություն: Սովորելու ընթացքում աշակերտները հնարավորություն ունեն փոխելու իրենց ընտրած առարկաները եւ փորձելու խորանալ այլ ոլորտներում: Հեռակա փուլի արդյունքներով՝ 2005-ի ապրիլին նոր դպրոցն իր աշակերտների համար կազմակերպելու է ստուգատես-հավաքներ:

Սույն ստուգատեսի արդյունքների ամփոփումից հետո հաղթողները պարգեւատրվելու են հեռակա դպրոցի ամառային ճամբարի ուղեգրերով: Խոսքը, սակայն, ավանդական ճամբարի մասին չէ: Այստեղ դպրոցի աշակերտները ոչ թե հանգստանալու են, այլ զբաղվելու են հետազոտական նախագծերի մշակմամբ եւ իրագործմամբ, բայց արդեն՝ ոչ թե անհատական, այլ խմբային: Սա, փաստորեն, ուսուցման նման մեթոդներով առաջին ծրագիրն է Հայաստանում: Հետաքրքիր է, որ դպրոցն արդեն 175 աշակերտ ունի, որոնցից 123-ը մարզերից են (ընդ որում, դպրոց ընդունվելու համար նրանք դիմել են անգամ խմբերով): Սույն ծրագրի համար առայժմ նախատեսվում է պետբյուջեից հատկացնել տարեկան 8 միլիոն դրամ: Բայց մինչ սույն գումարները կհատկացվեն, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հանրապետական կրթական այս ծրագիրը սկսել է իրականացնել իր միջոցներով:

Ուսուցման նոր մեթոդներով ու ծրագրերով «Պատանի հետազոտողի եւ ստեղծագործողի հանրապետական հեռակա դպրոցը», փաստորեն, սովորելու ոչ մի սահմանափակում չի դնում: Այստեղ կարող են սովորել անգամ այն երեխաները, ովքեր ինչ-ինչ պատճառներով հանրակրթական դպրոց չեն հաճախում, եւ անգամ նրանք, ովքեր ավարտել են դպրոցը: Միակ սահմանափակումը թերեւս այն է, որ  18-ից բարձր տարիք ունեցողները չեն կարող դպրոցի աշակերտ համարվել:

Ի դեպ, ուսուցումն այստեղ անվճար է, եւ սովորել կարելի է՝ որքան տվյալ երեխան կցանկանա: Երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ «Պատանի հետազոտողի» դպրոցի տնօրեն Աշոտ Տիգրանյանն ասում էր, որ երեխաների մասնակցությունը սպասվածից ավելի ակտիվ է, եւ դա այն պարագայում, երբ շատ քչերն են տեղեկացված այս ամենի մասին: Նախնական արձագանքը թերեւս թույլ է տալիս ենթադրել, որ ծրագիրն իսկապես կկայանա: Հասկանալի է, որ շատերը կցանկանան բոլորովին անվճար հիմունքներով շատ ավելի խորն ուսումնասիրել, ասենք, օտար լեզուներ, տնտեսագիտություն կամ ցանկացած այլ նախընտրելի առարկա:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1666 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել