Երևան
12 °C
20:55 Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 12 տեղանոց մարդատար ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված 282 տրանսպորտային միջոց, որից 247-ը բեռնատար, 32 մարդատար ավտոմեքենա և 3 ավտոբուս:
18:36 Լարսի անցակետը բացվեց: Ռուսական կողմից մեքենաները կարողանում են հասնել անցակետ, ճանապարհը երթեւեկելի է:
17:00 Լարսի անցակետում գիշերն անցկացրած քաղաքացիներից Վահրամ Գրիգորյանն armtimes.com-ի հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց այնտեղ տիրող իրավիճակից: «Ես անձամբ գտնվում եմ Վերին Լարսի անցակետից մոտ 30 կիլոմետր ներքեւ: Ավտոկայանտեղի է, որտեղ մեզ բերել են, բայց անցակետում 300-ից 400 մեքենա կա, իսկ ճանապարհին՝ մոտ հազար մեքենա: Հինգից 6 հազար հայրենակից ունենք այստեղ, որոնք գտնվում են ահավոր վիճակում»,- ասաց Վահրամ Գրիգորյանը՝ նշելով, որ գիշերն ամեն մարդ իր «գլխի ճարն է գտել»:
«Մեքենաների մեջ ենք քնել, ոչ մի տեսակի հարմարանք չկա այստեղ, որ կարողանանք էվակուացնենք երեխաներին եւ կանանց: Մեծ կլինեն, երեխա կլինեն, թե կին մեքենաների, ավտոբուսների մեջ են մնում արդեն 3-րդ օրն է: Մարդիկ կան, ավտոբուսներ կան, որոնք 3-րդ օրն է այստեղ են»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Վերջինիս խոսքով, կուտակված մեքենաները մոտ Վլադիկավկազ քաղաքում են միայն կարողանում լիցքավորվել, քանի որ անցակետին մոտ գտնվող լցակայանի վառելիքը վերջացել է:
Հարցին՝ ի՞նչ են տեղի մարդկանց ասում պատկան մարմինների ներկայացուցիչները, Վահրամ Գրիգորյանը պատասխանեց. «Մեզ ինֆորմացիա չեն տրամադրում, ասում են՝ ինչ կա Վրաստանի կողմում է, այտեղ էլ այս պահի դրությամբ չգիտենք, թե ինչ է կատարվում: Ռուսական կողմում ճանապարհը բաց է: Ես անձամբ իրենց փրկարար ծառայությա գնդապետի հետ եմ խոսել, որը կոնկրետ տեղեկատվություն չունի: Այստեղ կետ են ստեղծել, որտեղ մարդկանց ջուր եւ թեյ են տալիս»:
16:36 Ռուսաստանի եւ Վրաստանի պետական սահմանում գտնվող Լարսի անցակետում 100-ավոր մեքենաները շարունակում են անորոշ ժամանակով կուտաված մնալ: Սահմանային անցակետը փակ է ձնով եւ բքով պայմանավորված՝ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով: Armtimes.com-ը ահազանգ ստացավ, որ արդեն 24 ժամ է ռուս-վրացական սահմանի ռուսական կողմում, ըստ տեղում գտնվողների, շուրջ 2000 հայաստանցի կա, որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ են, ովքեր ցրտի եւ անորոշության մեջ սպասում են:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: «ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված 282 տրանսպորտային միջոց, որից 247-ը բեռնատար, 32 մարդատար ավտոմեքենա եւ 3 ավտոբուս»,- գրում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
Լարսի անցակետի փակ լինելու մասին սոցիալական ցանցերից մեկում անգամ ֆորում է բացվել, որտեղ մարդիկ պարբերաբեր տեղեկություններով են կիսվում իրար հետ: Երեկ ուշ ժամի Համլետ Դավիդյան անունով օգտատերը գրել է. «Բարի երեկո բոլոր նրանց, ովքեր հիմա ճանապարհին սպասում են, որ Լարսը բացվի: Մերոնք՝ կինս ու երկու երեխաներս, նույնպես այդտեղ են, բոլորիդ համբերություն եմ ցանկանում, ուժեղ եղեք: Ճանապարհը սառած է, եթե գիշերը չբացեն, ապա առավոտյան 10-ից բացվելու է: Կարեւորը անփորձանք տեղ հասնեք, Աստված ձեր հետ»:
Օգտատերերից մեկն էլ մեկ ժամ առաջ գրել է, որ ԶԼՄ-ների փոխանցմամբ աղ են լցնում ճանապարհին, սակայն ճանապարհը դեռ փակ է:
Քիչ առաջ էլ ֆորումի ադմինիստրատներից մեկը հաղորդագրություն է ներկայացրել, ըստ որի ճանապարհը մեկ ժամից կբացվի: Թեւթեւ մարդատար մեքենաներն առանց անվաշղթաների կարող են անցնել, իսկ բեռնատարների համար ճանապարհը կշարունակվի մնալ փակ:


Գիշերը Լարսի անցակետի ճանապարհ ՌԴ-ի կողմից:

Անցակետը բացվեց
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Աշխարհը կեսից կիսվի էլ՝ էդ մարդը չի կարող վարչապետի, պատգամավորի թեկնածու լինել․ Փաշինյանը՝ Կարապետյանի մասին
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով ՀՀ ժամանած Լատվիայի նախագահի դիմավորման արարողությունը
Մայիսի 28-ին կտեսնենք, թե ինչ է արել Մակրոնը Հայաստանի համար. վարչապետ
Բելառուսի նախագահը հայտարարել է, որ հայերը, բացի ԵԱՏՄ-ից, ոչ մեկի պետք չեն, ԲՀԿ նախագահը թող խոսի այդ մասին
Ucom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը
ՀՀ կառավարությունը մաքսային արտոնություններ է տրամադրել նոր տրոլեյբուսների ներմուծման համար
Մեծ պատիվ է Ֆրանսիայի նախագահի հրամանագրով պարգևատրվել 2-րդ բարձրագույն շքանշանով. Միրզոյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին
ՀՀ կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել գինու համտեսի միջազգային մրցույթի համար
Կարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանը. դատախազը մանրամասներ է ներկայացրել
Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
Մեր դեմ անձնական ուղղորդված մեղադրանքները ապօրինի ծագման գույքի օրենքի պատճառով են. Վարդապետյան
Ուրախ եմ, որ ինչ ուզեք, կարող եք խոսել. ձեր իշխանությունների օրոք ձեզ պադյեզդներում քացու տակ կառնեին. Ավինյան
Լատվիայի նախագահը Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներին
Ռուսական ԱԹՍ-ները հարձակվել են Լատվիայում գտնվող օբյեկտի վրա. հարուցվել է քրգործ. տեսանյութ
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Արարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջ
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումին
Քոչարյանը 1999-ի հոկտեմբերի 26-ին «անգլիական թագուհի» էր, հետո դարձավ Հայաստանի լիիրավ բռնապետ. Ռուբինյան
Վայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրի երիտասարդների համար
Կիրառվել է 90 կարգապահական տույժ․ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026-ի արդյունքները
24 ժամ եմ տալիս՝ հորինեք, կմկմացեք, մոնտաժեք, թե ում ես նկատի ունեցել. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Կարապետյանին
Ծանրամարտի աշխարհի առաջնություն. մրցահարթակ դուրս կգան Էմմա Պողոսյանն ու Վալերիկ Մովսիսյանը
Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ
Աննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած Միջազգային քրեական դատարանի նախագահին
Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Իլհամ Ալիևին
FRONTEX-ի հետ պայմանավորվածությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ արձագանքել սահմանային խնդիրներին
Ավելի քան 53 մլն դրամ՝ Կիրանցի խոնարհված և որպես պահեստ ծառայող եկեղեցու վերականգնման համար. այն պատրաստ է
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարոյական չէ պատերազմի զոհերի թիվը ավելի քան 2000-ով ավելացնելը և դա քաղաքական շահարկման առարկա սարքելը
Մահացել է CNN-ի հիմնադիր Թեդ Թըրները
Սահմանների բացման հարցում կալուգացին վերջապես անկեղծացավ․ պլանների մեջ չի մտնում Հայաստանի զարգացումը
Անդրադարձ է արվել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը
Վեդիում մանկապղծության համար մեղադրվող 2 տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցեր են քննարկվել
Բուսաբանական այգու մոտ ազգությամբ ռուս կնոջ դի է հայտնաբերվել կախված վիճակում
Սուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
Աննա Ամրոյանը՝ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
Վայնասուն են բարձրացնում, թե սա Փաշինյանի համար է արվում. իրականում դարակազմիկ իրադարձություն է. տեսանյութ
ՀՀ և Լեհաստանի պաշտպանության նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարություններով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT