Հենոն իր ավելի քան 3 մլն հետեւորդների համար անգլերենով նշել է հայ մարզիկների նվաճումները

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անուն առ անուն շնորհավորել է ՀՀ 2017 թ. լավագույն մարզիկներին: ՀՀ այս տարվա լավագույն մարզիկների տասնյակը հայտնի դարձավ երեկ՝ դեկտեմբերի 25-ին, հանրության SMS քվեարկության եւ լրագրողների ընտրության արդյունքում: Թեեւ ըստ կանոնակարգի՝ տասնյակում ընդգրկված բոլոր մարզիկները հավասարապես լավագույնն են, հանրությունը ֆիքսել է, որ ամենաշատ միավորները հավաքել է Մխիթարյանը: Նա գրառում է կատարել սոցիալական ցանցերի իր էջերում: Ֆեյսբուքի իր ավելի քան 3 մլն 200 հազար հետեւորդների համար անգլերենով թվարկել է տասնյակում ընդգրկված մարզիկների անուններն ու նրանց նվաճումները:

«Շատ երջանիկ եմ, որ ՀՀ տարվա լավագույն ֆուտբոլիստ ընտրվելուց հետո առավելագույն ձայներն եմ հավաքել ՀՀ տարվա 10 լավագույն մարզիկների ընտրության քվեարկության արդյունքում: Հատուկ շնորհավորում եմ օլիմպիական չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին, շախմատի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանին, սամբոյի աշխարհի չեմպիոն Գրիգոր Մխիթարյանին, աշխարհի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանին, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովին, օլիմպիական արծաթե մեդալակիր ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին, աշխարհի գավաթի խաղարկությունում արծաթե մեդալակիր Էդգար Ստեփանյանին, համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն մարմնամարզիկ Արթուր Թովմասյանին, սամբոյի աշխարհի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանին: Հուսով եմ՝ 2018-ին նոր նվաճումներով փառք կբերեմ մեր երկրին»,- գրել է նա:

Մխիթարյանը նաեւ հայերենով է դիմել իր երկրպագուներին: Շնորհակալություն է հայտնել իր օգտին քվեարկողներին՝ նշելով, որ նրանց այսպիսի վերաբերմունքն իր համար մեծ մոտիվացիա է: Լրագրողների քվեարկության արդյունքում նա 4-րդն էր 161 միավորով, իսկ SMS քվեարկության արդյունքում առաջինն էր՝ 6195 SMS-ով:

«Իմ երկրպագուները իմ մոտիվացիան են: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին, եւ առհասարակ հայ ժողովրդին ինձ ցուցաբերած ջերմագույն աջակցության համար: Ինձ համար պատիվ է ստանալ ամենաշատ քվեն Հայաստանի 2017 թվականի լավագույն մարզիկների տասնյակում: Կշարունակեմ անել ամեն ինչ՝ հասնելու նորանոր հաջողությունների՝ ի ուրախություն իմ ազգի»,- գրել է նա ֆեյսբուքում:

SMS քվեարկությունը սկսվել էր դեկտեմբերի 11-ին եւ ավարտվել է 25-ին: Հավատարմագրված մարզական լրագրողները քվեարկել են դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16:00-18:00: Առաջին անգամ է, որ տարվա լավագույն մարզիկների տասնյակի ընտրությունը կազմակերպում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Քվեարկության այս ձեւաչափը եւս նորույթ է: Նախկինում տարվա լավագույն 10 մարզիկների ընտրությունը կազմակերպում էր ՀՀ մարզական լրագրողների ֆեդերացիան: Նախորդ 3 տարիներին լավագույնն էր ճանաչվել Արթուր Ալեքսանյանը: Լավագույնների պարգեւատրման արարողությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Տպել
5146 դիտում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել