ԱԺ-ն օրենքը կփոխի, դեմը ընտրություններ չկան. Լեւոն Բարսեղյանը՝ ՍԴ որոշման մասին

Երեկ ՀՀ սահմանադրական դատարանը բավարարել է «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի դիմումը եւ անվավեր ճանաչել ընտրական օրենսգրքի՝ ընտրատեղամասերում ԶԼՄ-ների ներկայացուցիչների քանակը սահմանափակող դրույթը: 

Երեկ սահմանադրական դատարանն իր որոշմամբ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ պարբերության 2-րդ նախադասության մեջ ամրագրված «միայն մեկ զանգվածային լրատվության միջոց եւ այդ զանգվածային լրատվության միջոցի ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչներ» դրույթը ճանաչել է անվավեր:  

«Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպությունը 2017թ․ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ  մարտի 9-ին դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ 2 զանգավածային լրատվության միջոցի («Ասպարեզ» օրաթերթ եւ «asparez.am» լրատվական կայք) եւ դրանց 1000 ներկայացուցչի հավատարմագրելու պահանջով։ Հղում կատարելով ՀՀ ընտրական օրենսգրքի վերոնշյալ հոդվածին՝ ԿԸՀ-ն մերժել էր այս դիմումը:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով օրենքի նշված դրույթը, քանի որ այն սահմանափակում էր լրագրողների իրավունքները: Եւ փաստորեն, ՍԴ-ն բավարարեց դիմումը եւ հօգուտ լրագրողների վճիռ կայացրեց: «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն այս առիթով զարմացած չէ, եւ ոչ էլ ոգեւորված: Նա հիշեցնում է, որ ընտրություններն ավարտվել են, իսկ առջեւում տեսանելի ապագայում ընտրություն չկա, ուստի ՍԴ որոշումը, ըստ էության, ուշացած է:

- Պարոն Բարսեղյան, ի՞նչ կասեք սահմանադրական դատարանի որոշման հետ կապված:

- Ուղղակի ապացուցվեց այն, ինչ մեկ տարի առաջ ասել ենք մենք, որ հակասահմանադրական է մեր իրավունքների սահմանափակումը: Դա Գագիկ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի, Արփինե Հովհաննիսյանի ինքնագործունեությունն էր, որ կարողանային ընտրատեղամասերը ԶԼՄ ներկայացուցիչներից հնարավորինս զերծ պահել, բացարձակ ապօրինություն էր, ասել էինք, ուղղակի ասողին լսող էր պետք: Հիմա ՍԴ-ն ասում է, օրենքը փոխել է պետք, բայց դե անցած ԱԺ-ի եւ Երեւանի ավագանու ընտրությունների հարցում իրենք իրենց նպատակին հասան, Ասպարեզ ակումբին, Ասպարեզ շաբաթաթերթին եւ «asparez.am» կայքին կարողացան զրկել տեղամասերում մարդ ունենալու հնարավորությունից, այդքան բան:

- Իսկ ի՞նչ եք կարծում, ԱԺ-ում այս հարցի հետ կապված ի՞նչ կլինի:

- Պիտի օրենքը փոխեն, դեմը ընտրություններ չկան, կարող են դնել եւ փոխել այդ օրենքը եւ այդ այլանդակ ապօրինությունը վերացնեն:

- Փաստորեն, օրենքը կփոխվի եւ խնդիր չի՞ լինի:

- Սահմանադրական դատարանը որոշել է, դեմն էլ ընտրություններ չկան, պիտի փոխեն:

Նիկոլայ Ավետիսյան

Տպել
2779 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին