Բա չէ՝ մուկ ենք տշում. նախարարը նաեւ դուխավիկ է

27/12/2017 schedule17:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 25-ի համարում

ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը երեկվա տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ իր անձի հետ կապված մի շատ կարեւոր բացահայտում արեց: Նա հայտարարեց, որ ինքը մեր կառավարության «ամենադուխով» նախարարներից մեկն է: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե, ըստ բաժանված մամլո հաղորդագրության, անօրինական շահագործվող հանքավայրերի քանակը նախորդ տարվա համեմատ պակասել է ընդամենը երեքով՝ 33-ից դառնալով 30, արդյո՞ք դա նշանակում է, որ նախարարության դուխը չի հերիքում նրանց դեմ պայքարել՝ Վարդան Այվազյանը հպարտ-հպարտ բառացիորեն հայտարարեց հետեւյալը. «Ուրեմն ասեմ, որ մեր «դուխը» հերիք ա անում: Քո «դուխը» հերիք ա անում հարց տալու, իմ «դուխն» էլ հերիք ա անում, ու այդ 30-ի  գործերն էլ դատախազությունում են ու համապատասխան տեղերում:

Ընդհանրապես ասեմ ձեզ՝ իմ «դուխը» միշտ ա հերիքում»: Չնայած՝ կառավարության կուլիսներում այնքան էլ գոհ չեն բնապահպանության նախարարի աշխատանքից, ու ամեն անգամ, երբ խոսվում է կառավարությունում հնարավոր փոփոխությունների մասին, Վարդան Այվազյանի անունն անպայման այդ ցուցակի մեջ է, երեկվա ասուլիսում նա հայտարարեց, որ իր ղեկավարած ոլորտում 2004 թվականի ընթացքում մի շարք դրական տեղաշարժեր են արձանագրվել: Ու Վարդան Այվազյանը երեկ հերթով թվում էր այդ բոլոր ձեռքբերումները: Իսկ որպեսզի ասածն ավելի համոզիչ դարձնի, դրանք հիմնավորում էր պաշտոնական թվերով: Այսպիսով, դրական տեղաշարժերից են, որ նախորդ տարվա համեմատ բարձրացել է Սեւանա լճի մակարդակը՝ 41 սանտիմետրով:

Առաջընթացներից մեկն էլ այն է, որ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ ՀՀ-ում Ամանորի նախաշեմին դադարեցված է եղեւնիների հատումը: Իսկ ձկնորսության արգելված սեզոնին էլ տարեցտարի նվազում են ձկնագողության դեպքերը եւ այսպես շարունակ: «Լավ, այդ դեպքում բնապահպանության ոլորտում վիճակն այնքան իդեալական է, որ ոչ մի պրոբլեմ չկա՞»,- հետաքրքրվեցին լրագրողները: «Բնականաբար՝ կա,  որոշակի առումով մենք ունենք Երեւան քաղաքի բնապահպանական խնդիր: Լրջագույն խնդիրներից եմ համարում նաեւ մթնոլորտի աղտոտվածությունը»,-հայտարարեց Վարդան Այվազյանը: Քիչ անց՝ նախարարը նաեւ անկեղծացավ, թե հանրապետության գրեթե բոլոր արտադրող խոշոր ձեռնարկությունները վնասակար թափոններ են արտադրում եւ շրջակա միջավայրն աղտոտում: Միայն թե՝ Վ.Այվազյանը չմոռացավ հիշեցնել, որ նրանք դրա դիմաց տուգանքներ են վճարում:

Հ.Գ. Ի դեպ, բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի վերջում շամպայնի բաժակով շնորհավորեց լրագրողներին՝ Նոր տարվա կապակցությամբ ու իր բարեմաղթանքները հղեց: «Իսկ ձեզ ի՞նչ եք մաղթում»,- հարցին` նախարարը պատասխանեց. «Միայն առողջություն, առողջությունից բացի՝ ես ուրիշ պրոբլեմ ունե՞մ»: Այս միտքը առավել ճիշտ արտահայտում են վրացիները: «Առողջություն լինի, մնացածը կառնենք»,- ասում են նրանք: Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը որեւէ բան, այդ թվում՝ պաշտոն գնելու պրոբլեմ կարծես թե չունի:

Արման Գալոյան

Տպել
5184 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց