Քրեական գործեր՝ մի խումբ ոստիկանների, ՔԿՀ աշխատակիցների եւ քննիչների նկատմամբ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի եւ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա:

Այսպես, 13.12.2017թ.-ին բնակարանային գողության մեջ մեղադրվող Ա. Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ոստիկանության ծառայողները 22.11.2017թ.-ին Արարատի մարզի բնակարաններից գումարի եւ ոսկյա զարդերի գողություն կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Վեդիի բաժին, որտեղ ընթերակաների ներկայությամբ ենթարկել են անձնական խուզարկության: Այդ ընթացքում իր մոտ հայտնաբերվել են մի շարք իրեր, այդ թվում` 10.000 եւ  5.000 ՀՀ դրամանոց թղթադրամներ: Սակայն արձանագրությունը կազմելուց հետո, երբ ընթերակաները դուրս են եկել սենյակից, ոստիկաններից մեկը երկու զարդ է դրել իր վերարկուի ծոցագրպանը, այնուհետեւ նորից ներս հրավիրել ընթերականերին ու արձանագրել, թե, իբր, նշված զարդերը եւս հայտնաբերվել են անձնական խուզարկությամբ` որպես իր կողմից գողացված իրեր:

Մյուս քրեական գործը հարուցվել է Սյունիքի մարզի բնակիչ Ա. Զ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ 21.11.2017թ.-ին ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցն իրեն տարել է Երեւան, որտեղ ոստիկանության ստորաբաժանումներից մեկում մի քանի ոստիկաններ ահաբեկել են իրեն` ստիպելով ցուցմունք տալ,  թե, իբր, ներկա է գտնվել 23.02.2017թ.-ին տեղի ունեցած` դիտավորությամբ Գ. Ղ.-ի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքին եւ տեսել է վերջինիս հարված հասցրած անձին: Հակառակ դեպքում ոստիկանները սպառնացել են իրեն եւ ընտանիքի անդամներին քրեական պատասխանատվության ենթարկել:

Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ նույն հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցն իրեն արգելել է իրավապահ մարմիններին դիմումներ գրել ՔԿՀ-ում կատարվող անօրինականությունների վերաբերյալ, փոխարենը թույլատրել է, որ խցակիցներն իրենց մոտ բջջային հեռախոսներ պահեն: Այդ հանգամանքը հաշվի առնելով` ձեռք են բերել 6 բջջային հեռախոսներ եւ ինտերնետի սարքավորում, սակայն նույն աշխատակիցը, խախտելով ձեռք բերված պայմանավորվածությունը, իրենց խցում խուզարկություն է կատարել եւ հայտնաբերել 2 բջջային հեռախոսներ, որի համար իրեն տեղափոխել են պատժախուց:

Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա, որոնցով տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով քննչական խմբի քննիչը 2016թ.-ի մայիսի 16-ին եւ 17-ին Հ. Ա.-ի ցուցմունքներում ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, թե, իբր, վերջինս ականատես է եղել 15.05.2016թ.-ին Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության եւ խուլիգանության դեպքի ժամանակ անհայտ անձի կողմից ընկերոջն ու իրեն սուր գործիքով հարվածելու հանգամանքներին, ինչպես նաեւ նկարագրել է հարվածող անձին:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի եւ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
2966 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում