21 զոհ, 450 ձերբակալված. ինչպես են Իրանում սկսվել ու շարունակվում բախումները

03/01/2018 schedule11:09

Իրանում դեկտեմբերի 28-ից շարունակվող հակակառավարական ցույցերի յոթ օրվա ընթացքում առնվազն 21 մարդ է զոհվել, ավելի քան 450 մարդ ձերբակալվել է: Ցուցարարների լոզունգները սոցիալ-տնտեսականից վերածվեցին քաղաքական պահանջների: Այժմ նրանք բացահայտ պահանջում են հեգեւոր ու քաղաքական իշխանության հրաժարականը, իսկ Իրանի իշխանությունները մեղադրում են ցույցերի հրահրման ու կազմակերպման մեջ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիայի եւ Սաուդյան Արաբիային:

Ինչպես հայտնում է Բի Բի Սին՝ վկայակոչելով իսլամական հանրապետության պետական հեռուստատեսությանը, չնայած նախագահ Հասան Ռոհանին հորդորներին, հակակառավարական ցույցերը շարունակվել նաև Ամանորի գիշերը:

Հակակառավարական ցույցերի մասնակիցները հանդես են գալիս ամենատարբեր լոզունգներով, սակայն, ինչպես նշում են փորձագետները, այս անգամ ցուցարարները չեն կառավարվում մեկ կենտրոնից, ինչպես 2009 թ-ին էր: Նրանք վանկարկում են «Մահ դիկտատորին»՝ ի նկատի ունենալով ալաթալլա Ալի Համենեին, «Ռոհանին պետք է հեռանա», «Վերադարձիր թագաժառանգ արքայազն»՝ ի նկատի ունենալով ԱՄՆ-ում բնակվող Իրանի նախկին շահի որդուն:

Հակակառավարական ցույցերի մասնակիցները նաեւ դեմ են հանդես գալիս Իրանի վարած արտաքին քաղաքականությանը: Նրանք վանկարկում են «Ոչ Գազային, Սիրիային, մեր կյանքն Իրանն է»՝ կոչ անելով հեռանալ Սիրիայից եւ դադարեցնել այդ երկրի նախագահ Բաշար Ասադին տրամդրվող ռազմա-քաղաքական աջակցությունը: Հնչում է նաեւ «Հեռացեք Սիրիայից եւ մտածեք մեր մասին» կոչը:

Իրանում յոթ օր շարունակվող ցույցերի ընթացքում ձերբակալվել է շուրջ 450 մարդ: Ոստիկանությունը Թեհրանի Էնղելաբ հրապարակում օգտագործել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Իրանում շարունակվող բողոքի գործողությունները վերջին ութ տարիներին ամենախոշորն են: Դրանք սկսվել են իրանական քաղաքներից մեկում ձվի կրկնակի թանկացման դեմ բողոքից, որոնք վերածվել են զանգվածային ցույցների՝ ներգրավելով մի շարք քաղաքներ և ստանալով քաղաքական երանգ:

Վերջին անգամ Իրանում խոշոր ցույցեր տեղի էին ունեցել 2009-ին, երբ տասնյակ հազարավոր իրանցիներ դուրս եկան փողոցներ՝ անհամաձայնություն հայտնելով Իրանի արդեն նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ ընտրություններում վիճելի հաղթանակի հետ:

Առաջին անգամ ցույցերի վերաբերյալ խոսել է նաեւ Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Համենեին: Նա մեղադրել է իսլամական հանրապետության թշնամիներին, որոնք կազմակերպել են բողոքի ցույցեր: Կրոնապետ Համենեին, սակայն, չի նշել թշնամիների անունները: Իրանի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ մեղադրել են Սաուդյան Արաբիային, Մեծ Բրիտանիային ու Միացյալ Նահանգներին՝ Իրանի ներսում հակակառավարական ցույցեր հրահրելու և կազմակերպելու մեջ:

Իրանի անվտանգութայն ծառայությունների տվյալներով, սոցիալական ցանցերում ցուցարարներին հրահրող յուրաքանչյուր երրորդ հաշքեգն ու գրառումը կատարվում է Սաուդյան Արաբիայից: Ցուցարարներին աջակցություն է հայտնել նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ՌԴ ԱԳՆ-ն՝ անթույլատրելի համարելով յուրաքանչյուր փորձ խառնվել Իրանի ներքին գործերին:

Քանի դեռ Իրանում իրավիճակը վերահսկելի է, տարածաշրջանին ցնցումներ չեն սպառնում: Այս մասին «Ազատության» հետ զրույցում կարծիք է հայտնեցլ իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ անդրադառնալով յոթ օր շարունակ Իրանի տասնյակ քաղաքներում ընթացող զանգվածային ցույցերին։ «Իրանն իսկապես այս հատվածում անվտանգության ապահովողներից մեկն է։ Մենք տեսանք նույն ահաբեկչական «Իսլամական պետության» առաջ որ կանգնեց և պահեց, պարիսպի նման պահեց հենց Իրանը Սիրիային», - նշեց Իսկանդարյանը՝ շարունակելով. - «Իրանը պահում է անվտանգությունը տարածաշրջանում, և եթե հանկարծ Իրանը լուրջ խնդիրների առաջ կանգնի, մենք էստեղ իսկապես շատ լուրջ դժվարություններ ենք ունենալու»։

Վերլուծելով իրավիճակը հարևան երկրում՝ Գոհար Իսկանդարյանը հիշեցնում է 2015 թվականին Իրանի և վեց գերտերությունների միջև կնքված պատմական որակվող համաձայնագիրը, որով Իրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ երկրի նկատմամբ տասնամյակներ առաջ սահմանված պատժամիջոցների աստիճանական վերացման դիմաց: Իրանագետն ընդգծում է՝ բնակչության սպասումները մեծ էին այդ համաձայնագրից, սակայն երկիր մուտք գործած գումարները, իրաքյան ճգնաժամի հետևանքով, ծախսվեցին ոչ թե տնտեսական, այլ անվտանգության խնդիրներ լուծելու համար:

«Այսինքն, սոցիալական բարեփոխումներ այդպես էլ տեղի չունեցան։ Եվ հիմա, երբ որ մենք տեսանք՝ ապրանքների թանկացում տեղի ունեցավ, սա արդեն ընդհանրապես չհանդուրժեց իրանական ժողովուրդը, և ընդվզեցին, և մենք տեսնում ենք նրանց կոչերում, որ «բավակա՛ն է Սիրիային օգնել, բավակա՛ն է Պաղեստինին օգնել, ուշադրություն դարձրեք իրանակա՛ն ժողովրդին», - նշեց Գոհար Իսկանդարյանը։

Տնտեսական խնդիրներից բացի, մասնագետը նաև քաղաքական ենթատեքստ է տեսնում ստեղծված լարված իրավիճակում:

«Մենք գիտենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարը հոգևոր առաջնորդն է, և նա է որոշում այն բոլոր գծերը, որոնք Իրանի Իսլամական Հանրապետությունը իրականացնում է։ Այսինքն, այսօր այն սլաքները, որ ուղղված են, ուղղվում են Ռոհանիի դեմ, նա շատ հստակ երեկ հայտարարեց, որ «այն գումարները, որոնք պետք է լինեն իրանական կառավարության անմիջական հսկողության տակ, մենք դա չունենք», այլ հարց է, որ պետք է ամեն ինչ էնպես անեն, որ դուրս չգա վերահսկողության տակից, և կարողանա Իրանի ժողովուրդը բողոքի և իր բողոքը հասցնի ղեկավար մարմիններին, որպեսզի նրանք վերանայեն իրենց արտաքին քաղաքականությունը», - ասաց Իսկանդարյանը՝ շարունակելով. - «Այսինքն, այստեղ մենք տեսնում ենք, որ իրանական կառավարության ներսում, իշխանական՝ ոչ թե կառավարական, այլ իշխանական կազմի մեջ կան խնդիրներ»։

Դեկտեմբերի 31-ից Իրանի իշխանություններն արգելափակել են երկրում գործող սակավաթիվ սոցցանցերը, մասնավորապես՝ Instagram-ը և Telegram-ը:

Տպել
4348 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց