Ճըվճվ Արոյի կրտսեր որդու՝ Սերժ Վարդանյանի նկատմամբ այսօր հետախուզում է հայտարարվել

Այսօր լրատվության կիզակետում է Քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արոյի (Արա Վարդանյան)  ավագ որդին՝ Սարգիսը, որի մասնակցությամբ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել լուսադեմին Երեւանի Աբովյան եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում: Պարզվում է, որ այսօր նաեւ հետախուզում է հայտարարվել Ճըվճվ Արոյի  կրտսեր որդու՝ 24-ամյա Սերժ Վարդանյանի նկատմամբ:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նա ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ՀՀ ՔՕ 176-րդ հոդվածի 1-ին մասով (կողոպուտ) եւ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) ներգրավվել է որպես մեղադրյալ:

Առաջին դրվագով՝ կողոպուտը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում: Տռուզյանն ասաց, որ ըստ գործի նյութերի՝ Երևան քաղաքի Հր. Քոչար փողոցի կամուրջի հարևանությամբ կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում Սերժ Արայի Վարդանյանը բացահայտ կերպով պոկելու եղանակով հափշտակել է Կարեն Արայի Գասպարյանի պարանոցի՝ զգալի չափերի 200.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա վզնոցը: Դեպքի առթիվ 05.10.2017թ. ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով  (կողոպուտ) հարուցվել է քրեական գործը: «Կատարած հանցավոր արարքի համար Սերժ Վարդանյանին 13.10.2017թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 176-րդ հոդվածի 1-ին մասով եւ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Երկրորդ դրվագով՝ խուլիգանության դեպքը տեղի է ունեցել նույն թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 22:30-ից մինչեւ ժամը 23:00-ն ընկած ժամանակահատվածում: Տռուզյանն ասաց, որ Երեւան քաղաքի մի խումբ երիտասարդներ Ն. Զարյան 24 հասցեում գտնվող «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիր թիվ 3-րդ առանձնասենյակում, իրենց անձի թվացյալ առավելությունն ի ցույց դնելու մղումով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների եւ աշխատակիցների նկատմամբ, շուրջ 5-10 րոպե վիճաբանել են սեռական բնույթի հայհոյանքներ տալու համար իրենց դիտողություն կատարած նշված ռեստորանային համալիրի մատուցող՝ Հովհաննես Գասպարյանի հետ: Այնուհետեւ դուրս են եկել միջանցք, որտեղ Հովհաննես Գասպարյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով, վերջինիս նկատմամբ գործադրել են բռնություն, ինչի հետևանքով խաթարվել է ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը:

Դեպքի առթիվ 01.12.2017թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, շարժառիթը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ դրան անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Սերժ Վարդանյանը։ Երեւանի քննչական վարչությունում 2017 թվականի դեկտեմբերի 23-ին որոշում է կայացվել երկու քրեական գործերը միացնելու մասին: 26.12.2017թ. երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Սերժ Վարդանյանին նախկինում առաջադրված մեղադրանքի ծավալը լրացնելու եւ փոփոխելու նպատակով ծանուցագրեր են ուղարկվել ներկայանալու վարույթն իրականացնող մարմնին, սակայն չի ներկայացել։ Որոշում է կայացվել վերջինիս բերման ենթարկելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։ 2018թ. հունվարի 8-ին որոշում է կայացվել Սերժ Արայի Վարդանյանին ՀՀ քր. օր.-ի 176-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի ծավալը լրացնել եւ փոխել, նույն օրը որոշում է կայացվել Ս. Վարդանյանին ՀՀ ՔՕ 176-րդ հոդվածի 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ միջնորդություն ներկայացվել դատարան խափանման միջոց կալանավորում ընտրելու համար»,- ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը:

Նշենք, որ Սերժ Վարդանյանի ավագ եղբայրը՝ Սարգիս Վարդանյանը, երեկ իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի պարեկային մեքենային: Վթարի հետեւանքով ՃՈ տեսուչ Արեգ Դավթյանը հիվանդանոցում մահացել է, իսկ ուղեւորը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց: Սարգիս Վարդանյանը դեպքից հետո դիմել է փախուստի, ապա մի քանի ժամ անց ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նրան ոստիկանությունից քիչ առաջ տեղափոխել են ՀՀ Քննչական կոմիտե, նա կարգավիճակն այս պահի դրությամբ դեռ հայտնի չէ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
24993 դիտում

Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Թույլտվության համար չի դիմել. ինչո՞ւ են Սիրուշոյի խանութի վրայից հեռացնել տվել խաչի տեսքով գովազդը

Ինչ է սպասվում Վանաձորում առաջիկա ժամերին․ Ազիզյանը մանրամասնել է

Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի կայուն զարգացումը․ Ղրղզստանի նախագահը՝ Փաշինյանին

Բոլորը պատժվելու են օրենքին համապատասխան, եղբայր ջան․ Ռուբինյանը՝ ՀՀ-ից հեռանալու փորձ արած Ծառուկյանին

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Վիճաբանություն և ծեծկռտուք Աբովյանում․ կա տուժած

Քաղաքացիների հետ քննարկման արդյունքում կորոշվեն համայնքների 3 առաջնահերթ խնդիրները՝ առաջիկայում լուծելու համար

Գյումրիում պետք է հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ․ վարչապետ․ տեսանյութ

ՀՀ ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային․ Կիպրոսի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան

Անհանգստացնող է, որ ընտրակաշառքների հետ կապված հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ կա. վարչապետ

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. հայտնի է՝ ինչու

Լեբեդևը հույս է հայտնել, թե ՀՀ-ում «իրավիճակը կկայունանա»՝ չմանրամասնելով՝ ինչն է իր պատկերացմամբ անկայուն

Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանը, սակայն չի հաջողվել. ԶԼՄ-ներ

Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ

Պուտինն ու Կրեմլը կսպասեն հայաստանյան ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփմանը. Պեսկով

Ես ծանուցագիր տվող չեմ. եթե մասնակցում են վարժական հավաքների, իրենց 25 օրը կծառայեն ու հետ կգնան. Ասրյան

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին

Ընտրական գործընթացները տեղի են ունեցել գերթափանցիկ, մի շարք դեպքեր ստուգման փուլում են. Արմեն Մկրտչյան

ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ. տեսանյութ

Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv

Թրամփը հնարավոր է համարել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքումը

Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմում. մանրամասներ

2025-ին պատմական ռեկորդ է գրանցվել. 32 հազար 891 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Ղազարյան

Ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս, եղել են սահմանված ժամին. ԳՇ պետ

Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները և նրանց ընտրատասովշիկները. Վահագն Ալեքսանյան

Հայ և թուրք գործարարները կրկին կհանդիպեն այս անգամ ՀՀ-ում. Միրզոյան

2025-ին շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կգ թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024-ից. ՆԳ փոխնախարար

Կալասը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը քաղաքացիական ներգրավվածության մակարդակը

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվեն 18 վագոն պարարտանյութ և ածուխ

Սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ, առանձին վայրերում՝ հորդառատ. ՇՄՆ-ն զգուշացնում է

ՆԳ նախարարության 2025 թվականի բյուջեի կատարողականը 97.2 տոկոս է. Հովհաննիսյանը մանրամասնել է

Մեկնարկում են վերահաշվարկի աշխատանքները. ԸԸՀ-ները կգումարեն նիստեր

Գելլափն ու դրանց հղում անողները արդեն գետինը մտե՞լ են, թե՞ դեռ փորում են. Հարությունյան

Հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ

Ռուսաստանը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. Զելենսկի

Խորվաթիան աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ խորացող գործընկերությանը. Պլենկովիչ