Գյումրին մարզամշակութային կենտրոն կունենա

Տեքստիլագործների նախկին պալատը կվերածվի Գյումրու մարզամշակութային կենտրոնի: Այն սեփականաշնորհված է եւ ներկա պահին պատկանում է գործարար Հրաչիկ Խաչատրյանին: Հենց նա էլ ներդրումային իր ծրագիրը 2017-ի վերջին ներկայացրել էր Շիրակի մարզպետարանի ծրագրերի եւ վերլուծությունների բաժին: Այնուհետեւ փաթեթի տեսքով ծրագիրը հասել էր կառավարություն եւ հավանության էր արժանացել:   

Ըստ Շիրակի մարզպետարանի Զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանի, կառավարությունը ոչ թե դրամաշնորհ տվեց, այլ՝ ցածր տոկոսադրույքով վարկ, գործարարը հենց այդպես էլ ցանկացել էր, իր ներդրումային ծրագիրը կազմել: Նա ե՛ւ ներդրում կանի, ե՛ւ  վարկային  պարտավորությունները կկատարի:  

«Դա արտոնյալ վարկ է, այսինքն՝ 1 տարի ինքն արտոնյալ վարկի պայմաններից պետք է օգտվի, տոկոսադրույքն էլ 12 տոկոս է, դրա համար էլ շատ ձեռնտու է, եւ լավ է, որ վարկը հաստատվեց, գումարն էլ տրամադրվեց»,- ասաց Կարեն Բադիշյանը:

Սուբսիդավորված 100 մլն դրամ վարկի առաջին տրանշով գործարարին արդեն 55 մլն դրամ է տրամադրվել: Մինչ այդ 14 մլն դրամ էլ Հրաչիկ Խաչատրյանն էր ներդրել եւ սկսել շինաշխատանքները: Վարկի երկրորդ մասը` 45 մլն դրամը, կտրամադրվի մայիսին:

 

«Կհիմնանորոգվի նախկին Տեքստիլագործների ակումբը՝ ամբողջությամբ: Կկառուցվի համերգային եւ կոնֆերանս դահլիճներ, ֆիթնես կենտրոն: Աշխատանքները, երբ ավարտվեն եւ շահագործվի կառույցը, Շիրակի մարզում, մասնավորապես, Գյումրիում մշակութային կյանքի, ինչպես նաեւ սպորտային տուրիզմի զարգացման նոր փուլ կսկսվի»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Գյումրու «Մարզամշակութային կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն, գյումրեցի գործարար Հրաչիկ Խաչատրյանը:  

 

 

Տեքստիլագործների հայտնի մշակութային նախկին պալատը 88-ի աղետից հետո սեփականաշնորհվել եւ նպատակային նշանակությամբ չէր օգտագործվում: Երգի, պարի բոլոր խմբերը վաղուց են հեռացել պալատից: Մինչ շինարարության մեկնարկը տարածքը պարբերաբար վարձակալության էր տրվում՝ հարսանյաց հանդիսությունների, համերգների անցկացման եւ ֆիլմերի ցուցադրությունների նպատակով:

Երկու մասնաշենքից կազմված հսկայական շինությունը, որը բազմաթիվ սենյակներ ու մի քանի ցուցասրահներ ունի, նաեւ 2 դահլիճ ունի՝ մեծ եւ փոքր: Դահլիճներին ձեռք չեն տա, բեմն էլ կմնա նույնը, այս մասով ոչինչ չի փոխվի, ընդամենը սենյակներն են հիմնանորոգվում, հարմարեցվում միջազգային չափանիշներին եւ արդյունքում ունենալու ենք այնպիսի մարզական համալիր, որտեղ եւ հայ, եւ աշխարհի ցանկացած կետից ժամանած մարզիկ հնարավորություն կունենա եւ մարզվելու, եւ գրագետ հանգստանալու: Մարզական համալիրի գործարկումը նաեւ ձմեռային տուրիզմի զարգացմանը կնպաստի նաեւ, քանի որ, ըստ Կարեն Բադիշյանի, համալիրը մարզականից զատ նաեւ հյուրանոցային է լինելու:

Այս ծրագրի իրականացմամբ նախատեսվում է մոտ 30 աշխատատեղ ստեղծել Գյումրիում: Աշխատանքները նախատեսվում է ավարտել հունիս-հուլիս ամիսներին:

Տպել
5047 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել