Հիմնադիր Խորհրդարանի անդամները կմասնակցե՞ն ԵԼՔ-ի երթին. մեկնաբանեց Գ. Սարուխանյանը

Հունվարի 19-ին ԵԼՔ դաշինքը երթ է անելու ընդդեմ թանկացումների. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Քանի որ այս ընթացքում ընդդիմադիր կոչերով աչքի են ընկել «Սասնա ծռեր» խմբի համակիրները, Հիմնադիր խորհրդարանի անդամները, փորձեցինք պարզել, թե ի՞նչ են պատրաստվում անել նրանք, և կմասնակցեն արդյո՞ք ԵԼՔ-ի կազմակերպած երթին, թե՞ ոչ: Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը, պատասխանելով մեր հարցերին՝ մանրամասնեց, թե որ պարագայում կմասնակցեն ԵԼՔ-ի կազմակերպած երթին :

- Պարոն Սարուխանյան, տեղյա՞կ եք ԵԼՔ դաշինքի հունվարի 19-ին կազմակերպվելիք երթի մասին:

- Այո, տեղյակ եմ:

- Իսկ ի՞նչ է անելու Հիմնադիր խորհրդարանը, կմիանա՞ նրանց:

- Երևի տեղյակ չեք, որ Հիմնադիր խորհրդարանն այժմ չի գործում, չկա այդպիսի կառույց, Ալեք Ենիգոմշյանը հիմա նոր ճակատ է ստեղծվել, «Հանրության փրկության ճակատ» է կոչվում: Ի դեպ, ասեմ Հիմնադիր խորհրդարանը «Նոր Հայաստան» շարժում ձևավորելուց հետո չի գործել որպես առանձին կառույց, ես չեմ կարող ոչինչ ասել Հիմնադիր խորհրդարանի անունից, քանի որ ոչ նիստեր են գումարվել, ոչ էլ այլ բան, Հիմնադիր խորհրդարանը չգիտեմ, եթե անգամ գործում է, չեմ կարող ասել:

- Այսինքն՝ երթին միանալու հետ կապված ոչինչ չե՞ք կարող ասել:

- Ես չգիտեմ` ինչքանով են հիմնավորված ԵԼՔ-ի այդ հայտարարությունները, օդի մեջ հայտարարություն անելով չի, թող չզլանան, ամեն մի առանձին գործչի ամեն մի կուսակցության հիմնավորված նամակով դիմեն, մեկ շաբաթվա աշխատանք էր: Որ ամեն մի կուսակցություն և ամեն մի անհատ, կարողանար խորապես քննարկել իր կառույցներում և միանալ իրենց, որը, ի դեպ, ես ինքս արել եմ: Ընտրություններից առաջ ինքս տարել եմ մի նամակ Նիկոլ Փաշինյանին, որով կոչ էի անում՝ բոլորս միավորվենք, մի կողմ դնելով տարաձայնությունները, ժողովրդավարության հիմունքների վրա, ժողովրդավարություն հարգող կուսակցությունները, կազմակերպությունները, անհատները միավորվեն, ընդդեմ գործող ռեժիմի, նա ասեց՝ դուք ո՞նց եք դա պատկերացնում, ասենք թե անցանք ԱԺ, այնտեղ քաոս կլինի: Եթե Նիկոլ Փաշինյանի համար գների թանկացումն ավելի կարևոր արժեք է, քան՝ ժողովրդավարությունը, ապա ես այլ պատկերացում կունենամ իր մասին:

- Փաստորեն, ձեր կողմից կոնկրետ քայլ չե՞ք պատրաստվում անել:

- Չի քննարկվել, ես սա հիմա կասեմ. որպես անհատ էլ ես վերապահումով և կասկածով եմ վերաբերվում Նիկոլ Փաշինյանի կոչերին, քանի որ մարդը, եթե նույն բանը անում է, ինչ ամիսներ առաջ իրեն առաջարկել են, և ինքը չի արել, կասկածում ես: Առնվազն պարկեշտ անձնավորությունը մինչև նման կոչ անելը պետք է ասի՝ այ, ժամանակին ես սխալվել եմ, ինձ առաջարկել են, չեմ արել, որի համար կներեք: Այնպիսի տոնայնությամբ է նա այդպիսի կոչ անում, կարծես թե, երկնքից ի հայտ եկած նոր միտք է առաջարկում, սա անձամբ իմ դիրքորոշումն է, չնայած ընթացքում, միգուցե գտնվեն որոշակի համագործակցության եզրեր՝ ըստ իր հայտարարությունների: 

Նիկոլայ Ավետիսյան

Տպել
3533 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց