Հայաստանում գների բարձրացումը բացասաբար է ազդում բնակչության 75%-ի վրա. Ահարոն Ադիբեկյան

Հայաստանում ի տարբերություն Եվրոպայի գնաճն ավելի շատ է զգացվում, քանի որ բնակչությունն իր բյուջեի կեսը սպառողական ապրանքների վրա է ծախսվում: Եվրոպայում այդ ցուցանիշը մոտ 25-30 տոկոսն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ գնաճ տեղի է ունեցել ամբողջ աշխարհում:

Նրա խոսքով, գնաճը Հայաստանում միանգամից ազդում է մարդկանց սպառման մակարդակի և որակի վրա, քանի որ գնի բարձրացումը չի ինդեքսավորվում աշխատավարձերի և նպաստների վրա:  

«Բոլոր դեպքերում կա տնտեսական աճ, բայց աշխատավարձները և թոշակները մնում են նույն մակարդակում: Մեր ընտանիքների բյուջեի 47 տոկոսն աշխատավարձից է ձևավորվում, 26 տոկոսը՝ թոշակներից և նպաստներից: Այս պատճառով գների բարձրացումը բացասաբար է ազդում մոտ 75 տոկոսի վրա»,- պարզաբանեց փորձագետը:

Նա նաեւ չի հավատում, որ Հայաստանում գործազրկությունը կրճատվել է զբաղվածության ու բնակչության տնտեսական ակտիվության բարձրացման շնորհիվ, ինչի մասին վերջերս տվյալներ հրապարակեց Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ինչպես փաստում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, բնակչության տնտեսական ակտիվության մակարդակը 2017-ի առաջին եռամսյակում եղել է 58. 9 տոկոս, երկրորդում՝ 60.5, երրորդում՝ 63.4 տոկոս: Ընդ որում, տնտեսապես ավելի ակտիվ են եղել տղամարդիկ: Ավելացել է նաև զբաղվածության մակարդակը: Առաջին եռամսյակում բնակչության զբաղվածությունը եղել է 47.7 տոկոս, երկրորդում՝ 49. 7 տոկոս, երրորդում բարձրացել է՝ դառնալով 52.9 տոկոս:

Իսկ գործազրկության մակարդակ, ըստ նույն պաշտոնական տվյալների, ունեցել է նվազման միտում: 2017-ի առաջին եռամսյակում կազմել է 19.0 տոկոս, երկրորդում՝ 17.8 , իսկ երրորդում՝ 16.5 տոկոս:

«Գործազրկության մակարդակը կրճատվել է ոչ թե աշխատատեղերի ստեղծման, այլ արտագաղթի շնորհիվ»,- չհամաձայնեց պաշտոնական վիճակագրության հետ սոցիոլոգը՝ հավելելով, որ գործազուրկների մակարդակը ուզում են կրճատել, բայց կառավարությունում, տարբեր նախարարություններում կրճատումներ են գնում:

Ադիբեկյանի խոսքով, մեծ հարցականի տակ է մնում այն հույսը, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը կարող է ստեղծել բարենպաստ ներդրումային մթնոլորտ Հայաստանում, որի արդյունքում արտաքին ներդրումներ կկատարվեն կգան ու աշխատատեղեր կստեղծվեն:

Տպել
3482 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել