«Սուպեր մամա 2»-ի ամերիկյան պրեմիերան չեղարկվել է

«Սուպեր մամա 2»-ը ամերիկյան պրեմիերա չի ունենա: Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր եւ դերակատար Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումներից մեկի շուրջ քննարկում էր ծավալվել, որից կարելի է ենթադրել, որ պրեմիերա ԱՄՆ-ում սպասվում էր: Armtimes.com-ը կապ հաստատեց ԱՄՆ-ում հայկական ֆիլմերի պրեմիերաների կազմակերպմամբ զբաղվող Սամվել Հովհաննիսյանի հետ, որը նշեց, որ ԱՄՆ-ում «Սուպեր մամա 2»-ի ցուցադրություն չի լինի, քանի որ տեսահեններն այն արդեն տարածել են յութուբում:

Թե ով է կատակերգությունը տեղադրել համացանցում դեռ հայտնի չէ: Հայկ Մարությանն այս օրերին միայն  ֆեյսբուքյան իր մեկնաբանություններից մեկում երկու բառով գրել էր, որ այն գողացել են: Երեկ՝ հունվարի 9-ին, նա ավելի ծավալուն գրառում էր կատարել, սակայն չէր նշել, թե ինչ տեղեկություններ ունի գողացողների մասին եւ, բացի համացանցից անօրինական տարածած հղումները հեռացնելուց, ինչ է պատրաստվում անել: Armtimes.com-ին հայտնի է դարձել, որ ստեղծագործական անձնակազմը 6-րդ վարչություն չի դիմել ապօրինի տարածման համար:

Համացանցում տարբեր կարծիքներ են արտահայտում կատարվածի վերաբերյալ: Քննադատության տարափ կա տարածողների նկատմամբ: Մարդիկ հիշեցնում են, որ ֆիլմը նկարելու համար Հայկը վաճառել էր մեքենան, որ 100 դրամի ակցիայի ժամանակ անվճար իր մեքենայով տեղափոխում էր մարդկանց, որ հասարակական տրանսպորտին 150 դրամ չվճարեն: Կա կարծիք, թե գուցե հեղինակներն իրենք տարածել աշխատանքը PR-ի համար: Ըստ մեկ այլ տեսակետի՝ այդպես են վարվել Հայկի մրցակիցները՝ նրան վնասելու նպատակով:

«Սուպեր մամա 2»-ը 2017 թ. հոկտեմբերի 4-ին կայացած պրեմիերայից հետո մեծ հաջողություն ունեցավ: Շաբաթներ շարունակ կինոթատրոնները լեփ-լեցուն էին: Կինոսերները նշում էին, որ դժվարությամբ են տոմսեր գտնում: Երեւանյան պրեմիերայից հետո սկսեց ցուցադրվել նաեւ մարզերում: Անվճար ցուցադրություններ կազմակերպվեցին սահմանամերձ շրջաններում: Ինչպես նշում է Հայկը, ֆիլմը լինելու է նաեւ հեռուստատեսությամբ եւ KarginTV YouTube-յան ալիքում, սակայն ապագայում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
28291 դիտում

Ինչքան շատ ենք անվտանգությունը կապում բանակի հետ, այնքան նշանակում է, որ անվտանգության պակաս կա․ վարչապետ

ԶՈՒ ԳՇ պատվիրակությունն այցելել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարություն

Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկվել

Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան․ ԱԳՆ

Ավարտվել է ոստիկանի կողմից քաղաքացուն խոշտանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Իրանը լեգիտիմ իրավունք ունի պաշտպանվելու, իրականացնում է օրինական պաշտպանության իրավունքը. ՀՀ-ում Իրանի դեսպան

Փոփոխվել է կրթության չափորոշիչը. 4-10 միավոր ստացած սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան. մանրամասներ

Մարդկանց տներում ու սրտերում խաղաղություն կա. շրջեք Հայաստանով ու կտեսնեք՝ ինչքան բան է փոխվել. Կոնջորյան

ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 26 հարց

Իրանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կատարի էներգետիկ օբյեկտների վրա

Միրզոյանն ու ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Քանի դեռ ագրեսիան շարունակվի, մենք կշարունակենք ինքնապաշտպանությունը․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Զինված ուժերում 2025-ին սպանության դեպք չի արձանագրվել. ամփոփվել է Զինդատախազության նախորդ տարվա աշխատանքը

Ամիօ հիփոթեք. տուն՝ համատեղ պատմության համար

Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել ավելի քան 2 մլն դրամ արժեքով 6 հողամասի նկատմամբ

Իրանի ՀՕՊ ուժերը խոցել են 3 ամերիկյան կործանիչ. տեսանյութ

Իրենցձևովենք ասում են՝ իբր թույլ իշխանությունն է իրենց առաջնորդի ախպոր տղու էջը փակել տվել. Եղոյան

Թորոսյանն այցելել է ՀՀ ամենատարեց քաղաքացուն՝ 113-ամյա Աստղիկ տատիկին. տեսանյութ

«Սուրմալու»-ի հարակից տարածքում մետրոյի նոր կայարան կառուցելու համար հատկացված է 4 ամիս

Զինծառայողի մահվան դեպքով կա կալանավորված

Իրանում վերջին հրաժեշտն են տալիս գերագույն առաջնորդ Խամենեիին. տեսանյութ

Կենսաթոշակների բարձրացումը բարեգործություն չէ․ Սրբուհի Գալյան

Սահմանամերձ և այլ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիրը կվերաբացվի

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին քննարկվել ու ընդունվել են մի շարք նախագծեր

Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին. Փաշինյանը՝ Փեզեշքիանին

Մեծ Բրիտանիան թույլ է տվել ԱՄՆ-ին օգտագործել իր բազաները՝ Իրանի օբյեկտներին hարվածելու համար. Սթարմեր

Ավտովթարի հետևանքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 քաղաքացի

ՀՀ ընդդիմադիր քաղաքական դաշտն ամեն ինչ անում է, որ Հայաստանի գլխին «կախվի պատերազմ». Վահագն Ալեքսանյան

Մեր մարզիկների նվաճումները նրանց չեն ուրախացնում. Արայիկ Հարությունյանը նշել է՝ ինչից է տխրում ընդդիմությունը

Զինվորի մահվան դեպքի հանգամանքները չեմ կարող բարձրաձայնել, ընթանում է քննություն. պաշտպանության փոխնախարար

«Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցներն այցելեցին Ucom

Հայաստանը պատրաստ է Իրանին տրամադրել ցանկացած անհրաժեշտ մարդասիրական օգնություն. Միրզոյանը՝ Արաղչիին

Մենք իրար մասին ամեն ինչ գիտենք, սիրում ենք իրար, երջանիկ ենք. զբաղվեք ձեր կյանքով. Ալեն Սիմոնյան

Իսրայելը Լիբանանում «Հըզբոլլահ» շարժման դեմ հարձակողական գործողություն է սկսել. տեսանյութ

Առաջարկում եմ ամրագրել, որ պատգամավորների մոտ ընդունելություն կարող է կազմակերպվել էլեկտրոնային կապով. Բաթոյան

Խոշոր ավտովթար Վանաձորում. կան տուժածներ

Բարձր արտադրողականությամբ արհեստական բանականության սարքավորումների (GPU) առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է

Երեխաները չպետք է դառնան քաղաքական-մեդիա թիրախավորման գործիք. ԱՍՀՆ-ն՝ ԶԼՄ-ներից մեկով ներկայացված դեպքի մասին

Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ դեսպանատանը. տեսանյութ

Մարտի 1-ի ողբերգությունից 18 տարի անց կարևոր մի արձանագրում. ժողովրդավարական ՀՀ-ում այն բացառված է. Դումանյան