Միջնադար. խայտառակ դատավարություն

10/01/2018 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 11-ի համարում

2003 թվականի դեկտեմբերի 23-24-ին ԼՂՀ Մատաղիսի զորամասում կատարված սպանության գործով դատաքննությունը, պարզվում է, ոչնչով չի տարբերվում նախաքննությունից: Հովսեփ Մկրտումյանի եւ Ռոման Եղիազարյանի սպանության մեջ մեղադրվող երեք անձանց՝ Մուսա Սերոբյանի, Ռազմիկ Սարգսյանի, Արայիկ Զալյանի դատապաշտպանները (Զարուհի Փոստանջյան, Աշոտ Աթոյան, Ստեփան Ոսկանյան) երեկ ասուլիս էին հրավիրել՝ դատաքննության ընթացքը հանրությանը ներկայացնելու համար:  Եթե պաշտպանների պատմածի մեկ երրորդն անգամ համապատասխանում է իրականությանը, ապա այն, ինչ կատարվում է Ստեփանակերտի դատարանում (նախագահող՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատավոր Վոլոդյա Մանասերյան)՝ այլ բառով, քան խայտառակություն, դժվար է անվանել:

Դատն սկսվելու պահից պաշտպանների նկատմամբ ճնշումներ են գործադրվել՝ նրանց ծեծել են, քաշել կին փաստաբանների մազերից, հայհոյել, ահաբեկել, իսկ փաստաբան Աշոտ Աթոյանին ղարաբաղյան բարբառով ինչ-որ անձինք բաց տեքստով զգուշացրել են, որ եթե հրամանատարներ Իվանի ու Միշայի անունները տա, ապա իր ու իր միակ դստեր կյանքն է վտանգում: Եւ չնայած դատավորը հանձնարարել է պահպանության ուժերին՝ ապահովել պաշտպանների անվտանգությունը, նրանք ոչ մի փորձ չեն արել այդ հարձակումները կանխելու համար: Տուժողի իրավահաջորդներից մեկը՝ Հ. Մկրտումյանի հայրը, չի մեկնել ԼՂՀ. երեկ նա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հենց ոտք դնի Ղարաբաղի հողի վրա՝ իրեն ինֆարկտ կխփի, իսկ մյուս զոհվածի՝ Եղիազարյանի հորեղբայրը, ըստ ասուլիսի մասնակիցների, սկզբում հակված էր ճշմարտությունը բացահայտելուն, սակայն հետո սկսել է նախաքննության մարմնի հրահանգը կատարել եւ պաշտպանների նկատմամբ հարձակումների կազմակերպիչն է:

Մեղադրողները երեքն են, այդ թվում՝ ՀՀ զինդատախազի տեղակալ Ա.Հարությունյանը, ինչը վկայում է զինդատախազության կողմից այս մեղադրանքը հաստատված տեսնելու շահագրգռության մասին: Ներկայացնենք բուն գործի հանգամանքները: Ըստ մեղադրական եզրակացության՝ երեք ամբաստանյալները դեկտեմբերի 24-ին ծանրոց են ստացել տնից, որը զորամասից դուրս բացել են, եւ ուտելու ժամանակ հայտնվել են Ռոմանն ու Հովսեփը, պահանջել, որ իրենց տան ուտելիքը, ինչից էլ վեճ է ծագել, որի ժամանակ նրանց դաժան ծեծի են ենթարկել եւ սպանել: Ապա դիակները գցել են մոտակա ջրանցքը, որտեղից էլ հունվարի 9-10-ին հայտնաբերել են նրանց: Մեկ-երկու օր անց կալանքի են վերցվել սպանվածների հետ ծառայող մի քանի զինվորներ՝ նախաքննական առաջին վարկածով նրանք են պարբերաբար ծեծել, ապա սպանել 2 տղաներին:

Սակայն կալանավորվածները հրաժարվել են սպանությունից եւ շատ հետաքրքիր ցուցմունքներ են տվել՝ պատմել են, թե ինչպես են տեսել, որ հրամանատարները՝ Իվանը եւ Միշիկը, մեքենայից հանեցին տղաների ծեծված մարմինները, դրեցին «պլաշ-պալատկայի վրա», հետո գցեցին ջուրը: Չորս ամիս անց նախաքննության մարմինը այս տղաների վրայից հանել է սպանության մեղադրանքը, կալանավորել այսօրվա ամբաստանյալներին, որոնք ծառայել են բոլորովին այլ զորամասում եւ անգամ չեն ճանաչել սպանվածներին: Սակայն, քանի որ նախկին մեղադրյալները 4 ամիս կալանավորված են եղել՝ նրանց վրա թողել են ծեծի մեղադրանքը (իբր՝ նրանք ընդամենը ծեծել են սպանվածներին):

Այժմ գործով անցնում են 6 ամբաստանյալներ՝ 3-ը սպանության մեղադրանքով, 3-ը՝ Ղեւոնդ Եգորյանը, Վահե Հովհաննիսյանը, Երվանդ Պետրոսյանը, ծեծի: Եւս 3 անձի (Սամվել Պողոսյան, Ռոման Հովհաննիսյան, Վրեժ Շիրինյան), որոնց հունվարին կալանավորել էին, նախաքննության մարմինը հետագայում դարձրել է տուժող. իբր՝ սրանք էլ են ծեծվել այդ 3 ամբաստանյալների (Եգորյանի, Հովհաննիսյանի, Պետրոսյանի) կողմից: Դատարանն արդեն լսել է «տուժողներին», որոնք հրաժարվել են իրենց ցուցմունքներից եւ դատարանում պատմել են, որ ծեծի մասին գրել են քննիչի պարտադրանքով: Չնայած սրան, այդ երեք տղաներն արդեն մեկ տարի է կալանավորված են:

Ըստ փաստաբանների՝ կեղծիքներով, ծեծով ձեռք բերված ապացույցները կորզվել են իրական հանցագործներին թաքցնելու նպատակով: Ասուլիսի ժամանակ Վանաձորի հելսինկյան ասամբլեայի նախագահ Արթուր Սաքունցը 2 փաստաթուղթ հրապարակեց, որոնք կնպաստեն հանցագործությունը բացահայտելուն. 2004-ի ապրիլի 28-ին ԼՂՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը միջնորդագրով դիմել է ՀՀ զինդատախազին՝ խնդրելով հաշվի առնել կապիտան Իվան Գրիգորյանի երկարատեւ ծառայությունը, «իր կատարածի առթիվ զղջալու հանգամանքը», այն, որ որպես տույժ իջեցվել է նրա պաշտոնը եւ մերժել քրգործի հարուցումը նրա նկատմամբ: Մի գրություն էլ Գ.Ջհանգիրյանին գրել է ՀՀ ՊՆ փոխնախարար Ա.Աղաբեկյանը, որտեղ նշել է, որ մայոր Մայիլյանի, կապիտաններ Գրիգորյանի եւ Բաղիրյանի պաշտոնն իջեցվել է, ենթարկվել են կարգապահական տույժերի եւ խնդրել է իրենց տեղեկացնել նրանց քրեական գործերի ընթացքի մասին:

Այսինքն, ՊՆ ղեկավարության անմիջական միջամտությամբ կանխվել է սպանության բացահայտումը, իրական մեղավորները մնացել են ստվերում, իսկ մեղադրյալի աթոռին նստել են անմեղ մարդիկ: Այժմ պաշտպանները պահանջում են դատաքննությունը տեղափոխել Հայաստան, քանի որ ԼՂՀ-ում իրենք պաշտպանված չեն, դատավարության մասնակիցները կաշկանդված են՝ վախենում են իրականությունը պատմել, դատավարության հրապարակայնությունն ապահովված չէ: Եւ վերջապես. «Ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացիների դատն ընթանա երկրի սահմաններից դուրս»,- հարցնում էին ասուլիսի մասնակիցները:

Արմինե Օհանյան

Տպել
1445 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին