Նախկին պատգամավորը Երեւանում 27 հա տարածքում հսկայական ժամանցի կենտրոն կկառուցի

Երեւանի քաղաքապետարանն Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանի ընկերությանը առանց մրցույթի հողամաս կտրամադրի: Այս հարցը ներառված է կառավարության հունվարի 11-ի նիստի օրակարգում, որը գործադրին է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Գարեգին Նուշիկյանի հիմնադրած «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրենը նախորդ տարվա օգոստոսի 3-ին վարչապետ Կարեն Կարապետյանին ներդրումային ծրագիր է ներկայացրել: Մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի եւ ժամանցի կենտրոն ստեղծելու նպատակով «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ն խնդրել է Երեւան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող մոտ 27 հա հողամասը տրամադրել ընկերությանը՝ փոխելով հողի նպատակային նշանակությունը:

«Երեւան քաղաքում կստեղծվի տարածաշրջանում նմանատիպը չունեցող, եվրոպական բոլոր ստանդարտներին համապատասխանող հանգստի եւ ժամանցի կենտրոն, որը էական խթան կհանդիսանա զբոսաշրջության եւ տնտեսության այլ ճյուղերի զարգացման համար, տարածքի կանաչապատումը կնպաստի շրջակա միջավայրի բարելավմանը, կստեղծվեն մշտական աշխատատեղեր»,- ասված է կառավարության որոշման նախագծում:

Նշված 27 հեկտար տարածք այժմ համարվում է անտառային գոտի, սակայն նպատակային նշանակությամբ չի օգտագործվում: Ներդրումային ծրագրի իրականացմամբ նախատեսված է տարածքի 70%-ը կանաչապատել՝ տնկելով ավելի քան 2000 ծառ, ստեղծելով ծաղկազարդ եւ կանաչապատ տարածք: Հողամասի 25-30%-ը պետք է կազմեն ճանապարհները, արահետները, սպորտային հրապարակները, խաղահրապարակները եւ ջրային մակերեսները, իսկ այցելուների սպասարկման համար նախատեսված ատրակցիոնների եւ կառուցապատման այլ տարրերի զբաղեցրած մակերեսը չպետք է գերազանցի տրամադրված հողամասի 7%-ը:

Նախատեսվում է շուրջ 22 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում կատարել, որի հաշվին 60 ամսվա ընթացքում մոտ 27 հա  հողամասի վրա կկառուցվի մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի եւ ժամանցի՝ գերժամանակակից ատրակցիոններով հագեցած, իր տեսակով եզակի կենտրոն, որը հնարավորություն կտա ստեղծել ավելի քան 350 մշտական աշխատատեղ, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, կկանաչապատվի եւ կբարեկարգվի ամբողջ տարածքը:

Ներդրումային ծրագրի համաձայն՝ ժամանցի կենտրոնում կկառուցվի 35 մետր բարձրությամբ պտտվող անիվ, 70 կմ/ժ արագությամբ ընթացող ամերիկյան կոստեր, 60 մետր բարձրությունից ազատ անկման աշտարակ եւ այլն: Կենտրոնում կլինի նաեւ 5000 քմ մակերեսով ծածկված սրահ, որտեղ այցելուները կկարողանան վայելել իրենց ժամանցը վատ եղանակային պայմանների դեպքում:

Կենտրոնի բացման առաջին իսկ տարում նախատեսվում է ավելի քան 300 հազար այցելու: Ներդրումային ծրագրի իրականացման համար հողամասը «Պարկ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրվելու է վարձակալության եւ կառուցապատման իրավունքներով: Ծրագրի հետգնումը նախատեսվում է 10 տարվա ընթացքում։ 10 տարվա ընթացքում պետական բյուջե վճարվող հարկերը կկազմեն մոտ 6 միլիարդ ՀՀ դրամ։

Տպել
10649 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան