Թնջուկ. ցմահների հարցը օրակարգում է

11/01/2018 schedule15:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 12-ի համարում

Դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Գորիսի բանտից տեղի ունեցած փախուստը պատահական չէր. խցի պատը քանդած եւ բանտի տանիքի վրայով փախած երկու դատապարտյալները վերջին մեկուկես տարվա ընթացքում անընդհատ հույս էին փայփայել, որ նոր քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո դատավճիռները նոր քրօրին համապատասխանեցնելու գործընթացն առիթ կհանդիսանա, որ իրենց դատավճիռները վերանայվեն, ու առավել արդարացի պատժաչափեր տան: 2003-ից սկսած՝ ցմահ ազատազրկման դատապարտվածները (նախկին մահապարտները) այդ պահանջով մի քանի անգամ հացադուլ են արել, դիմումներ գրել, հանդիպել ԱԺ պատգամավորների ու արդարադատության նախարարության իրավասուների հետ, սակայն՝ ապարդյուն: Նրանց բոլորի մահապատիժները ՀՀ նախագահի մեկ միասնական հրամանագրով փոխարինվեցին ցմահ ազատազրկմամբ:

Այս մոտեցման կողմնակիցները հայտարարում էին, թե՝ ցմահ ազատազրկումն ավելի մարդասիրական է, քան մահապատիժը, ուստի նոր օրենսգրքի տրամաբանությունը՝ հումանիզի գաղափարը, պահպանվել է: Իրականում՝ սա ավելորդ գլխացավանքից ազատվելու ձեւ էր՝ հարցը կոլեկտիվ կարգով լուծելու փորձ: Իսկ 50-ից ավելի մահապարտների (այժմ՝ ցմահ դատապարտյալների) գործերի մեջ կան կասկածելի հանգամանքներ, կան մարդիկ, ովքեր 88-89-ից մեկուսարանում են՝ դաժան եւ անմարդկային պայմաններում: Վերջապես՝ հումանիստականն այն կլիներ, որ պետությունը չզլանար ու նման դաժան պատժաչափ ստացածների նկատմամբ կրկնակի ուշադիր լիներ, եւ եթե կան անարդարություններ (արարքին անհամապատասխան դատավճիռներ)՝ դրանք մեծահոգաբար վերանայեր:

Մենք արդեն ներկայացրել ենք փախուստի դիմած դատապարտյալներից մեկի՝ Մհեր Ենոքյանի գործը: Նա մահապատժի է դատապարտվել 1996-ին՝ իր դասընկերոջը սպանելու համար (ըստ դատավճռի՝ դիակի դիմաց փրկագին ստանալու համար), ընդ որում՝ դատավճռի տեքստի ընթերցումը բազում հարցականներ է առաջացնում, որոնց պատասխանները դատավորներն էլ չեն գտել: Փախուստի դիմած Ենոքյանին հայտնաբերեցին դեկտեմբերի 21-ին՝ Երեւանում, փախչելուց 11 օր անց: Նա այժմ Նուբարաշենի մեկուսարանում է՝ նույն խցում, որտեղ նստել է մոտ 8 տարի՝ Գորիսի բանտ տեղափոխվելուց առաջ: Տարեվերջին նրան է այցելել Կարմիր խաչը եւ նրա նամակը փոխանցել հարազատներին: Ենոքյանի փախուստի գործով այժմ քննություն է ընթանում, գործը քննում է գլխավոր դատախազության քննչական վարչությունը (քննիչ՝ Կարեն Շահբազյան):

Մեզ հետ զրույցում գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վաղինակ Վարդանյանն ասաց, որ անցած տարի  եւս Ենոքյանը նման փորձ արել է՝ փախուստի նախապատրաստությունը կանխվել էր: Մենք հետաքրքվեցինք, թե ինչ է սպասվում փախուստի դիմած կալանավորին: Պրն Վարդանյանն ասաց, որ հավանաբար դատարանը կկասեցնի նրա պայմանական վաղակետ ազատման գործընթացը: Ըստ օրենքի՝ ցմահ ազատազրկվածը 20 տարի նստելուց հետո պայմանական ազատվելու հնարավորություն ունի. ըստ պրն Վարդանյանի՝ Ենոքյանը դրանից կզրկվի:

Սակայն մենք թերթեցինք օրենսգիրքը եւ տեսանք, որ քրօրի 355 հոդվածը՝ «փախուստն ազատազրկման վայրից», ասում է, որ «փախուստը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, այլ անձի կյանքի համար վտանգավոր բռնությամբ, սպառնալիքով կամ զենքի գործադրմամբ՝ պատժվում է առավելագույնը 8 տարի ազատազրկմամբ»: Ոչ մի խոսք՝ պայմանական վաղակետ ազատվելուց զրկելու մասին: Եւ քանի որ փախածները ցմահ ազատազրկման են դատապարտված, ուստի այդ 8 տարին կկլանվի նրանց պատժաչափի՝ ցմահի մեջ: Մյուս դատապարտյալը՝ Սողոմոն Քոչարյանը, որն առայսօր փախուստի մեջ է, մահապատիժ է ստացել Իրանի քաղաքացու սպանելու համար: Դեպքը կատարվել է 1995-ին: Նա դարանակալել է Գորիսի մայրուղու վրա, կրակել Իրան վերադարձող մեքենաների անվադողերի վրա, եւ երբ վարորդը դուրս է եկել, որ փոխի ծակված դողը, սպանել է նրան՝ հուսալով, որ մեծ գումարի կտիրանա:

Սակայն մեքենայում հայտնաբերել է ընդամենը 100 դոլար եւ մի քիչ պարսկական մանաթ: Մեկ անձի սպանության պարագայում, որպես կանոն, մեր դատարանները ցմահ ազատազրկում չեն տալիս, այլ առավելագույնը՝ 15 տարի: Սակայն, քանի որ 95-ին Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները խիստ կարեւոր էին Հայաստանի համար, եւ Իրանի հետ սահմանի գործելը կյանքի խնդիր էր, դատարանը քաղաքական վճիռ է կայացրել՝ մեղմելով իրանական կողմի զայրույթը: Ս.Քոչարյանն արդեն 10 տարի կրել է իր պատիժը՝ 15 տարվա պատժաչափի դեպքում նրան արդեն կարելի կլիներ պայմանական վաղակետ ազատել, եւ փաստորեն՝ նման հեռանկարի բացակայությունն է պատճառը, որ դատապարտյալները դիմել են նման ծայրահեղ քայլի: Մենք տեղեկացանք, որ միջազգային կառույցների պարտադրանքով՝ Հայաստանն այնուամենայնիվ պատրաստվում է անհատական կարգով վերանայել ցմահ դատապարտյալների գործերը, թեեւ այս հարցում կան տարաձայնություններ:

Ոմանք պնդում են, որ կան ուժի մեջ մտած դատավճիռներ, չկան նոր երեւան եկած հանգամանքներ, բաց է թողնված գլխավոր դատախազի կողմից դատավճիռը բողոքարկելու ժամկետը, ուստի՝ վերանայումը օրենքի խախտում է: Մյուսները պնդում են, որ վերանայումը տեղավորվում է օրենքի շրջանակներում, մանավանդ որ՝ ցմահ դատապարտվածներից ոմանց դատավճիռները կասկածելի են եւ հաճախ՝ քաղաքական նպատակահարմարությամբ թելադրված: Մասնագետների կարծիքով՝ 50 դատավճիռների մեծ մասը կմնա անփոփոխ, սակայն մի քանի գործերով կարող են պատժաչափերը փոփոխվել. մասնավորապես այն դեպքերում, երբ գործ ունենք մեկ մարդու սպանության հետ, եւ մեղքը ծանրացնող հանգամանքներ չկան:

Արմինե Օհանյան

Տպել
1166 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից