Կրակոցներ, վթարներ, թմրանյութեր. «վերեւից» հրահանգվել է Ճըվճվ Արոյի որդուն անաղմուկ դատել

Քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի եւ յուր որդիների՝ Սարգիս եւ Սերժ Վարդանյանների «սխրագործությունները» 2013 թվականից մամուլի, եւ որ ամենակարեւորն է, իրապահների ուշադրության կենտրոնում են եղել: Խուլիգանություններ, կողոպուտ, կրակոցներ, թմրանյութ եւ բազմաթիվ վթարներ. սրանք այն հանցագործություններն են, որոնց կասկածանքով Սարգիս եւ Սերժ Վարդանյանները պարբերաբար բերման են ենթարկվել, ապա՝ ազատ արձակվել:

Նրանց կողմից կատարված մի քանի հանցագործությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ստորեւ.

Քրեական պատմություններով հայտնի Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած ամենաթարմ դեպքերից մեկը՝ 2017 թվականի մարտի 4-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գործող «Կոսմոս» խաղատանը հնչած կրակոցներն են: Կրակոցի հետեւանքով հենց ինքը՝ «Սաքուլիկ» մականունով հայտնի Սարգիս Վարդանյանը, ձախ ոտքի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել, իսկ իրավապահներին հայտնել, թե շունն է կծել: Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը, կամ փոխադրելը) հատկանիշներով: Սարգիս Վարդանյանը քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես կասկածյալ. սակայն այս պատմությունը հենց այստեղ ավարտվում է:

Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Ա.Սախոյանի որոշմամբ՝ Սարգիս Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ քրեական գործի վարույթը կարճվել:

Իսկ մինչ այդ՝ 2017թ. մարտի 4-ին՝ ժամը 00.50-ին, Հրազդան ԲԿ ՓԲԸ-ից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի ստորին երրորդի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երեւան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 12 շենքի 9 բնակարանի բնակիչ Սարգիս Արայի Վարդանյանը: Նույն օրը ոստիկանության Հրազդանի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 235-րդ հոդվածի 1-ին մասով, որն ուղարկվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն նախաքննության: Նախաքննության ընթացքում Սարգիս Վարդանյանը, գտնվելով «Էրեբունի» ԲԿ-ում ստացիոնար բուժման մեջ, առանց բժշկի թույլտվության ինքնակամ հեռացել է ԲԿ-ից, որից հետո նրան հնարավոր չի եղել հայտնաբերել եւ հարցաքննել: Քանի որ հայտնի չի եղել վերջինիս գտնվելու վայրը, որոշում է կայացվել Ս.Վարդանյանին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներին:

Ավելի ուշ, Սարգիս Վարդանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանի կողմից Կոտայքի մարզի դատախազություն դիմում է ներկայացվել, որտեղ նշվել է, որ Սարգիս Վարդանյանը չի խուսափում քննությունից եւ նա մարտի 7-ից գտնվում է ստացիոնար բուժման մեջ «Վ. Ավագյան ԲԿ»-ում: Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Ա. Սախոյանի կողմից որոշում է կայացվել ձերբակալման մասին որոշումը վերացնելու վերաբերյալ, եւ ցուցում տրվել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը, եւ հարցաքննել որպես կասկածյալ: Նույն օրը՝ մարտի 7-ին, Ս. Վարդանյանը հարցաքննվել է որպես կասկածյալ: 2017թ.-ի մարտի 14-ին Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազից գրությամբ պահանջվել է քրեական գործը: Այնուհետեւ դատախազի որոշմամբ դադարեցվել է նրա նկատմամբ քրեական հետապնդումը եւ կարճվել է գործի վարույթը: Այսինքն՝ այն օրը երբ պետք է Սարգիս Վարդանյանին մեղադրանք առաջադրվեր դատախազը որոշել է դադարեցնել քրեական հետապնդումը: Ի դեպ, քրեական գործի նախաքննությունը տեւել է 10 օր:

Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Սարգիս Վարդանյանը 2016 թվականի մարտին պատժվել է 500 հազար դրամի տուգանքով: 2016 թվականի հունվարի 1-ին Սարգիս Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա «Վեյվ» կարաոկե ակումբում, չնչին առիթն օգտագործելով, Անդրանիկ Շահինյանի հետ միմյանց հասցեին հայհոյանքներ հնչեցնելու պատճառով, հասարակական կարգը բռնությամբ զուգորդված կոպիտ կերպով խախտելու ուղղակի դիտավորությամբ, հնչեցրել են հայհոյանքներ, բղավել, միմյանց քաշքշել, հասցրել փոխադարձ հարվածներ` խաթարելով ակումբի բնականոն գործունեությունը:

Ավելի վաղ՝ 2013 թվականին էլ Սարգիս Վարդանյանը դատապարտվել է կալանքի երկու ամիս ժամկետով, որը, սակայն պայմանականորեն չի կիրառվել: Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա առանց իրացնելու նպատակի` իր գործածման համար ապօրինի ձեռք է բերել եւ ընկերոջ` Նարեկ Չախոյանի կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահում պահել է զգալի չափի` 0.51 գրամ «չորացված մարիխուաննա» տեսակի թմրամիջոց, որը 2013թ. մարտի 15-ին հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցների կողմից` ավտոմեքենայի զննության ընթացքում:

Սարգիս Վարդանյանը նաեւ բազմաթիվ վթարների հեղինակ է: Մասնավորապես, 2013 թվականի փետրվարի 20-ին Սարգիս Վարդանյանը վարելով «Մերսեդես G500» 91 ՏQ 999 համարանիշի ավտոմեքենան, Մաշտոց պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկում՝ Ստեփան Շահումյանի անվան դպրոցի մոտ, բախվել էր Երեւանի բնակիչ 30-ամյա Կարեն Թաշշյանի վարած BMW մակնիշի 28 ՍՕ 212 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով Թաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն մինչ նրան հիվանդանոց տեղափոխելը, վթարից հետո Սարգիս Վարդանյանը հայհոյանքներ էր հնչեցրել Թաշշյանի հասցեին: Պարզվել է, որ Սարգիս Վարդանյանն ալկոհոլի ազդեցության տակ է եղել. նրա մեքենան տեղափոխվել էր հատուկ պահպանվող տարածք:  

Վարորդական իրավունքից զրկված Սարգիս Վարդանյանը մշտապես աչքի է ընկել մեքենան արագ վարելու, կարմիր լույսի տակ անցնելու, ոստիկանների օրինական պահանջը չկատարելու դեպքերով:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Սարգիս Վարդանյանը մի քանի անգամ Ճանապարհային ոստիկանության որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 128-րդ հոդվածի 2-րդ մասի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը, առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի) համաձայն ենթարկվել է վարչական տույժի՝ 200.000 դրամ: Տույժը, սակայն չի վճարել, ուստի տուգանքի չափը ավելացել է՝ կազմելով 1 միլիոն ՀՀ դրամ: ՃՈ-ն` մի քանի անգամ 1 միլիոն ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջով հայց է ներկայացրել դատարան, որը բավարարվել է:

Անպատժելիության հետեւանքով սույն թվականի հունվարի 8-ի լուսադմեին Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարը ողբերգական հետեւանք ունեցավ. ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեցին ՃՈ տեսուչներ Խաչիկ Գասպարյանը եւ Արեգ Դավթյանը: Սարգիս Վարդանյանն այժմ կալանքի տակ է:

Քրեական «սխրագործություններից» անմասն չի մնացել նաեւ նրա փոքր եղբայրը՝ Սերժ Վարդանյանը: Նա կարելի է ասել վթարների ռեկորդակիր է:

Դեռեւս 2014 թվականից Սերժ Վարդանյանի վերաբերյալ խուլիգանության հոդվածով քրեական գործ է քննվում: Մասնավորապես, Սերժ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընկերոջ՝ Ռոբերտ Հայրապետյանի հետ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով Երեւան քաղաքի Սարյան փողոցով երթեւեկելու ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում՝ Շանթ Մագարյանի նկատմամբ բռնություն գործադրելով: Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ: Հետաքրքիրն այն է, որ խուլիգանության գործը դատարանում է արդեն 4 տարի. դատավորը 4 տարի է չի շտապում դատավճիռ կայացնել: Այս գործով հերթական նիստի օրը, հետաքրքիր զուգադիպությամբ, նշանակված է հունվարի 19-ին:

Նրա վերաբերյալ եւս մեկ գործ էլ քննվել է 2016 թվականին՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Սերժ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի մարտի 23-ին՝ ժամը 15:00-ին, վարելով «BMW» մակնիշի ավտոմեքենան խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները` չի ենթարկվել ՀՀ ՃՈ 1-ին գումարտակի 4-րդ դասակի տեսուչ Գեւորգ Սարգսյանի օրինական պահանջին`«կանգ» հրահանգին եւ դիմել փախուստի` ստեղծելով վթարային իրավիճակ, ոչնչացնելով ՀՀ ոստիկանությանը պատկանող գույքը՝ պատճառելով 90 հազար դրամի գույքային վնաս: Այս արարքի համար Սերժ Վարդանյանը դատապարտվել է ազատազրկման երեք ամիս ժամկետով: 

2013 թվականի սեպտեմբերի 26-ին էլ Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ծառայության ժամանակ նկատել էին, որ Лада 2172 մակնիշի 44 RR 404 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Սերժ Վարդանյանը, չարամտորեն խախտում է երթեւեկության կանոնները: ՃՈ աշխատակիցները փորձել էին կանգնեցնել նրան, սակայն վարորդը դիմել էր փախուստի: Կիլիկիա թաղամասում ՃՈ աշխատակիցներին հաջողվել էր Վարդանյանի առաջխաղացումը կասեցնել, ինչից հետո նա ընկերոջ հետ սկսել էր դիմադրություն ցույց տալ ճանապարհային ոստիկաններին, ապա հրաժարվել  ներկայացնել փաստաթղթերն ու ավտոմեքենայի բանալիները: Ոստիկաններին հաջողվել էր ի վերջո նրանց բերման ենթարկել: Բաժնում ահա պարզվել էր, որ Սերժ Վարդանյանն ու նրա ընկերը թմրանյութի ազդեցության տակ են եղել:  Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրօրի 266 հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցներ ապօրինի իրացնելը) հատկանիշներով: Սերժ Վարդանյանն ու ընկերը ներգրավվել էին որպես կասկածյալ, սակայն թե ինչ եղավ հետո հայտնի չէ:

2015 թվականի հուլիսի 17-ի երեկոյան Մոլդովական փողոցում Հայկի արձանի հարեւանությամբ բախվել էին Սերժ Վարդանյանի վարած Lexus մակնիշի 10 MF 010 համարանիշի եւ Երեւանի բնակիչ 25-ամյա Տիգրան Մարգարյանի վարած Mercedes մակնիշի 31 OL 012 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետեւանքով Lexus-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել գազոնում: Մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ աշխատակիցները, Lexus-ի վրայից համարանիշերը հանել էին: Մեքենաները տեղափոխվել էին հատուկ պահպանվող տարածք:

2017 թվականի մայիսի 8-ին էլ Սերժ Վարդանյանը, Երեւան-Սեւան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական շրջանում ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար ՃՈ աշխատակիցների կողմից կանգնեցվում է, սակայն մինչ ոստիկանների մոտենալը նա ավտոմեքենան թողնում է եւ դիմում փախուստի:

Այս տարիների ընթացքում Սերժ Վարդանյանն ու նրա եղբայր Սարգիս Վարդանյանը զրկված են եղել վարորդական իրավունքի վկայականից, սակայն անարգել շարունակել են երթեւեկել եւ վթարների մասնակիցներ դառնալ:

Սերժ Վարդանյանը այժմ կալանավորված է. մեղադրվում է կողոպուտի եւ խուլիգանության մեջ:

Քրեական պատմություններից անմասն չի մնացել նաեւ նրանց հայրը՝ ՃըվճՎ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանը: Նա մահացել է 2017 թվականին՝ գլխի իշեմիկ ինսուլտից: Նրա անունը, սակայն շոշափվում է 2016 թվականի նոյեմբերին Չարբախում գործող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով: Սպանության դրդապատճառների վերաբերյալ բազում վարկածներից մեկը առնչվում էր նաեւ Արա Վարդանյանին: Հիշեցնենք, որ հիշյալ գեղեցկության սրահի նկուղային հարկում հնչած կրակոցների հետեւանքով սպանվել է երկու անձ՝ 38-ամյա Մուշեղ Մուշեղյանն ու 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը: Սպանության մեջ մեղադրվում է գեղեցկության սրահի սեփականատերը՝ «Թոփալ Գեղամ» մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը, իսկ որպես սպանության դրդիչ՝ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյան: Արյունոտ «ռազբորկայի» պատճառը Ճըվճվ Արոյի 2 հազար դոլարի «վազվռատն» էր:

Հ.Գ. Հիմա Սարգիս Վարդանյանը պետք է դատարանի առաջ կանգնի երկու ՃՈ տեսուչների կյանք խլած ողբերգական ավտովթարի համար: Արդյո՞ք այս անգամ էլ Վարդանյաններին կհաջողվի հերթական անգամ խուսափել քրեական պատասխանատվությունց: Ճիշտ է, այս դեպքում ոստիկաններ են զոհվել, սակայն մինչ այժմ արձանագրված անպատժելիության պատասխանատվությունը իրավապահ համակարգերը միմյանց վրա են բարդում: Ու չի բացառվում, որ չնայած ոստիկանության կրած կորստի, դատական համակարգը կրկին իր թեւերը փռի սույն անձի վրա եւ լուրջ պատժի չենթարկի: Համենայնդեպս, մեր աղբյուրները փոխանցում են, որ արդեն իսկ «վերեւներից» դատական իշխանությանը հրահանգվել է Սարգիս Վարդանյանին անաղմուկ դատել: Ենթադրվում է, որ հրահանգն իջեցվել է ուղիղ Բաղրամյան 26-ից: Հիշեցնենք, որ Վարդանյանների մորական պապը հայտնի Գազի Կոլյան է, Տրանսգազ ՍՊԸ տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը, որը ազդեցիկ անձ է իշխանությունների համար:

Տպել
11975 դիտում

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)