Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ իսպառ բացակայում է համաձայնությունը. ԱԳՆ-ի անկեղծությունը

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման տեղի ու վայրի մասին ԱԳՆ-ն տեղեկատվություն կտրամադրի, իսկ այս պահին գերատեսչությունը չի հրապարակում մանրամասները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Հիշեցնենք, ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ իր ու Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը տեղի կունենա հունվարին:

Ինչ վերաբերում է հանդիպումից առկա ակնկալիքներին, ապա Շավարշ Քոչարյանը նշել է՝ նման հանդիպումները հնարավորություն են տալիս առաջընթաց գրանցել բանակցություններում, բայց անհնար է այս փուլում խոսել դրա մասին, որովհետեւ կողմերի միջեւ իսպառ բացակայում է համաձայնությունը: Ըստ պաշտոնյայի՝ մթնոլորտն այն չէ.

«Անհրաժեշտ է, որ ներդրվեն այն մեխանիզմները, որոնք կնպաստեն ապագայում այդ մթնոլորտի ձեւավորմանը: Խոսքը զինադադարի ռեժիմի պահպանման, ռազմական գործողությունների դադարեցման, հրադադարի ռեժիմի պահպանման մասին է: Այս տեսանկյունից հանդիպումներն առաջին հերթին միտված են լարվածության նվազեցմանը: Իհարկե, կորուստներ ունենք, կրակոցներ կան, բայց հանդիպումները նպաստում են, որ լարվածության մակարդակն իջնի»,- ասաց նա:

Այս պահին, նրա խոսքով՝ չի քննարկվում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցը:

Ավելի վաղ Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեհլերը հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չունենք իրական բանակցային ճարտարապետությունը:

Տպել
2241 դիտում

Հիացած եմ Հայաստանի գեղատեսիլ վայրերով և հայերի հյուրասիրությամբ. Ուկրաինայի ԱԳ պետքարտուղար

Արարատ Միրզոյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ՀՀ–ում ներքաղաքական զարգացումները

Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ը դիմել է ԵԽԽՎ՝ Հայաստանի՝ փողերի լվացման սխեմաներում ընդգրկված լինելու քննության համար

ՀՀԿ-ի՝ Բրյուսովի համալսարանի չհրկիզվող պահարանից գտնված 56 անդամատոմսերից 5-ը կապ չունեն բուհի հետ

Հայտնի են Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի նոր մարզպետների անունները

Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Յուրի Բաշմետի հետ

Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպետ

ՀՀ ֆուտբոլի հավաքականի անդամները հանդիպել են երկրպագուների հետ

Կոտայքում բախվել են Ոստիկանության և ՊՆ ծառայողների մեքենաները. 4 ամսական երեխան հիվանդանոցում է

Բան ունեք ասելո՞ւ, եկեք, հանրային քննարկմանն, ասեք, ֆեյսբուքում մի ակտիվացեք. Սամվել Բալասանյանը զայրացել է

ՀԱՊԿ ԽՎ նիստը Երեւանի փոխարեն կկայանա Մոսկվայում

Մովսիսյանի ու Մխիթարյանի հարաբերությունները լարված չեն. վստահեցնում է Գյուլբուդաղյանցը

Թունջբոյաջյանն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ, պատրաստ է դառնալ սփյուռքի դեսպանը

Չեչնիայի նախագահ Կադիրովը Փաշինյանի ու Մակրոնի պարից հետո պարի մարաթոն սկսելու կոչ է արել քաղաքական գործիչներին

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արան կրակոցների պահին ալկոհոլի ազդեցության տա՞կ է եղել. նա օգտվում է լռելու իրավունքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Յուրի Բաշմետի համերգին (լուսանկարներ)

Թեկնածուներից մեկը դիմել է ստոր մեթոդների. ահազանգում է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը (լուսանկար)

Թուրքիայում Իրանի դեսպանատունը ուժեղացված հսկողության տակ է

20 տարվա փչացրածը, 20 օրում չի ուղղվի. Վանեցյանը հանդիպեց հավաքականի ֆուտբոլիստների հետ

Սիսիանում տներից մեկի պատշգամբի փլուզման հետեւանքով 75-ամյա քաղաքացին մահացել է