Մեքենա ներկրողների խնդիրը լուծվեց. ՊԵԿ-ը ճանապարհի հարկի մեթոդիկան փոխեց

«Հայկական ժամանակ»-ը երեկ գրել էր, որ «Մաքսայինում մեքենա ներկրողներից լրացուցիչ 500 դոլարին համարժեք դրամ են պահանջում»: Խնդիրը պայմանավորված էր նոր Հարկային օրենսգրքով սահմանված ճանապարհային հարկով: Այն բեռնատարները, որոնք Հայաստանում հաշվառված չեն, 15 օրով Հայաստան մտնելու համար հսկայական ճանապարհային հարկ պետք է վճարեին: Մեր հրապարակումից հետո պետեկամուտների կոմիտեն պարզաբանմամբ հանդես եկավ՝ նշելով, որ օրենքի կիրարկման նպատակով ՊԵԿ ներկայացուցիչները համատեղ քննարկում են ունեցել տրանսպորտի նախարարության ներկայացուցիչների հետ: Քննարկման արդյունքում եկել են եզրահանգման, որ կիսակցորդով ավտո­մո­բի­լային (թամբային) քարշակի (ավտոգնացքի) դեպքում հիմք է ըն­դուն­վում միայն կիսակցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը:

Մեքենա ներկրողներն այսօր մեր զրույցում ասացին, որ երեկվա խնդիրը վերացվել է, արդեն կարողանում են մեքենաները մաքսազերծել: Նրանց խոսքով՝ մաքսային աշխատակիցները սխալ ձեւով էին հաշվարկում ճանապարհային հարկը: Բանն այն է, որ կոնտեյների մեջ տեղավորվում է առավելագույնը 4 ավտոմեքենա, որը դրվում է կիսակցորդի («լաֆետ») վրա, դա էլ իր հերթին կցվում է քարշակող ավտոմեքենային: Մաքսավորները կոնտեյների, մեքենաների եւ կիսակցորդի քաշը գումարում էին քարշակող մեքենայի քաշին եւ մեծ գումարի ճանապարհահարկ էին պահանջում:

ՊԵԿ-ի պարզաբանմամբ խնդիրը լուծված է համարվել, իսկ մեքենա ներկրողները նախկինի պես աշխատում են:

Տպել
2456 դիտում

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ