Գագիկ Ծառուկյանից 25 հազար դոլարի ցեմենտ են ուզում. պլանավորում են ներգաղթ ապահովել

Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը մի քանի օր առաջ մամուլի ասուլիսի ընթացքում նշել էր, թե դիմել է Գագիկ Ծառուկյանին, որպեսզի վերջինս 250 տոննա ցեմենտ տրամադրի Արցախում շինարարություն իրականացնելու համար: «Երբ մենք Շահումյանի շրջանի նոր նշանակված երիտասարդ ղեկավարի հետ խոսում էինք, պարզվեց, որ 250 տոննա ցեմենտը բավական է, որ մենք կարողանանք այդ բնակչությունը 3-4 հարյուր հոգով ավելացնել: Ես արդեն զանգել եմ Իվետա Տոնոյանին և նրա միջոցով խնդրել եմ պարոն Ծառուկյանին, որ, երբ օրերը սկսում են տաքանալ, ասեն»,- հայտարարել էր Իսագուլյանը:

«Հայկական ժամանակը» Գառնիկ Իսագուլյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ շինարարության մասին է խոսքը եւ որտե՞ղ է նախատեսվում իրականացնել:

«Շահումյանի շրջանի Քարվաճառի եւ հարակից գյուղերի տները, որոնք պատերազմական գործողությունների ընթացքում վառվել են, պայթեցվել են, ուզում ենք վերանորոգել: Հիմա 100 ընտանիքի տնով ապահովելու անհրաժեշտություն կա: Նաեւ վերաբնակիչներ կան, որոնց այս պահին տեղավորել են ոչ բնակելի կացարաններում: Այնտեղ քարի ու ավազի խնդիր չկա, իսկ լինի այդ անհրաժեշտ ցեմենտը, ուրեմն կկարողանանք 50-ից ավելի տուն կառուցել»,- ասաց Իսագուլյանը:

Իսագուլյանի փոխանցմամբ՝ նախատեսվում է շինարարությունը իրականացնել 2018 թվականի մարտից եւ ավարտին հասցնել հոկտեմբերին: Նշյալ բնակավայրում կվերակառուցվի 50-ից ավելի տուն: Իսագուլյանը վստահ է, որ 250 տոննա ցեմենտի օժանդակությունը Գագիկ Ծառուկյանը չի մերժելու, քանի որ այն արժի 25 հազար դոլար:

Հարցին, թե ինչպե՞ս է ենթադրվում բնակչության 3-4 հարյուրով ավելացումը եւ ի՞նչ ժամանակահատվածում, Իսագուլյանը մեկնաբանեց.

«Շատերը գալիս են, ցանկություն ունեն բնակություն հաստատելու, բայց բնակարաններ չկան, որ մենք իրենց տրամադրենք: Բնակարանի պատերը, տանիքը վերանորոգելու անհրաժեշտություն կա: Մանկավարժներ, բժիշկներ են եկել, տները տեսել են, հաշվել ենք վերանորոգման ծախսը, բայց իրենց համար բավականին դժվար է վերանորոգել: Ոչ միայն Հայաստանից, այլեւ՝ սփյուռքից, ցանկություն ունեցողներ կան, որ գան, մնան: Եթե այդ 50 տունն ապահովենք, ապա մեկ տարվա մեջ կապահովենք 3-4 հարյուր անձի ներգաղթ»,- մանրամասնեց Իսագուլյանը:

«Հայկական ժամանակ»-ը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց, թե այս առաջարկի մասին Գագիկ Ծառուկյանը ի՞նչ մտադրություն ունի, օգնելու՞ է, թե՝ ոչ:

«Ես եւ Գառնիկ Իսագուլյանն ունեցել ենք բանավոր զրույց եւ նա խնդրել է իր ասածը փոխանցեմ պարոն Ծառուկյանին: Դեռ առիթ չի եղել պարոն Ծառուկյանի հետ այդ մասին խոսելու: Մենք բավականին ծրագրեր իրականացնում ենք՝ Արցախին աջակցության, այս պահին էլ զորամասի շինարարություն է ընթանում, իսկ այս 250 տոննա ցեմենտի մասին դեռ չեմ ասել պարոն Ծառուկյանին, քանի որ դեռ չենք հանդիպել»,- «ՀԺ»-ին ասաց Իվետա Տոնոյանը:

Տպել
7190 դիտում

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի