Շատ ծանր եմ տանում, որ ՉԼ-ում ադրբեջանական թիմ կա, հայկական՝ ոչ. Ռ. Հայրապետյան. թարմացված

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ։ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլից առաջ նա հայտարարել էր, որ կհեռանա, եթե ընտրական փուլում Հայաստանի հավաքականը ձախողվի։ Հիմա, սակայն մտափոխվել է։

«Ես հրաժարական չեմ տա։ Մեկ տարի հետո ընտրություններ են լինելու։ Թող գան, թեկնածու դնեն, ընտրվեն»,- ասաց նա։

Հայրապետյանը նաեւ նշեց, որ բացի իրենից, այլ հարմար մարդ չի տեսնում այդ պաշտոնում։

ՀՖՖ նախագահը հայտարարեց, որ Հայաստանի հավաքականի հանդիպումների տոմսերի գները չեն իջնի։ Ըստ Հայրապետյանի՝ գները հարմար են, իսկ մարզադաշտ քիչ հաճախելիության պատճառը հավաքականի վատ խաղն է. երբ լավ խաղան, մարդիկ տոմս կգտնեն ու կգան։

Հայրապետյանը հայտարարեց, որ Հայաստանում Մխիթարյանից ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ կան, բայց պետք է աշխատեն:

«Շատ ծանր եմ տանում, որ Չեմպիոնների լիգայում ադրբեջանական թիմ կա, հայկական՝ ոչ, այն դեպքում, որ մենք ավելի լավ ֆուտբոլ ենք խաղում: Բայց նրանք գործարարներ ունեն, որոնք ներդրումներ են անում»,- ասաց ՀՖՖ նախագահը:

Հայրապետյանին հարց ուղղվեց Հրազդան մարզադաշտի ճակատագրի մասին: «Խնդրում եմ, «Հրազդանի» մասին ինձ մի հարցրեք, հարցրեք նրանց, ովքեր կործանեցին այն»,- ասաց նա:

Տպել
588 դիտում

Ես երբեք չեմ ասել, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է. Գրիգորիչը մտափոխվել է (տեսանյութ)

Դառնալու է ոստիկանական երկիր, մարդ չի կարող ազատ արտահայտվել․Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ին «գործուղում» է Արցախ. Ստեփանակերտը պատասխանում է նույն ոճով

«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները միացել են «Ելք»-ի նախաձեռնած բողոքի ակցիային

Որպես անհայտ կորած որոնվող 19-ամյա աղջիկը հայտնաբերվեց. հայտնել է, որ իր կամքով էր հեռացել

Տիկնիկային թատրոնում կրճատումներ են, փող չկա, վատ հետեւանքներ կլինեն

Ագրեսիվ միջամտության հեղինակները կրել են մարդկայնության զգալի կորուստներ․ Արմեն Աշոտյան

Այս մրցաշրջանում «Շիրակի» գլխավոր նպատակը եվրագավաթների ուղեգիր նվաճելն է

Թրամփն ընդունել է Նազարբաեւին եւ քննարկել ռազմավարական բնույթի հարցեր

Դեկտեմբերին ԱԺ-ն 1 միլիոնանոց «պերերիվներ» է կազմակերպել պատվիրակությունների համար

Գովերգեք Սերժ Սարգսյանին, ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով․ Ն. Փաշինյան (տեսանյութ)

Ֆրանսիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությունը

Հայաստանի Հանրապետության նախագահները. ինչպես ընտրվեցին եւ ինչպես հեռացան

ԱԺ-ում անելիքները շատ են. Աշոտյանն ԱԳՆ տեղափոխվելու ցանկություն չունի

ԼՂ հակամարտության կարգավորումը ՄԱԿ-ի 2018 թվականի առաջնահերթություններից է. Գուտերեշ

Ադրբեջանը գնալու է կոնտակտային եւ ոչ կոնտակտային դիվերսիոն պատերազմի. հայացք Ստեփանակերտից

Օրվա կադրը. մոր եւ որդու գրկախառնությունը՝ սրտաճմլիկ տեսարան ձմեռային զորակոչից

Նախարարի մեկնաբանությունը կոշտ էր, պետք է պահել քաղաքավարությունը. Նահապետյան (տեսանյութ)

Թուրքիան ու ՌԴ-ն չեն ընդունում ԱՄՆ-ի կողմից Սիրիայում սահմանապահ զորքերի ստեղծման ծրագիրը

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է. Լարսը բաց է