Մութ պատմություն. շանտա՞ժ, թե՞ սուտ մատնություն

12/01/2018 schedule15:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 13-ի համարում

«Ինձ՝ 3-րդ կարգի հաշմանդամիս, շինծու մեղադրանքով դատապարտել են 8 տարի ազատազրկման: 2003-ի հունիսին քրոջս տղային Ալավերդու զինկոմիսարիատից ուղարկեցին «Արմենիա» բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժանմունք՝ հետազոտման: Բաժնի վարիչ Վիգեն Պետրոսյանն ինձ բացատրեց, թե ինչպիսին է բանակից ազատվելու կարգը եւ ասաց, որ ազատում են 6 ամսից մինչեւ հիմնական՝ նայած ինչ հիվանդություն կգրվի: Հիմնական ազատվելու համար, ասաց, պետք է 7 հազար դոլար տամ: 2003-ի հունիսի 27-ին նշված գումարը տարա եւ տվեցի բաժնի վարիչ Վիգեն Պետրոսյանին: Քրոջս տղայի թղթերում գրեցին՝ «ցրված օրգանական միկրոսիմպտոմատիկա եւ հիպերտենզիոն սինդրոմ՝ որպես հետեւանք կրած գանգուղեղային տրավմայի՝ բարդացած նեյրոինֆեկցիայով», թեեւ նա ոչ մի անգամ չի հիվանդացել:

2003-ի աշնանը քրոջս տղային ներկայացրին Ալավերդու զինկոմիսարիատ՝ հաստատման: Գեներալը, հարցեր տալով նրան ու պարզելով, որ գրվածը չի համապատասխանում իրականությանը, գրեց «առողջ» եւ ուղարկեց ծառայության: Ես հասկացա, որ Վիգեն Պետրոսյանն ինձ խաբել է, եկա «Արմենիա» կենտրոն, Պետրոսյանին պատմեցի կատարվածը: Նա ինձ խնդրեց, որ չբողոքեմ՝ ինքը կզանգահարի իր ընկերներին, եւ նրանք տղային զինվորական հավաքակայանից ետ կուղարկեն, իսկ եթե չստացվի՝ ետ կտա իմ փողը: Հունվարին նորից եկա նրա մոտ, նա 1000 դոլարը վերադարձրեց, իսկ մնացածը չէր տալիս, եւ ես հունվարի 20-ին դիմում գրեցի կենտրոնի տնօրենին՝ պահանջելով գումարը: Հունվարի 27-ին կրկին եկա կենտրոն, որտեղից էլ ոստիկանները ինձ տարան Մաշտոցի ոստիկանության բաժին:

Իմացա, որ բժիշկ Վիգեն Պետրոսյանը հայտարարություն է տվել, որ ես իրենից գումար եմ շորթում: Ես պատմեցի իրականությունը, բայց ոչ ոք ինձ չհավատաց: Մի քանի շինծու վկաների ցուցմունքների հիման վրա մեղադրական եզրակացություն կազմեցին եւ գործն ուղարկեցին դատարան. քննում էր դատարանի նախագահ Ելիզավետա Դանիելյանը, որը նույնպես չցանկացավ «հանուն Հայաստանի Հանրապետության» իրականությունը պարզել, թեեւ Վ.Պետրոսյանն ընդունեց 1000 դոլարն ինձ տալու փաստը, իսկ քրոջս տղան ու նրա ծնողները հաստատեցին, որ իրենց որդին հիվանդ չի եղել՝ Պետրոսյանի դիագնոզը կեղծ է: Եթե ես շորթող էի՝ ինչո՞ւ էի դիմում գրում կենտրոնի տնօրենին, ինչո՞ւ էր Պետրոսյանն այդքան ուշ դիմում ոստիկանություն: Դատավորն իմ ու պաշտպանիս բացակայությամբ, առանց վիճաբանությունների փուլի, առանց իմ վերջին խոսքը լսելու, դատավճիռ կայացրեց, որը վերաքննիչ դատարանը 10 րոպեում հաստատեց: Այժմ գործը հասել է վճռաբեկ դատարան: Որպես բողոքի նշան դիմել եմ հանրապետության նախագահին՝ հրաժարվել եմ ՀՀ քաղաքացիությունից եւ անձնագրից»:

Խմբագրությանն ուղղված այս նամակը գրել է Վալենտին Կիրակոսյանը` Նուբարաշենի քննչական մեկուսարանից: Այս նամակի հետքերով գնալով՝ պարզեցինք, որ դեկտեմբերի 24-ին քրեական գործերով վճռաբեկ դատարանը քննել է Վ.Կիրակոսյանի բողոքը եւ հաստատված համարել նրա մեղքը՝ դատավճիռը թողնելով անփոփոխ: Քրօրի 178 (խարդախություն) եւ 182 (շորթում) հոդվածներով նրան դատապարտել են 8 տարի ազատազրկման: Ընդ որում, բավական խիստ դատավճռի համար հիմք են հանդիսացել նրա երկու նախկին դատվածությունները՝ նույնպես հափշտակություններ: Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված է, որ Վ.Կիրակոսյանը նախ  խաբեությամբ գումար է կորզել սեփական զարմիկից՝ զինակոչիկ Ա. Խեչումյանից՝ նրանից ստանալով 300 դոլար՝ բժիշկներին տալու անվան տակ, ապա սկսել է սպառնալ նյարդաբանության բաժնի վարիչ Վիգեն Պետրոսյանին՝ «իբր վերջինս կաշառք է վերցրել հետազոտվող Ա.Խեչումյանին զինծառայությունից ազատելու հիմք տվող բժշկական ակտ տալու համար, որի դիմաց պահանջել ու նրա աշխատասենյակում վերջինից վերցրել է 1000 դոլար գումար:

Նույնաբովանդակ սպառնալիքներով Վ.Կիրակոսյանը Վ.Պետրոսյանից պահանջել է եւս 6000 դոլար, սակայն նա այդ գումարը չի վճարել եւ դիմել է ոստիկանություն»: Մենք տեղեկացանք նաեւ, որ քրգործի նյութերում այլ մանրամասներ եւս կան. ասենք՝ զինակոչիկի համար միջնորդել է ԱԺ պատգամավոր Համլետ Թամազյանը, որն «Արմենիա» կենտրոնի իր գործընկերներին խնդրել է ուշադիր լինել իր աշխատակցի թոռան նկատմամբ, եւ վերջինիս հիվանդության ախտորոշումը դրվել է գլխավոր տնօրենի իմացությամբ: Մեզ հետ զրույցում այս գործը քննած դատավորներից մեկը նշեց, որ եթե անգամ հիվանդանոցում գումար են վերցրել համապատասխան ախտորոշման համար, ապա գործը տապալվելուց հետո դա անպայման կվերադարձնեին, որ նման պատմության մեջ չընկնեին: Իրենց կարծիքով՝ այս պատմության հերոսը հավանաբար չի բավարարվել տվածը ետ ստանալով՝ փորձել է ավելին ստանալ:

Ինքը՝ Վիգեն Պետրոսյանը, որը հանրապետության ամենահայտնի նյարդաբաններից է, ասաց, որ 2004-ն իր կյանքի ամենածանր տարիներից էր: Նա պատմեց, որ «այս պրոֆեսիոնալ շանտաժիստը» օրեր շարունակ անհանգստացրել է իրեն, իր ընտանիքի անդամներին, սպառնացել, որ հաշվեհարդար կտեսնի: Իսկ ինչ վերաբերում է իր վերադարձրած 1000 դոլարին, ապա Վ.Պետրոսյանը դա համարում է իր կյանքի ամենամեծ հիմարությունը՝ ուզեցել է այդ ճանապարհով հարցն անաղմուկ փակել: Դատարանը ոչ միայն հաստատված է համարել Կիրակոսյանի մեղքը, այլեւ բժիշկ Պետրոսյանին տուժող է ճանաչել ու որոշել, որ ամբաստանյալը պետք է փոխհատուցի նրան պատճառած 1000 դոլարի վնասը: Մենք դատավոր չենք, ոչ էլ քննիչ կամ հոգեբան, որ որոշենք, թե ով է այս պատմության մեջ ճիշտ, ով՝ սխալ. մենք որոշեցինք շարադրել բոլոր կողմերի տեսակետները, այդ թվում՝ դատական որոշումները, եւ եզրակացությունները թողնել ընթերցողին:

Արմինե Օհանյան

Տպել
1546 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց