Էդ ու՞մ վրա եք սուր բարձրացնում. ԱՄՆ-ն նախընտրում է ԱԼՄ-ն

12/01/2018 schedule15:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 13-ի համարում

Հակասեմականության մասին ԱՄՆ պետքարտուղարության տարեկան  զեկույցը սպառնում է վերածվել գերտերություն Ամերիկայի եւ ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետովիչի միջեւ լրջագույն սկանդալի եւ վտանգել ԱՄՆ-ի՝ Հայաստանի հաջորդ նախագահի վերաբերյալ եղած պատկերացումները: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ պետքարտուղարության՝ հակասեմականության մասին տարեկան զեկույցում նշված է, որ Հայաստանի ԱԼՄ հեռուստաընկերության տնօրենն իր եթերից բավականին հաճախ է հակահրեական հայտարարություններ անում: ԱԼՄ հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Կարապետյանը երեկ մեզ հետ զրույցում նշեց, թե ինքը վաղուց էր սպասում, որ հայաստանյան որոշ քաղաքական ուժերի՝ իր դեմ սանձազերծած սադրանքներն ու հրահրումներն ունենալու են նման հանգուցալուծում, ու նրանք իր դեմ են հանելու Ամերիկայի Միացյալ Նահանգներին:

«Այդ ուժերը հրաշալի հասկանում են, որ Հայաստանում իմ ժողովրդականությունը գնալով աճում է, ուստի իրենք ամեն ինչ անում են՝ ինձ ԱՄՆ-ի աչքում վարկաբեկելու համար, որպեսզի հաջորդ նախագահական ընտրություններում այդ երկիրը հանկարծ ինձ վրա ստավկա չանի: Նրանց այդ ծրագիրը շատ պարզ է, բայց ես հայտարարում եմ, որ որեւէ մեկին չի հաջողվի իր սադրանքներով ինձ հունից հանել: Ես հավասարապես նորմալ եմ վերաբերում բոլոր ազգերին՝ ե՛ւ եզդիներին, ե՛ւ ասորիներին, որոնք իմ եթերում երգել են, ե՛ւ հրեաներին: Բայց, ես հայ եմ, իմ հողուջրի մարդ, եւ ինձ համար ամենակարեւորն իմ ազգն է: Ես երբեք արեւմուտքի ո՛չ հացի եւ ո՛չ էլ ջրի հույսին չեմ եղել: Ես անգամ նրանց խմիչքը չեմ խմում եւ նախընտրում եմ մեր հայկական յաթրջին: Այնպես որ, ոչ մեկին չի հաջողվի ինձ հանել որեւէ երկրի դեմ եւ առավել եւս՝ փորձել վնասել իմ հեղինակությունը»,- երեկ մեզ հետ զրույցում պաշտոնապես հայտարարեց ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը:

Նա իր բոլոր չուզողներին, որոնք հայաստանյան քաղաքական դաշտում բազմաթիվ են, հիշեցնում է, որ իրենց բոլոր սադրանքներին ու «պադնոշկաներին» ինքը պատասխանել ու պատասխանելու է միայն ու միայն երգուպարով: «ԱԼՄ-ի եթերում արդեն 45 հազար մարդ է եղել, 18 հազար երգ եմ ես լսել, ու ինչքան իմ դեմ հզորանան չուզողների հալածանքները, այնքան ավելի շատ եմ երգելու եւ պարելու, որովհետեւ ինձ հետ է Աստված, ու ինձ հետ է հայ ժողովուրդը»,- ամփոփում է Կարապետովիչը: Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցին, ապա Տիգրան Կարապետովիչը վստահ է, որ դա հայկական հրեական համայնքի եւ անձամբ ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի կեղտոտ ձեռքի գործն է, որը փորձում է կասեցնել Կարապետովիչի հեղինակության անխափան ընթացքը:

Բայց, ԱԼՄ հեռուստաընկերության նախագահն ըմբռնումով է մոտենում իր դեմ ծավալված հալածանքներին՝ հատկապես հիմա, երբ բոլոր սոցհարցումներով ինքը Հայաստանի թիվ մեկ քաղաքական գործիչն ու նախագահի պաշտոնի ամենառեալ հավակնորդն է: Ուստի, նա իր բարձր դիրքերից ներում է իր բոլոր չուզողներին ու նրանց խորհուրդ տալիս. «Տղաներ, եկեք ծառայենք մեր ժողովրդին, ինչպես ես եմ ծառայում»: Իսկ ԱՄՆ-ի նման լրջագույն երկրին էլ խորհուրդ է տալիս չենթարկվել հայաստանյան որոշ չուզողների սադրանքներին, սադրիչ Հմայակ Հովհաննիսյանին էլ տեղեկացնում է, որ եթե նա չդադարի սադրել, ապա Կարապետովիչն այնքան գոլ կխփի Հմայակի դարպասը, որ նա կուռի: Իհարկե, Հմայակ Հովհաննիսյանը չի վախենում Կարապետովիչի խփած գոլերից ու ինքն էլ իր հերթին է դիմում:

Բայց՝ ոչ թե Կարապետովիչին, այլ Ռ.Քոչարյանին ու կոալիցիային: «Ես այդ տխմարին չեմ դիմում.  դիմում եմ նախագահին ու կոալիցիային, քանզի այսօր ԱԼՄ հեռուստաընկերության գոյությամբ վտանգված են մեր երկրի ազգային անվտանգությունն ու Արցախի հիմնահարցը: Երբեք չի եղել Հայաստանի պատմության մեջ դեպք, երբ մեր երկրին մեղադրեն ազգամիջյան թշնամանք հրահրելու մեջ: Իսկ այսօր ԱՄՆ-ը, որը ոչ միայն մեր ռազմավարական դաշնակիցն է, այլեւ մեր հիմնական տնտեսական սպոնսորը, նման մեղադրանք է ներկայացնում: Ուստի, ես դիմում եմ Ռոբերտ Քոչարյանին՝ անհապաղ միջոցներ ձեռք առնել երկիրն այդ ֆյուրերիկ Կարապետովիչից մաքրելու համար:

Իսկ ՀՌԱՀ նախագահ Ամալյանին կոչ եմ անում՝ անհապաղ դադարեցնել ԱԼՄ հեռուստաընկերության հեռարձակումն ու պարտադրել ԱԼՄ-ի նախագահին՝ հրապարակավ ներողություն խնդրել ԱՄՆ-ից եւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպանից, որին ու որի երկիրը իր եթերում նախօրեին ծաղրում էր: Սա լրջագույն ազգամիջյան սկանդալ է, որին չի կարելի մատների արանքով նայել, քանզի դրանով մենք կվտանգենք ոչ միայն մեր երկրի անվտանգությունը, այլ նաեւ Արցախի հարցի հայանպաստ լուծումը, որովհետեւ, գաղտնիք չէ, որ այդ լուծման մեջ մեծ են լինելու ԱՄՆ-ի դերն ու նշանակությունը»,-պնդում է Հմայակ Հովհաննիսյանը:

Իսկ ի՞նչ է մտածում ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը. պարզվեց՝ ոչ մի բան էլ չի մտածում: Ազգամիջյան թշնամանք հրահրելը պարզելու փաստը դատախազության գործն է, ու եթե հրեական համայնքը կդիմի իրավապահ մարմիններին, ու նրանք էլ ԱԼՄ հեռուստաընկերության գործունեության մեջ ազգամիջյան թշնամանքի հրահրում կտեսնեն, ահա այդ ժամանակ էլ ՀՌԱՀ-ն իր խոսքը կասի: Իսկ մինչ այդ, ՀՌԱՀ-ն այս պատմությանը չի խառնվելու: Ահա այսպես:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2403 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել