Ոստիկանների մասնակցությամբ խուլիգանության փաստերով հարուցված 2 քրգործով կզբաղվի ՀՔԾ-ն

ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի հաղորդագրության համաձայն, իրենց է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեում քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով քննված երկու քրեական գործ:

Այսպես, քրեական գործերից մեկով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 27.10.2017թ.-ին` ժամը 00:40-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջեւ, որոնց շարքում եղել է նաեւ ՀՀ ոստիկանության ջոկի հրամանատար Գ. Ս.-ն: Վերջինս տեւական ժամանակ հայհոյանքներ է տվել եւ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել վիճաբանության մասնակիցներին: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից խուլիգանություն կատարելու առերեւույթ հանցագործության հատկանիշներ, ուստի վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Խուլիգանության հատկանիշներով հարուցված մյուս քրեական գործի նյութերով պարզվել է, որ 05.06.2017թ.-ին` Երեւան քաղաքի գիշերային ակումբներից մեկի դիմաց, ժամը 01:10-ի սահմաններում, ակումբի աշխատակիցների եւ մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններ Հ. Ս.-ն ու Ա. Ա.-ն: Հիշյալ դեպքի առթիվ 15.06.2017թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեում կատարված նախաքննության ընթացքում միջադեպի մասնակիցներից երկուսը ցուցմունքներ են տվել, որ ոստիկանության վերը նշված աշխատակիցներն իրենց տեղափոխել են ակումբի սենյակներից մեկը եւ քաղաքացիական հագուստով երեք անձանց հետ ծեծի ենթարկել:

Այսպիսով, հաշվի առնելով, որ խուլիգանության հատկանիշներով հարուցված հիշյալ քրեական գործի նյութերում եւս առկա են ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված հանցագործության հատկանիշներ, ուստի այն նույնպես քննչական ենթակայության կարգով ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Տպել
753 դիտում

Գուցե անցած խաղում մրցակիցը մեզ թերագնահատեց. Աշոտ Բարսեղյան

Թեղուտ ու Հաղարծին գյուղերի բնակիչները հարձակվել են անտառը հսկող բնապահպանների խմբի վրա

Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է արդարադատության բարեփոխումների հարցեր

Յուրի Խաչատուրովը որպես կարիքավոր ՊՆ-ից երկու բնակարան է ստացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահին

24-ամյա «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ը ձեռք է բերել ավելի քան 130 հազար հավատարիմ հաճախորդ

Կկառուցվի տարածաշրջանի ամենախոշոր պղնձաձուլարաններից մեկը. ծրագիրը կառավարությունում է

Պարգեւատրվել են անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցած փրկարարները

39-ամյա տղամարդու կողմից կատարվել են սեքսուալ գործողություններ՝ 13-ամյա երեխայի նկատմամբ

Արմեն Սարգսյանի հրամանագրերով մարզերի դատարանների նախագահներ են նշանակվել

Ինչպես է հանգուցալուծվելու Մայր աթոռի շուրջ ստեղծված սկանդալը. զիջումների չեն գնում

Մեր զորքի մարտունակությունը գաղտնիություն է պարունակում, հրապարակման ենթակա չէ. Հակոբյան

Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավարի ոտքը կառավարությունից կտրել չի լինում. ինչ է անում

ՌԴ-ում կան բազմաթիվ հայազգի երիտասարդներ, որոնք պատրաստ են լինել ՀՀ կառավարության կողքին

Ալիկ Սարգսյանի հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել. նրանից 60.000 դոլար են պահանջել

Վերականգնվել է 6.7 մլն դրամ. հայտնաբերվել են չարաշահումներ տրանսպորտի տեխզննման հարցում

Ռուս պրանկերները Փաշինյանի անունից խոսել են Յունկերի հետ եւ հրավիրել նրան Երեւան

Ինչ էր կատարվում կուլիսներում ֆուտբոլի ԱԱ 2018-ի եզրափակչից րոպեներ առաջ (լուսանկարներ)

Փանիկի դեպքը Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է. Արման Եղոյան

ԵԼՔ դաշինքի պահպանման հարցով քննարկումներ կա՞ն. ՔՊ-ականները իրարամերժ պատասխաններ են տալիս