Երևան
12 °C
Վանաձորի Երեւանյան խճուղու հանրակացարանում բնակություն են հաստատել նաեւ հակաիրավական վարք ունեցող մարդիկ:
Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին՝ ձեռնարկելու միջոցառումներ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրակացարանում բնակվող վերոնշյալ անձանց վարքագծի նկատմամբ պատշաճ, շուրջօրյա հսկողություն սահմանելու, ուղղությամբ եւ ձեռնարկված միջոցառումների, դրանց արդյունքների մասին մեկամսյա ժամկետում հայտնել Լոռու մարզի դատախազությանը: Այս մասին armtimes.com-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
2018 թվականի հունվարի 8-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ 1988 թվականին ծնված Արտյոմ Հմայակի Խեչոյանը: Դեպքի առթիվ 2018 թվականի հունվարի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով նշված հանրակացարանի մոտ տեղիւ ունեցած վիճաբանության ընթացքում քաղաքացուն դանակի հարվածները հասցրել է Վանաձոր քաղաքի բնակիչ Ա. Ծ.-ն՝ պատճառել մարմնական վնասվածք, ապա դիմել փախուստի:
2018թ. հունվարի 9-ին՝ Ա. Ծ-ն ձերբակալվել է եւ ցուցմունք տվել որպես կասկածյալ: Նախաքննությունը շարունակվում է: Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման եւ հսկողության տակ գտնվող առանձին նյութերի եւ քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Վանաձոր համայնքի ենթակայությամբ գտնվող Երեւանյան խճուղու 90-րդ հասցեում գտնվող հանրակացարանում հաճախ են արձանագրվում իրավախախտման եւ հանցագործության, այդ թվում նաեւ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքեր:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիշյալ հանրակացարանում բնակություն են հաստատել նաեւ հակաիրավական հայացքներ ունեցող անձինք, որոնց վարքագծի նկատմամբ պատշաճ հսկողությունը բացակայում է: Դրանով պայմանավորված՝ այդ տարածքում հաճախ արձանագրվում են իրավախախտման եւ հանցագործության փաստեր:
Նկատի ունենալով, որ հանրակացարանը նաեւ հակաիրավական վարքագիծ ունեցող անձանց տրամադրելը, վերջինների վարքագծի նկատմամբ պատշաճ հսկողության բացակայությունը հանդիսանում են հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքներ՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին՝ ձեռնարկելու միջոցառումներ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրակացարանում բնակվող վերոնշյալ անձանց վարքագծի նկատմամբ պատշաճ, շուրջօրյա հսկողություն սահմանելու, ուղղությամբ եւ ձեռնարկված միջոցառումների, դրանց արդյունքների մասին մեկամսյա ժամկետում հայտնել Լոռու մարզի դատախազությանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀրդեհի տարածումը դեպի Լալվար լեռ կանխվել է
Անհամբեր սպասում ենք Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և վավերացմանը. ՆԱՏՕ-ի խոսնակ
Հանրապետությունում վերջին օրերին բարձր ջերմային ֆոն է դիտվել
Լուսնի մայրամուտը լուսաբացին. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Քննարկվել է Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը
Տղամարդիկ ծաղկի խանութից դեկորատիվ ծառ են գողացել
էկոպարեկային ծառայության պետը հետևել է ծառայողների ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգման ընթացքին
Պողոս Պողոսյանի սպանությունից հետո Քոչարյանի բոլոր մտքերը զուգարանի հետ են կապվում. Բաղդասարյան. տեսանյութ
ՌԴ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Խաղաղության համաձայնագրի ստորագրման և շփումների համար. Զախարովա
Ուկրաինան սկսել է թիմ ձևավորել՝ վերահսկելու հնարավոր զինադադարը, չափազանց բարդ գործընթաց է. Անդրեյ Սիբիհա
Հնարավոր է՝ Ռուբեն Վարդանյանի տեսակետները համընկնում են Բաքվի շահերի հետ, դրա համար չեն խոչընդոտվում. Ղևոնդյան
30 բժշկական մասնագիտական ասոցիացիա արձագանքել է համագործակցության համաձայնագիր կնքելու հրավերին
Առգրավվել են որսորդական զենքեր և ապօրինի որսված 90 արտույտ
ՊԵԿ նախագահը ԵՄ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել երկկողմ համագործակցության օրակարգը
Տավուշի մարզի Գոշի հիմնական դպրոցում կազմակերպվել է ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառում
Ժամանակ չկա Բաքվի հանդեպ «փափուկ» դիվանագիտություն վարելու համար. բելգիացի պատգամավորը՝ երկրի կառավարությանը
Սյունիքի դպրոցներից մեկում ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառում է եղել․ այն երեխաներին տպավորել է
Ակումբում տղամարդիկ ապակյա շշերով հարվածել են իրար, կոտրել գույքը և վիճաբանությունը շարունակել դրսում
Ինչպե՞ս միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը. մանրամասներ
Գլխավոր հարկադիր կատարողն այցելել է Շիրակի, Լոռու մարզային բաժիններ. աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել
Խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի անվտանգության համար. Ղազախստան
Այս արյունալի պատերազմը կարող է վերջապես ավարտվել, երեկ արդյունավետ զրույց ենք ունեցել Պուտինի հետ. Թրամփ
ՀՀ վարչապետն ընդունել է ՌԴ նախագահի հրավերը. Կրեմլը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից
Սրբուհի Գալյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի պլենար նիստին
Թրամփի տեսլականին համահունչ է. ժամանակն է վավերացնել համաձայնագիրը. ԱՄՆ
Ոչ կառուցողական հայտարարություններով տորպեդահարում են բանակցային գործընթացը. Միրզոյանը՝ Հաջիևի պահանջի մասին
ՀՀ Սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ չկա․ նախարար
Արտաշատի խճուղում մեքենաներ են բախվել. վիրավորներ կան
Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել. ինչ հարցեր են քննարկվել
ԼՂ լուծարման մասին փաստաթուղթը ես չեմ ստորագրել․ նախարար
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 14-ին
Երեխեքը՝ ձեզնից, մանկապարտեզը՝ մեզնից. շինարարության մեկնարկից 4 տարի անց Գյումրիում բացվեց «Զանգակ»-ը
Մերձավանի սպանության գործով ձերբակալվել է ևս 2 անձ
Ոստիկաններն ԱԺ-ում տուգանեցին ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին
Արսեն Մկրտչյանը նշանակվել է ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ
Սպառողների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում. վարչապետ
Եվս 2 ֆուտբոլիստ է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական
Ուշ երեկոյան Պուտինն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացին, նրա միջոցով՝ տեղեկություն փոխանցել Թրամփին
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կայցելի Երևան
Եվրամիությունը ողջունում է ՀՀ-ին, որը ճանապարհ է հարթում խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման համար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT