Լարսում կուտակված 57 բեռնատար և 12 մարդատար կա, Հայաստանում՝ դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը փոխանցում է, որ հունվարի 12-ին ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Հունվարի 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, իսկ կցորդիչով ավտոմեքենաների համար՝ Մ-4 ավտոճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածը: 

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Հունվարի 12-ին, ժամը 11.30-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն, ռուսական կողմում կա կուտակված 69 տրանսպորտային միջոց (57 բեռնատար և 12 մարդատար):

Իսկ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, Վարդենյաց լեռնանցքում բուք է:

Տպել
993 դիտում

ՀԱՊԿ ԽՎ նիստը Երեւանի փոխարեն կկայանա Մոսկվայում

Մովսիսյանի ու Մխիթարյանի հարաբերությունները լարված չեն. վստահեցնում է Գյուլբուդաղյանցը

Թունջբոյաջյանն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ, պատրաստ է դառնալ սփյուռքի դեսպանը

Չեչնիայի նախագահ Կադիրովը Փաշինյանի ու Մակրոնի պարից հետո պարի մարաթոն սկսելու կոչ է արել քաղաքական գործիչներին

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արան կրակոցների պահին ալկոհոլի ազդեցության տա՞կ է եղել. նա օգտվում է լռելու իրավունքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Յուրի Բաշմետի համերգին (լուսանկարներ)

Թեկնածուներից մեկը դիմել է ստոր մեթոդների. ահազանգում է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը (լուսանկար)

Թուրքիայում Իրանի դեսպանատունը ուժեղացված հսկողության տակ է

20 տարվա փչացրածը, 20 օրում չի ուղղվի. Վանեցյանը հանդիպեց հավաքականի ֆուտբոլիստների հետ

Սիսիանում տներից մեկի պատշգամբի փլուզման հետեւանքով 75-ամյա քաղաքացին մահացել է

Ակումբի տեսախցիկներով ֆիքսվել են Քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի կրակոցները (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետ ընտրելու համար ԱԺ հատուկ նիստեր չեն գումարվի

Շատ արդյունավետ հանդիպումներ էին. Ջասթին Թրյուդո

Հանդիպում ոչ պետական բուհերի ռեկտորների հետ

Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգվեց

ԲԴԽ-ն ընդունել է Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակությանը

Արագածոտնի ավազահանքում փլուզման տակ 25-ամյա երիտասարդ է մնացել ու մահացել

Վիճաբանությանը միջամտած երիտասարդը մեխով հարվածներ է ստացել կրծքավանդակին. քննություն է տարվում

Հայաստանի եւ Արցախի նախագահները տիկնանց հետ զբոսնել են Ստեփանակերտում և Շուշիում (լուսանկարներ)

Նորածինը մահացել է ծնվելուց կարճ ժամանակ անց. սրտի արատը չէր հայտնաբերվել