Երևան
12 °C
Եթե ադրբեջանցի ուսուցիչն իրոք խաղաղասիրական միտումներ ձեռնարկեր, արդեն վաղուց պետք է բանտարկված լիներ:
Մեր զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:
Այսօր eurasianet.org-ից տեղեկացանք, որ դեկտեմբերի 28-ին Ադրբեջանում ազգայնական խմբավորումներից մեկի մի խումբ անդամներ մտել են Բաքվի թիվ 220 ավագ դպրոց ու կրակել ադրբեջանցի ուսուցչի վրա՝ խաղաղության կոչերի պատճառով:
Միջադեպից հետո ադրբեջանցի ուսուցիչը շարունակում է հայերի եւ ադրբեջանցիների խաղաղ ապրելու մասին գրառումներ կատարել սոցիալական ցանցերում: Դիմում է հատկապես երիտասարդներին, նշում, որ պետք է բացեն իրենց աչքերը, թեեւ խաղաղություն բառը գործածելու համար իր վրա կրակել են, եւ իր որդին քաղցած է մնացել:
Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:
-Տիկին Ադիբեկյան, ի՞նչ է կատարվում իրականում:
- Թե իրականում ինչ է կատարվում, մենք չենք կարող հստակ կարծիք հայտնել, քանի որ մեդիա դաշտն այնպիսին է, որ մենք տեսնում ենք այն, ինչ մեզ ուզում են ցույց տալ, այլ ոչ թե այն, ինչ իրականում տեղի է ունենում: Իմ պատկերացմամբ, եթե այդ տղան իրոք խաղաղասիրական միտումներ ձեռնարկեր, արդեն վաղուց պետք է բանտարկված լիներ, ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն այդ հարցին պետք է անդրադառնային: Մենք ոչ սա ենք տեսնում, ոչ էլ նա: Ես չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչ խաղ է, կոնկրետ ով է այս խաղը տանում, խա՞ղ է արդյոք, թե՝ ոչ, բայց այդ տղայի ակտիվությունը եւ ազատության մեջ գտնվելու հանգամանքը կասկած է հարուցում, որ դա ինչ-որ մեկի կողմից գրված սցենարով բերմադրություն է:
-Արդյոք սա պրոյե՞կտ է՝ դրսի կառույցներին ցույց տալու համար, թե Ադրբեջանում Ալիեւը որքան հանդուրժող է, որ թույլ է տալիս դպրոցներում խաղաղություն քարոզել:
-Մոտավորապես այո: Կարող է թեթեւ PR ակցիա է, այնուամենայնիվ այս ամբողջ պատմության անկեղծությունը կասկած է հարուցում: Թե հիմա ով է հեղինակը, ում շահերին են ծառայեցնելու այս պատմությունը, ժամանակը ցույց կտա: Առայժմ դոզա-դոզա տեղեկատվություն են մեզ հասցնում, թե ինչ է կատարվում, բայց դա հակասում է Արդբեջանում նման պարագայում բնականոն գործընթացների ընթացքին: Ի՞նչ եք կարծում, եթե ինչ-որ մեկին ցանկանային սպանել, մի՞թե կուղարկեին այնպիսի մարդու, որը չհասներ նպատակին, ծուռ կրակեր. եթե նա ողջ է, ուրեմն ամեն ինչ նորմալ է:
- Ադրբեջանցի ուսուցիչը նաեւ տեսանյութ է տարածում, որում իր աշակերտները հայերի եւ ադրբեջանցիների կոնֆլիկտն են բեմադրել: Տեսանյութում խիստ ագրեսիվ կոչեր են հնչում, որոնք ոչ թե խաղաղության, այլ ըստ էության պատերազմի կոչեր են: Իրականում ադեկվա՞տ է նման գործողությունը եւ տեսանյութը:
- Մանկավարժական տեսանկյունից լավ գործիք է, առաջին հերթին նա երեխային ցույց է տալիս, որ եթե դու ագրեսիա ես դրսեւորում, պետք է պատրաստ լինես պատասխան ագրեիսայի, եւ ավելի լավ է ընկերություն անել, քան վիճել կամ պատերազմել: Այդ առումով խաղի գործիքը դաստիարակչական առումով շատ լուրջ ֆունկցիա է կրում: Ես էդ տեսանյութի մեջ ոչ մի սարսափելի բան չտեսա: Ես ձեզ ասեմ, որ ադրբեջանցի երեխաները շատ ավելի սարսափելի բերմադրությունների են մասնակցում, ու չգիտես ինչու դա աղմուկ չի առաջացնում: Ես չեմ կարող ասել՝ ի վերջո նպատակը որն է: Բարդ թեմա է, այստեղ հարցերը ավելի շատ են, քան պատասխանները, այդ իսկ պատճառով ես առայժմ կգերադասեմ հետեւել իրադարձություններին եւ տեսնել, թե ինչ զարգացումներ կստանան:
- Հավանակա՞ն է, արդյոք, որ նշյալ ուսուցիչը դպրոցում մանկահասակ երեխաներին խաղաղության կոչերի անվան տակ հայերեն է սովորեցնում եւ նրանցից, ըստ էության, ռազմիկներ պատրաստում:
- Միանշանակ այո, որովհետեւ եթե Ալիեւը ցանկանում էր ցույց տալ հանդուրժողականություն հայերի նկատմամբ, առաջին հերթին նա պետք է ցուցում տար Կրթության նախարարին, որ նոր դասագրքեր մշակեին, որտեղ հայատյացությունը, պատմական, բարոյական նորմերի խեղաթյուրումը վերացվեր: Բայց նման բան չկա: Մի անգլերենի ուսուցիչ, որը դուրս է եկել մի ամբողջ համակարգի դեմ... դա ծիծաղելի է, դա անհնարին է Ադրբեջանի պես երկրում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT