ՊՆախարարը քննարկումների թիրախում. «բոշան դու ես» խոսքն ու դրամահավաքի կոչը՝ իրական աղմուկ

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ հորդորելով օգնել վիրավոր զինծառայողներից մեկին՝ բարդ վիրահատության կազմակերպման համար, եւ կոչ անելով ֆինանսապես աջակցել՝ ով որքան կարող է.

«Իմ շատ սիրելի ընկերներ, Ալբերտ Դալլաքյանը մեր նորօրյա հերոսներից մեկն է: Պաշտպանության նախարարությունը մշտապես գտնվել է և շարունակելու է գտնվել իր և մեր բոլոր մնացած հերոս տղաների և նրանց ընտանիքների կողքին: Ալբերտին անհրաժեշտ է մի շատ դժվար վիրահատություն: Օրենքով մենք չենք կարող փոխհատուցել արտերկրում այդ վիրահատության կատարումը, քանի որ այդ վիրահատությունը հնարավոր է կազմակերպել նաև Հայաստանում: Բայց արտերկրի կլինիկաներում, որ ունեն անհամեմատ ավելի մեծ փորձ և հմտություններ այս հարցում, Ալբերտի արագ ապաքինման հավանականությունն անհամեմատ մեծ է: Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը: Նույնիսկ պարզապես այս կոչիս տարածումը ձեր կողմից ևս կարող է օգնել: Աստված պահապան Ալբերտին, մեր բոլոր հերոսներին, բանակին և ժողովրդին»,-գրառել էր ՊՆախարարը:

Նախարարի գրառման մեկնաբանությունների դաշտում բուռն քննարկումներ ծավալվեցին, ֆեյսբուքյան օգտատերերի մեծ մասին հետաքրքրում էր, թե ինչ եղան 1000 դրամները, որոնք ամեն ամիս պարտադիր կերպով պահվում են աշխատող մարդկանց աշխատավարձերից՝ բանակին ու զինվորներին օգնելու համար: Նախարար Վիգեն Սարգսյանը հատ առ հատ պատասխանում էր բոլորի մեկնաբանությւոններին, որոշներին՝ «ցույց տալիս իրենց տեղը»:

«10 դրամ ես կփոխանցեմ անպայման»,-ծաղրական մեկնաբանությանը Վիգեն Սարգսյանը բավական լուրջ պատասխան էր գրել՝ «Ապրես, Արթուր։ Ամեն մեկը պետք է այնքան փոխանցի, որքան կարող է և նպատակահարմար է գտնում։»

Որոշ օգտատերեր անգամ կարծիք էին հայտնել, թե գուցե էջը կոտրվել է հաքերների կողմից, քանի որ չէին սպասում նման պատասխանների Վիգեն Սարգսյանի կողմից.

«Էսքան պարապ է փաստորեն պատերազմող երկրի ռազմական գերատեսչության ղեկավարը, որ քեմմենթներին արագի մեջ արձագանքում է. Ձեր գործն առաջնագծում է`զինվորի կողքին ու ոչ թե ֆեյսբուքում փիառվելու համար», «մի գուցե Վիգեն Սարգսյանի էջը կոտրել են։ Ես չէի կարծում որ նա այսքան մանկամիտ է։ Պարոն նախարար, կփոխանցենք, ես անձամբ այս պահին 1000$ կարող եմ փոխանցել։ Մենակ վստահ լինենք որ սա ձեր պաշտոնական էջն է», ի պատասխան՝ Վիգեն Սարգսյանը նշել է. «հենց ես էլ գրում եմ։ Որոշել եմ շաբաթ երեկոս նվիրեմ Ալներտի բուժմանն աջակցելուն։ Կարող եք, դուք էլ օգնեք։ Իսկ իմ աշխատանքային շաբաթն առնվազն 75 ժամ է, ես ինձ շաբաթ երեկո կարող եմ թույլ տալ։»:

Նույն մեկնաբանությանը պատասխանելուն օգնության է հասել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ «Կարող եք օգնել, օգնեք։ Չեք կարող, անիմաստ բաներ մի գրեք»:

Ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում, սակայն, քննարկումները թեժացան, երբ 1000 դրամները որպես «բոշության նոր ձեւ» ներկայացրեց մեկնաբանողներից մեկը, «Բոշան դու ես»,-հակադարձեց Վիգեն Սարգսյանը:

Իսկ արդեն այսօր, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն հովհաննիսյանը կատարեց մեկ այլ գրառում՝ կապված երեկվա մեկնաբանությունների հետ. «Ես գիտեմ, որ այս տիրույթը ոմանց համար մեծապես դարձել է խոսքերը աղավաղելու, կոնտեքստից կտրված ներկայացնելու տեղ, բայց մի արեք նման բան։ Եթե մենք վստահ չլինեինք մարդկանց օգնելու պատրաստակամության, վրա չէինք դիմի։ Եվ գիտեք կա մի զարմանալի օրինաչափություն։ Միշտ ավելի շատ օգնել ու օգնում են այստեղ քիչ գրողները։ Իսկ ՊՆ ը մշտապես օգնել ու օգնում է և ոչ միայն ու մեծապես ոչ միայն բյուջետային միջոցների հաշվին»:

Հ.Գ. Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ է 45 հազար դոլար: Այդ գումարի հավաքման համար Լոս-Անջելեսում ապրող մեր հայրենակիցները արդեն իսկ սկսել էին դրամահավաք՝ մանրամասն ներկայացնելով խնդիրն ու ծախսերը: Ողջունելի է ՊՆախարարի նախաձեռնությունը՝ նաեւ մեր հայրենակիցների շրջանում աջակցության կազմակերպման համար, սակայն այս դեպքում բաց է մնում 1000 դրամների նախաձեռնության միջոցների հարցը՝ թե ինչի՞ համար են ծախսվում այդ գումարները: Եթե հստակ հաշվետվություն լիներ, գուցե արձագանքն այսպիսին չլիներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8166 դիտում

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը