ԱԺ-ում գնաճի թեմայով լսումներ կլինեն. ԵԼՔ-ի պատգամավորները կոչ են անում փողոց դուրս գալ

Քիչ առաջ մեկնարկեց 6-րդ գումարման ԱԺ-ի 3-րդ նստաշրջանը: Մինչ աշխատանքների մեկնարկն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ հաշվի առնելով առանձին ապրանքատեսակների գների բարձրացումը, ինչպես նաեւ օրեր առաջ Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված խորհրդակցությունը, առաջարկում է հունվարի 23-ին հրավիրել խորհրդարանական լսումներ՝ գնաճի թեմայով: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Գնաճի մասին, երբ խոսում ենք, ես ճիշտ լսեցի, ինչ-որ հանձնարարական վերագրելով Սերժ Սարգսյանին, արդյո՞ք այդպես է, թե՞ ես սխալ լսեցի»,- հարցադրում արեց Փաշինյանը:

Ի պատասխան Արա Բաբլոյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ, Փաշինյանը լավ չի լսել, քանի որ ինքն ասել է, որ առաջարկությունն իր կողմից է եղել:

«Դա իմ նախաձեռնությունն է, եւ մենք կանցկացնենք լսումներ, ավելին՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը, ունի ծրագրային մոտեցում, որ պետք է ժամանակ առ ժամանակ անդրադառնալ խնդիրն մշտադիտարկումների արդյունքում»,- ասաց ԱԺ նախագահը:

Թեմային վարման կարգով անդրադարձավ նաեւ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա հիշեցրեց, որ հնարավոր թանկացումների մասին իրենք խոսել են դեռեւս նախորդ տարի եւ նշել, որ հունվարի մեկից նոր գնային բարձրացումներ են լինելու:

«Այդ պահին չէի՞ք մտածում, որտեղից է ձեր զարմանքը, հարգելի գործընկերներ, հիմա այդ լսումները անիմաստ է կազմակերպելը, գազը բաց թողնելու միջոցառում է»,- ասաց Մարուքյանը:

Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում գնաճը զսպելու եւ առկա վիճակը մեղմելու միակ եւ ճիշտ լուծումը հունվարի 19-ին փողոց դուրս գալն է: Քաղաքացիներին՝ ընդդեմ թանկացումների նախատեսված երթին մասնակցելու կոչով դիմեցին նաեւ Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը:

Տպել
1788 դիտում

Կանխվել է «Լուսակերտ» ՍՊԸ-ի կողմից կեղծարարության միջոցով սննդամթերքի ներկրման փորձը․ ՍԱՏՄ

Հանրային ռադիոյում լուրեր են պտտվում, որ տնօրենը հրաժարական է տվել. Մարկ Գրիգորյանը դեռեւս չի մեկնաբանում

Վրաստանի ընդդիմությունն ընտրությունների արդյունքների չեղարկման պահանջով կդիմի ՄԻԵԴ

Հանրային ռադիոյում կրքերը չեն հանդարտվում․ աշխատակիցները Մարկ Գրիգորյանին մինչեւ 16:30-ը ժամանակ են տվել

Երկու տուն-ինտերնատից խարդախության եղանակով հափշտակվել է խոշոր չափերի գումար․ ՔԿ

Երեւանի բյուջեի նախագիծը՝ խոշորացույցի տակ. ավագանու նիստը խոստանում է թեժ լինել

Հայաստանն ազատականացնում է էլեկտրաէներգիայի շուկան․ նախարարը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ փոխնախագահին

Մենք պատրաստ ենք փրկել եւ վերակենդանցնել Հայֆիլմի բրենդը․ նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Հանրապետության նախագահը մեկնել է կարճատեւ արձակուրդ

Բոլորիս հաղթանակն է․ փոքրիկ Գոռը, որը տեւական ժամանակ քաղցկեղ ուներ, առողջացել է

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կկարողանա դիմադրել ԱՄՆ շանտաժին. Կարասին

Ի՞նչ են պայմանավորվել Երեւանն ու Բաքուն․ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Մամեդյարովի հայտարարությանը

Մարդ կա՝ գյուղում 3 հարկանի տուն ունի, բայց Վանաձորում տնակում է ապրում. Լոռու մարզպետ

Գյուղնախարարի պաշտոնակատարը կշարունակի՞ պաշտոնավարել. մանրամասնում է Գեղամ Գեւորգյանը

Իրո՞ք Ստամբուլը կդառնա XXI դարի մայրաքաղաք

Իրական ընդդիմության բացակայության պատճառները. հիմնական ընդդիմադիրի տիտղոսի համար մեծ ճակատամարտը սկսվել է

Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է «The Economist»-ի կողմից Հայաստանը տարվա երկիր ճանաչելու առիթով

Թրամփն Էրդողանին ասել է, որ «կդիտարկի» Գյուլենի արտահանձնման հնարավորությունը․ Սպիտակ տուն

Այնպիսի զգացողություն էր, ինչպես պարտվելու դեպքում կլիներ. Արամ Ավագյան

Ես վաղուց «Կենտրոն» հ/ը-ում չեմ աշխատում. Իվետա Տոնոյանը՝ իր եւ Ծառուկյանի միջեւ եղած կոնֆլիկտի մասին