Մոսկվային կարելի է, Կիեւին՝ ոչ. ԼՂ-ի երկակի չափանիշները Բաքվին զենքի մատակարարման հարցում

Հունվարի 13-ին հայկական ԶԼՄ-ները, հղում անելով livejournal-ում «diana_mihailova» հեղինակի բլոգին, հայտնեցին, որ Ադրբեջանը 50 միավոր հակատանկային հրթիռ է գնել Ուկրաինայից։ Ասված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի տարածած հոդվածում:

Համաձայն հրապարակված լուրերի՝ նախորդ տարվա ապրիլին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ուկրաինական «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերության միջոցով Կիեւի «Լուչ» կոնստրուկտորական պետական բյուրոյից 25 միավոր РК-2С եւ 25 միավոր РК-2ОФ հակատանկային հրթիռներ է գնել։ Բաքվին սպառազինություն վաճառելու համար Կիեւը քննադատության է արժանացել պաշտոնական Ստեփանակերտի կողմից։

Մոսկվային կարելի է, Կիեւին՝ ոչ

Մեկնաբանելով Ադրբեջանին ուկրաինական սպառազինության վաճառքի գործարքը՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն Ուկրաինային մեղադրել է ահաբեկչությանը սատարելու մեջ։

«Բայց մի բան իր [խմբ․ Դավիթ Բաբայանի] համար հստակ է` Ուկրաինայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը նշանակում է սատարել ահաբեկչությանը»,- գրում է «Առավոտը»` անուղղակի մեջբերելով արցախցի պաշտոնյայի խոսքը։

Մյուս կողմից, երբ 2017-ի հուլիսին Ռուսաստանից Բաքու ժամանեց  սպառազինության հերթական խմբաքանակը, Բաբայանը Մոսկվայի գործողություններն ահաբեկչության սատարում չորակեց։ Ավելին, նախագահի մամուլի քարտուղարը «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանության մեջ փորձել էր արդարացնել Ռուսաստանի նման քայլը։  Պաշտոնյան հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը չմատակարարի զենքը, «այլ պետություն է մատակարարելու»։

«Այս գործարքը մենք չենք դիտարկում որպես հայության դեմ ուղղված գործարք։ Սա պարզապես բիզնես է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որը կրկնում եմ, մենք կարծում ենք, որ ճիշտ չէ, եւ Ադրբեջանն այն պետությունը չէ, որին պետք է մատակարարվի նման զենք, բայց դա արդեն Ռուսաստանի ներքին գործն է․․», - ասել էր Բաբայանը։ 

Այսինքն՝ Ստեփանակերտը երկակի չափանիշներ է կիրառում միեւնույն հարցի վերաբերյալ՝ արդարացնելով Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենքի մատակարարումը եւ որեւէ այլ երկրի նույն քաղաքականությունն անվանելով «ահաբեկչության սատարում»։ Մինչդեռ այս տրամաբանությամբ, կարծում ենք Կիեւի որոշումը եւս պետք էր դիտարկել որպես երկրի «ներքին գործ»։ Հատկապես, հաշվի առնելով հանգամանքը, որ ի տարբերություն Ռուսաստանի, Ուկրաինան Հայաստանի հետ ռազմավարական նույն դաշինքում չէ եւ ընդհանուր անվտանգության որեւէ պարտավորություն չունի Հայաստանի նկատմամբ։

«Անհասկանալի տրամաբանությո՞ւն»

Բաբայանը հայտարարել է նաեւ, որ Կիեւի գործողությունների մեջ «անհասկանալի փիլիսոփայություն եւ տրամաբանություն կա» եւ Ուկրաինան քայլեր է անում, որոնք հօգուտ Ադրբեջանի են։

Հարկ է հիշեցնել, որ 2014 թվականից սկսած, երբ Ռուսաստանը բռնակցեց Ուկրաինայի մաս հանդիսացող Ղրիմի թերակղզին Հայաստանը մշտապես դեմ է քվեարկել Ռուսաստանի անօրինական գործողությունները դատապարտող օրինագծերին՝ փաստացի աջակցելով Ղրիմի բռնակցումը։ Միջազգային հարթակում ՌԴ-ին աջակցող նման երկրների թիվը երկու տասնյակ է։ Հայաստանը նման քվեարկություններին հիմնականում հայտնվում է այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են Բելառուսը, Նիկարագուան, Սուդանը, Սիրիան եւ Հյուսիսային Կորեան։

Մեղադրանքի հիմքն ու հիմնական հասցեատերը

Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ Բաբայանը Կիեւին մեղադրել է ահաբեկչությանը սատարելու մեջ, հիմք ընդունելով livejournal-ում հրապարակված մի գրառում։ Թեեւ «Ուկրսպեցէքսպորտը» տարիներ առաջ՝ 2011 թվականին, իր կայքէջում հրապարակել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարի հայտարարությունը «Լուչ»-ի հետ համատեղ հակահրթիռային արդյունաբերության վերաբերյալ բանակցությունների մասին, սակայն այժմ որեւէ այլ վստահելի աղբյուր Ուկրաինայից Ադրբեջան զենքի մատակարարման մասին տեղեկատվությունը չի հրապարակել։

Այնուամենայնիվ, առաջնորդվելով Արցախի նախագահի մամուլի քարտուղարի տրամաբանությամբ, կարելի է ասել, որ փաստացի Ադրբեջանին զենք մատակարարելով՝ Ռուսաստանը 85 տոկոսով «ահաբեկչություն սատարող» երկիր է։ Համաձայն Միջազգային խաղաղության Ստոկհոլմյան ինստիտուտի տվյալների՝ 2010-2014թթ. ընթացքում Ադրբեջանի գնած հարձակողական զինամթերքի ռուսական բաժինը կազմել է հենց 85 տոկոս:

Տպել
3939 դիտում

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)