Հենոն չի մասնակցել «Ստոքի» դեմ խաղին, որովհետեւ արդեն «Արսենալի» խաղացո՞ղ է

«Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի բացատրությունը, թե ինչու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց «Ստոք Սիթիի» դեմ խաղին, կասկածներ է հարուցում: Այս գիշեր կայացած Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի հանդիպումից առաջ ամեն ինչ տանում էր նրան, որ Մխիթարյանը մասնակցելու է: Այդ մասին Մոուրինյոն ասել էր հանդիպումից առաջ, նույնիսկ ակնարկել էր, որ մեկնարկային կազմում է լինելու, եւ այդ մասին լրատվամիջոցները վստահորեն գրում էին:

«Նա խաղացել է Գավաթի խաղարկության «Դերբիի» դեմ խաղում, եւ հավանական է, որ կխաղա նաեւ այս խաղում: Նա մեր խաղացողն է: Շատ լավ խաղացող է: Շաբաթ օրը մարզվել է, կիրակի ընտրվել է, երկուշաբթի կխաղա»,- ասել էր Մոուրինյոն:

Մխիթարյանը տրամադրված է եղել «Ստոք Սիթիի» դեմ խաղին: Անցած ողջ շաբաթվա ընթացքում նա թիմի կազմում մասնակցում էր Դուբայում ընթացող կարճաժամկետ ուսումնամարզական հավաքին: Սոցցանցերում նրա տեղադրած լուսանկարներից էլ երեւում էր, որ բարձր տրամադրություն ունի:

Այն, որ նա պատրաստ է եղել այս հանդիպմանը, երեւում է նաեւ նրա քրոջ՝ Մոնիկա Մխիթարյանի հրապարակումներից: Երեկ՝ հունվարի 15-ին՝ խաղից ժամեր առաջ, ինստագրամի «story» բաժնում նա տեղադրել էր եղբոր լուսանկարը՝ ««Մանչեստեր Յունայթեդն» ընդդեմ «Ստոք Սիթիի»» գրառմամբ: Կարելի եզրակացնել, որ Մխիթարյանին հայտացուցակից դուրս թողնելու որոշումը կայացվել հանդիպումից անմիջապես առաջ:

Մոնիկա Մխիթարյանի՝ «Ստոք Սիթիի» դեմ խաղից ժամեր առաջ արած հրապարակումը

Մոուրինյոյի խոսքով՝ ինքը պարզապես չի ցանկացել, որ ֆուտբոլիստը, որի ապագան անորոշ է եւ որը 100%-ով կենտրոնացած չէ իր ներկայիս թիմի վրա, ավելորդ ճնշում զգա: Այս բացատրությունը, սակայն համոզիչ չէ. մինչեւ այս էլ ավելի քան 2 ամիս Մխիթարյանի ապագան ՄՅՈՒ-ում մշուշոտ էր, բայց երբեմն նա խաղաժամանակ ստանում էր: Իսկ այս անգամ դուրս մնաց հայտացուցակից, երբ ինքը՝ Մոուրինյոն, հասկացնել էր տվել, որ մեկնարկային կազմում է լինելու:

Հաշվի առնելով, որ նախկինում Մխիթարյանն ու Մոուրինյոն վիճել են՝ կարելի է ենթադրել, որ այս անգամ էլ կարող էր նման բան տեղի ունեցած լինել: Հնարավոր է, նաեւ, որ մարզիչը պարզապես ցանկացել է խաբել լրագրողներին: Նրա վատ հարաբերությունները ԶԼՄ-ների հետ գաղտնիք չեն, եւ պորտուգալացին հաճախ է փորձում ինչ-որ բաներ ապացուցել լրագրողների: Հնարավոր է նաեւ, որ անմիջապես խաղից առաջ Մխիթարյանը համաձայնության է եկել իր նոր թիմի հետ եւ այլեւ ՄՅՈՒ-ի անդամ չէ: Ըստ լրատվամիջոցների՝ ՀՀ հավաքականի ավագը շուտով «Արսենալի» խաղացող է դառնալու. նա լոնդոնյան թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի՝ «Յունայթեդ» տեղափոխության գործարքի մաս է կազմելու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5335 դիտում

Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր հետ կապված միջադեպի համար․ տեսանյութ

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարևոր ռազմավարական ուղղություններից է․ Գալյանը՝ ՄԻՊ խորհրդի նիստում

Մասնակցեցի կուսակցության Գյումրու ՏԿ նախաձեռնող խմբի նիստին․ Դավիթ Խուդաթյան

Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ երկրների ղեկավարները շփվել են ավելի քան 9 ժամ․ Պեսկով

ԵԱՏՄ ղեկավարներն ընդունել են մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիր

ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Առաջարկում եմ քաղհասարակության գործընկերներով մի տելեվիզր ուղարկենք Լուկաշենկոյին․ Սաֆարյան

Տիգրան Ավինյանը մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նոր ժամկետ է հայտնել

Ռուսաստանն ակնկալում է վերականգնել տնտեսական գործակցությունը Սիրիայի նոր իշխանության հետ. Լավրով

Ինչ քայլեր են ձեռնարկվում Երևանի խցանումների կարգավորման համար․ մանրամասնում է քաղաքապետը

ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը

Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի սուբսիդավորել ընդհանուր տրանսպորտը. Ավինյան

Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ

Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Տիգրան Ավինյան

ՊՆ թիկունքային ապահովման վարչության նոր պետ է նշանակվել

ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի․ վարչապետ

Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայտարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան

Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան

Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին

ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձևաչափով. վարչապետ

Նախարարը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը

Ադրբեջանական խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում․ նոր մանրամասներ

Նախարարը հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են ոլորտի խնդիրները

Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը

Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը

Երևանում և մարզերում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել

Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ մանրամասնում են ՊԵԿ-ից

ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին

Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել

Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհին և Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել

Օդի ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի. առանձին շրջաններում ձյուն կտեղա

Որոնք են եղել Հայաստանի նախագահության ժամանակ ԵԱՏՄ առաջնահերթությունները. վարչապետը թվարկել է. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը

Այլևս ակնհայտ է, որ ադրբեջանական օդանավը խոցել է ռուսաստանյան ՀՕՊ-ը. Դանիել Իոաննիսյան

Բախվել են մարդատարն ու «Կամազ»-ը. զոհ և տուժածներ կան

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստը կնախագահի հեռավար

Հրապարակվել է նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը