Երևան
12 °C
«Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հասկացնել է տվել, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեռանում է թիմից: Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Ստոք Սիթիի» դեմ խաղից առաջ մարզիչը նշել էր, որ նա խաղալու է, նույնիսկ ակնարկել էր, որ մեկնարկային կազմում է լինելու: Սակայն Մխիթարյանը չկար անգամ այս գիշեր կայացած հանդիպման հայտացուցակում (ՄՅՈՒ-ն հաղթեց 3:0): Մոուրինյոն բացատրել է՝ ինչով է դա պայմանավորված:
«Կստեմ, եթե ասեմ, որ դա միայն տակտիկական որոշում է եղել: Հանդիպման համար ընտրեցինք այն խաղացողներին, որոնք գիտենք, որ 100%-ով կենտրոնացած են «Մանչեստեր Յունայթեդի» վրա: Չեմ կարծում, որ ֆուտբոլիստի համար հեշտ է խաղալ, երբ կասկածներ կան նրա ապագայի վերաբերյալ: Դա լրացուցիչ ճնշում է, ինչն ավելորդ է խաղացողի համար, հետեւաբար կարծում եմ՝ սա ե՛ւ նրա, ե՛ւ մեզ համար լավագույն որոշումն էր. պաշտպանել նրան, քանի դեռ կասկածներ կան»,- մասնագետի խոսքերն է փոխանցում բրիտանական Sky Sports-ը:
Մի քանի շաբաթ է՝ լրատվամիջոցները նշում են, որ «Յունայթեդը» պատրաստվում է Մխիթարյանին ընդգրկել «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի մեջ: Մոուրինյոն չի բացառում, որ իրավիճակը հենց այդպիսի հանգուցալուծում կարող է ունենալ:
«Մխիթարյանը խաղացող է, որին ես հավանում եմ, բարձր որակներ ունի: Հնարավո՞ր է, որ ընդգրկվի այլ ֆուտբոլիստի տրանսֆերային գործարքի մեջ: Դա հնարավոր է, բայց նաեւ հնարավոր է, որ նա մնա: Ես պարզապես փորձում եմ պաշտպանել նրան ու թիմին, հետեւաբար եկեք սպասենք մինչեւ հստակություն կլինի»,- ասել է նա:
Մարզիչն ամփոփել է Մխիթարյանի՝ ընթացիկ մրցաշրջանի խաղը: Նաեւ հիշեցրել է, որ նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը կարեւոր ներդրում է ունեցել «կարմիր սատանաների» հաջողություններում:
«Նա շատ լավ սկսեց այս մրցաշրջանը, սակայն ընթացքում նրա խաղը մի փոքր խամրեց: Անցած մրցաշրջանում նա հրաշալի բաներ արեց մեզ համար եւ օգնեց հաղթել Եվրոպա լիգայում լինելով թիմի ամենակարեւոր խաղացողներից մեկը: Եկեք տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է նա:
Մխիթարյանի հեռանալու մասին խոսում են այն պահից ի վեր, ինչ 2017-ի նոյեմբերին նա կորցրեց տեղը մեկնարկային կազմում: Ավելի վաղ նրա հնարավոր ապագա թիմերի թվում նշվում էին «Ինտերը», «Յուվենտուսը», «Լիվերպուլը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT