Ծառուկյան խմբակցությունն առաջարկում է վերացնել ռեյտինգային ընտրակարգը

Ազգային ժողովի Ծառուկյան խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Միքայել Մելքումյանը «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ են նախաձեռնել, որն ուղարկել են կառավարություն եզրակացություն ստանալու համար: Պատգամավորներն առաջարկում են խորհրդարանական ընտրակարգը դարձնել 100 տոկոս համամասնական՝ օրենքից հանելով ռեյտինգային ընտրակարգը:

«2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունները ցույց տվեցին, որ նման ընտրական համակարգով ընտրություն անցկացնելու միջոցով խոր­հրդա­րանական ընտրություններն ուղղակի ապաքաղաքականացվեցին: Ընտրական պայքարն ընթացավ ընտրություններին մասնակցող, նույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջեւ, որտեղ գաղափարա­կան եւ ծրագրային մրցակցությունը մղվեց երկրորդ պլան: Արդյունքում` ընտրական համա­կար­գն ամբողջությամբ ընտրողի համար դարձավ անհասկանալի եւ բարդ: Ուստի` նման ընտրական համակարգով ընտրություններ անցկացնելը չի բխում ժողովրդա­վարա­կան իշ­խանություն ձեւավորելու սկզբունքից: 2017 թվականի ընտրությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր ընտրական տարածքներում հիմնականում հաղթել են տա­րած­քա­յին այն թեկնածուները, որոնք իրենց քարոզարշավը կառուցել են բացարձակապես ոչ քա­ղա­քական հենքի վրա: Մրցապայքարը հիմնականում ընթացել է, որպես ռեսուրսների պայ­քար»,- օրենքի նախագծում գրել են պատգամավորները եւ այն ուղարկել են կառավարություն եզրակացություն ստանալու նպատակով:

Արդարադատության նախարարությունը դեմ է «Ընտրական օրենսգրքից» ռեյտինգային ընտրակարգը հանելու առաջարկին, ավելին՝ Ծառուկյան խմբակցության պատգամավորների առաջարկը որակել են «անհրաժեշտություն չունեցող»: «ՀՀ կառավարությունը գտնում է, որ օրենսգրքով ներդրված մոդելը համապա­տաս­խա­նում է միջազգային իրավական չա­փա­նիշ­նե­րին` լավագույնս ապահովելով օրենս­դիր մարմնում ընտրողի ներկայացվածության հնարա­վո­րությունը, եւ նկատի ունենալով, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը բացա­կա­յում է, առաջարկում է գործող օրենսգրքի քննարկվող հոդված­նե­րը թողնել անփոփոխ»,- ասված է արդարադատության նախարարության եզրակացության մեջ, որը ներառված է կառավարության հունվարի 18-ի նիստի օրակարգում:

Տպել
1551 դիտում

Կոռուպցիան՝ բուժհաստատություններում. պետությանն ավելի քան 500 մլն դրամի վնաս է հասցվել. հարուցվել է 41 քրեական գործ

Նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվելու է Բաղրամյան 26. ԱԺ-ն քվեարկեց

Պլյուշչենկոն օրերս 3-րդ անգամ Երեւանում կներկայացնի Սառույցի արքաներ շոուն. կլինի պրեմիերա

ԱՀԿ-ում ներկայացվել է «ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցության մասին» համաձայնագիրը

Ամերիկահայությունը մեր ամենակազմակերպված համայնքներից մեկն է. Բակո Սահակյան

Փաշինյանի որոշմամբ ստեղծվում է Գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով

Սահակաշվիլին իրեն ընչազուրկ է անվանել

Վաշինգտոնում ամերիկահայ գործարարները աջակցում են միմյանց բիզնեսներին

Մնացականյանը Եվրոպայում ներկայացրել է ՀՀ-ում բարեփոխումների ուղղությամբ շոշափելի ձեռքբերումները

Տնտեսական ակտիվությունը աճել է 3 տոկոսով, արդունաբերությունը՝ 8.1 տոկոսով

Վաղվանից Հայաստանի զգալի մասում սպասվում են տեղումներ, հիմնականում՝ ձյան տեսքով

Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Արագածոտնի մարզ. հանդիպումներ կլինեն Աշտարակում եւ Ապարանում

Ինչ արժե նախընտրական գովազդի 1 րոպեն. 100 հազարից մինչև հազար դրամ՝ մարզերում ու Երեւանում

Ջիգարխանյանի նախկին կնոջը 250-ժամյա հարկադիր աշխատանք է տրվել. նա պատրաստ է ավլել փողոցները, բայց մեղավոր չի զգում

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները

Շերեմետեվո օդանավակայանի թռիչքուղում ինքնաթիռը ոչ թե կենդանու, այլ մարդու է հարվածել՝ ՀՀ քաղաքացու

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների թիվը մարզերում ու Երևանում. մարզերից ամենաշատ ընտրողները Կոտայքում են

Անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ

ԲՀԿ-ն արտահերթ ընտություններին կմասնակցի 169 թեկնածուով, 7 հոգին ինքնաբացարկ է հայտնել

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ