Գևորգ Կոստանյանը դոկտորական ատենախոսություն կպաշտպանի. նա այդ մասնագիտական խորհրդի անդամ է

Հունվարի 20-ին նախատեսված է Ազգային ժողովի պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը: Այն կայանալու է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում գործող՝ ԲՈՀ-ի «Իրավագիտության» 041 մասնագիտական խորհրդում:

Մասնագիտական խորհրդի քարտուղար Հասմիկ Ստեփանյանը, մեր հարցին պատասխանելով՝ մանրամասնեց, որ Կոստանյանի ատենախոսության թեման հետեւյալն է. «Պետության հայեցողության հիմնախնդիրները սահմանադրաիրավական եւ կոնվենցիոն կարգավորումների համատեքստում. անձի ազատության, անձեռնմխելիության եւ արդար դատաքննության իրավունքներ»: Խորհրդի քարտուղարն ասաց, որ բնականաբար ծանոթ է նշված աշխատանքին, իսկ դրա սեղմագիրն էլ, սահմանված կարգի համաձայն, հրապարակված է Կառավարման ակադեմիայի կայքում:

«Աշխատանքը համապատասխանում է ԺԲ 0002-հանրային իրավունք մասնագիտությանը, շատ արդիական, հետաքրքիր աշխատանք է, որում առաջ քաշված դրույթները բոլորը հիմնավորված են: Եվ, որպես առավելություն, նշեմ, որ ուսումնասիրվել են թվով 500-ից ավելի դատական որոշումներ»,- Գեւորգ Կոստանյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ կարծիք հայտնեց մասնագիտական խորհրդի քարտուղարը:

Նշված խորհրդի անդամներն 9-ն են՝ Արմեն Հարությունյան, Աշոտ Խաչատրյան, Հասմիկ Ստեփանյան, Ռուբեն Ավագյան, Ժորա Ջհանգիրյան, Հրանուշ Հակոբյան, Գրիգոր Բադիյան, Աշոտ Հայրապետյան եւ Գեւորգ Կոստանյան: Անդրադառնալով այն փաստին, որ Գեւորգ Կոստանյանն այն խորհրդի անդամ է, որտեղ պաշտպանելու է իր դոկտորական ատենախոսությունը, Հասմիկ Ստեփանյանը նկատեց. «Նա խորհրդի անդամ է եւ, ըստ ԲՈՀ-ի կանոնակարգի, իրավունք ունի նույն խորհրդում պաշտպանելու, իհարկե՝ առանց քվեարկության իրավունքի»:

Գեւորգ Կոստանյանն առաժմ իրավաբանական գիտությունների թեկնածու է: Դոկտորական ատենախոսության պաշտպանությունը լինելու է բաց:

Տպել
3556 դիտում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը