Նսեմացնում է թուրքերին. Էրդողանը՝ ընդդիմադիր քեմալականների անդամի Եղեռնի մասին գրառմանը

Անցած շաբաթվա վերջին Թուրքիայում գումարվել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալականների հանրապետական ժողովրդական կուսակցության համաժողովը, որի ընթացքում կուսակցության Պոլսի նահանգապետ է նշանակվել Ջանան Քաֆթանջիօղլուն: Այս նշանակումը Ջանանի անվան շուրջ հսկայական աղմուկի ու քննադատությունների պատճառ է հանդիսացել Թուրքիայի տարածքում: Այս մասին հայտնում է Ermenihaber պարբերականը:

Բանն այն է, որ Ջանան Քաֆթանջիօղլուն 2012-ին թվիթերյան իր էջում ցեղասպանությունը ճանաչելու մասին գրառում էր կատարել:  

Asbarez  կայքի փոխանցմամբ, թուրքական EchenHaber լրատվամիջոցը նշանակումից հետո անդրադարձավ Ջանանի բոլորի հակաթուրքական գրառումներին, որոնք արվել են սոցցանցերում: Ամենաաղմկահարույցը 2012-իապրիլի 24-ին արված թվիթերյան գրառումն էր. «Այսօր հայոց ցեղասպանության օրն է: Մենք այսօր տխրությամբ ոգեկոչում ենք մեր հայ քաղաքացիների հիշատակը: Թուրք լինելու փոխարեն մարդ լինել է պետք»,-գրել էր Ջանանը:

Մեկ այլ գրառման մեջ նշված է. «Քրդամետ ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության եւ հանրապետականների դաշինքը քննադատողները մտավոր հետամնացներ են»: Ջանանը դեմ է արտահայտվել նաեւ Թուրքիայում լայն տարածում ունեցող «Մենք Քեմալի զինվորներն ենք» արտահայտությանը:

Այս մի քանի գրառումների շարքում, երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատկապես քննադատել է Հայոց ցեղասպանության մասին Ջանան Քաֆթանջիօղլու գրառումը՝ նշելով, որ այս կինն այդպիսով նսեմացրել է թուրք ազգն ու պատմությունը:

Տպել
458 դիտում

«Արսենալը» երկրպագուներին խնդրում է օգնել Մխիթարյանի հարցում

Սաստիկ սառնամանիքներ են սպասվում Եվրոպայում ու ՌԴ-ում․ ՀՀ-ում՝ ջերմաստիճանի բարձրացում

Կանադայի պարային զույգն օլիմպիական չեմպիոն է դարձել ռեկորդով

Երեւանում դպրոցականների ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ. 2 պատանի հիվանդանոցում են

Վարդենյաց լեռնանցքում բուք է, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառը, Գեղարքունիքում՝ մերկասառույց

Արաբները սիրահարվում են հայկական խոհանոցին. տոլման ու բաստուրման՝ ամենաճաշակելին. ArabNews

Թբիլիսիում մեկնարկում է CONNECT 2018 եվրոպական ավիացիոն ֆորումը

«Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնին կից դիտահորերը վերջապես մաքրվել են

Թուրքիայի բանակը վերահսկողություն է սահմանել Աֆրինի եւս 2 գյուղերի նկատմամբ

Պայթյուն Երեւանում. տունը փլուզվել է, վնասվել 10 մեքենա, տարհանվել 14 մարդ (լուսանկարներ)

Այսօրվանից տեղումների դադար է. առաջիկա մի քանի օրերին տեղումներ չեն լինի

«Նեմրան», Մգեր Արմենիան եւ «Դեպի Եվրատեսիլի» 1-ին կիսաեզրափակչի մյուս հաղթողները

Բանակցային գործընթացն անարդյունավետ է, պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի. Հասանով

Թումոն արժանացել է ՏՏ համաշխարհային համաժողովի գլխավոր մրցանակին

Վթարային ջրանջատում՝ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում՝ փետրվարի 20-ին

Ի՞նչու ԵՄ պաշտոնյաները չեն այցելում Արցախ. Եվրախորհրդի 16 անդամների հարցը Մոգերինիին

Հայաստանի յոթ բռնցքամարտիկ 300 ներկայացուցիչների հետ կմասնակցի «Ստրանջայի» մրցաշարին

ԱԻՆ-ը պարզաբանել է 9-ամյա դստեր հետ կամրջից նետված կնոջ աշխատանքից ազատվելու տեղեկությունը

Մրցույթ՝ «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար

Ովքեր էին այսօր Երեւանի քաղաքապետարանում թղթախաղով զբաղվողները