Այս մրցաշրջանում «Շիրակի» գլխավոր նպատակը եվրագավաթների ուղեգիր նվաճելն է

«Շիրակ» ֆուտբոլային թիմում գիտակցում են, որ 2017-18 մրցաշրջանի մնացած հատվածում ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոնության համար պայքարելը գրեթե անհնար է: 15 տուրից հետո գյումրեցիներն ունեն 19 միավոր եւ 11 միավորով զիջում են առաջատար «Ալաշկերտին»: Armtimes.com-ի հետ զրույցում գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը նշեց, որ նման պարագայում իրենց մնում է կենտրոնանալ եվրագավաթներում հանդես գալու իրավունք ձեռք բերելու վրա:

«Բնականաբար՝ չեմպիոնությունից խոսելը, իմ կարծիքով, ռեալ չէ: Տարբերությունը բավական մեծ է, ու հաշվի առնելով, որ շարունակելու ենք նույն քաղաքականությունը՝ մեծ տեղ ենք տալու ակադեմիայի երեխաներին, իմ կարծիքով, առաջադրանքը կլինի դառնալ մրցանակակիր ու ընդհանրապես կարեւոր չէ առաջնությունով, թե գավաթով եվրագավաթների ուղեգիր նվաճել»,- ասաց նա:

«Շիրակը», որը վերջին տարիներին մշտապես պայքարել է չեմպիոնի տիտղոսի համար, այս վիճակում է հայտնվել, քանի որ մրցաշրջանի մեկնարկից առաջ ակումբում որոշում է կայացվել, որ թիմի 50%-ը պետք է կազմեն իրենց ակադեմիայի սաները: Առաջին շրջանի 5 խաղում «Շիրակը» 5 հաղթանակ տարավ, դարձավ երկրի սուպերգավաթակիր, սակայն 2-րդ ու 3-րդ շրջաններում միայն պարտվել կամ ոչ-ոքի է խաղացել:

«Առաջին շրջանից հետո թիմի մոտ խաղային անկում նկատվեց: Հարձակման գծի խաղացողների մոտ խաղից խաղ սկսեց անվստահություն առաջանալ: Յուրաքանչյուր խաղում ունենում էինք գոլային պահեր, սակայն գոլերի չէինք վերածում, իսկ հակառակորդները կարողանում էին մինիմում 1 գոլ խփել, ու խաղեր եղան, որ մենք 1 գոլի տարբերությամբ պարտվեցինք, ընդ որում՝ երբեմն վերջին վայրկյաններին գոլ բաց թողնելով»,- ասաց նա:

Մասնագետը նշում է, որ երբ որոշեցին ակադեմիան օգտագործելու քաղաքականություն որդեգրել, գիտակցում էին, որ գալու է մի պահ, երբ վնասվածքները եւ որակազրկումները խանգարելու են իրենց: Դրանից խուսափել չկարողացան, եւ հենց պահեստայինների կարճ նստարանի, փորձառու ֆուտբոլիստների պակասի պատճառով արդեն 10 տուր է՝ հաղթանակ չեն տարել: Քաղաքականությունը փոխել, սակայն չեն պատրաստվում:

«Ակումբի նախագահ Արման Սահակյանի հետ հանդիպել ու խոսել ենք գարնանային հատվածի մասին: Իմ կարծիքով՝ փոփոխություններն այդքան էլ շատ չեն լինի: 2-րդ հատվածում էլ փորձառու ֆուտբոլիստների, այդ թվում՝ լեգեոներների ու երիտասարդների քանակի բալանսը պահելու ենք: Փորձելու ենք մինչեւ մրցաշրջանի ավարտը, որքան էլ դժվար լինի, հավատարիմ մնալ որոշմանը: Ցանկանում ենք ամեն մրցաշրջանի վերջում ակադեմիայի սաներից 1, 2, 3 լիարժեք ֆուտբոլիստ պատրաստել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ սա չի նշանակում, որ լիովին հրաժարվելու են փորձառու խաղացողների ընդգրկելուց:

Երկրպագուները միանշանակ չեն վերաբերվում ակումբի որոշմանը: Նրանք հաղթանակներ են ուզում, ինչը բավական ժամանակ չեն տեսել: Բիչախչյանը խոստանում է, որ ամեն ինչ անելու են ձմեռային դադարի ընթացքում բացը լրացնելու համար:

«Յուրաքանչյուր երկրպագու առաջինը, ինչ ակնկալում է, հաղթանակն է: Այս պահին բնական է, որ երկրպագուն չի կարող բավարարված լինել, քանի մեզ մոտ բավական երկար ձգվեց անհաջողությունների շարքը. 2 շրջան չկարողացանք հաղթել: Պետք է կարողանանք ձմեռային դադարը ճիշտ օգտագործել, որ մրցաշրջանի վերսկսվելուց հետո կարողանանք հաղթանակներ տանել»,- ասաց նա:

Այս տարի հունվարի 8-ին «Շիրակը» վերսկսել է մարզումները: Մինչեւ փետրվարի 7-ը մարզվելու է Գյումրիում: Այնուհետեւ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացնելու Անթալիայում:

Բարձրագույն խմբի առաջնությունում «Շիրակը» 4-րդ տեղում է: 3-րդ տեղում ընթացող «Բանանցին» զիջում է 3, 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Գանձասար-Կապանին»՝ 5 միավորով: Գավաթի խաղարկությունում դուրս են եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու են «Գանձասարի» դեմ:

Տպել
2312 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը