Երևան
12 °C
Լուսանկարում՝ Վահագն Աբգարյանը, լուսանկարը՝ Newsbook-ի
Այսօր առավոտյան՝ ժամը 07.00-ի սահմաններում, ձերբակալվել է 2017 թ. սեպտեմբերին Թուֆենկյան հյուրանոցի մոտ հրազենային վիրավորում ստացած քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանը:
Հիշեցնենք, որ Թուֆենկյանի մոտ հնչած կրակոցներից սպանվել էր Վահագն Աբգարյանի թիկնապահը՝ Գարիկ Մոսինյանը:
Մեր տեղեկություններով՝ Վահագն Աբգարյանը ձերբակալվել է Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով: Մեզ հայտնի դարձավ, որ այսօր ձերբակալվել է նաեւ Վահագն Աբգարյանի «աջ ձեռքը» համարվող Արկո մականունով հայտնի Արթուր Մնացականյանը: Նրան ձերբակալելու համար իրավապահները գնացել են ընկերուհու տուն, ջարդել տան դուռը: Նա կասկածվում է Կամո Փիրուզյանի սպանությունը օժանդակելու մեջ: Ձերբակալվել է նաեւ Վահագն Աբգարյանի թիմից եւս մեկը:
Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանի անունը կապվում է Ալավերդիում մի շարք աղմկահարույց դեպքերի հետ: Մասնավորապես, 2015 թվականի հունիսի 7-ին Ալավերդիում կայացան քաղաքապետի ընտրություններ։ Քաղաքապետի աթոռի համար պայքարում էին երկու անկուսակցականներ՝ Լոռիիում հայտնի «Լալվար» քարի արտադրամասի տնօրեն Արթուր Աբգարյանը եւ Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետ, անկուսակցական, բայց իշխող Հանրապետականի կողմից առաջադրված, արդեն նախկին քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը։ Ընտրություններից հետո ամռանը իր շքամուտքում հարձակման է ենթարկվել քաղաքապետի թեկնածու Արթուր Աբգարյանի ընկերներից Վարդան Անտոնյանը. գործող քաղաքապետի թիմակից Վահագն Աբգարյանի թիկնապահները մետաղյա ձողով մի քանի հարվածներ են հասցրել նրա գլխին։ Ինչից հետո էլ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Ախթալայի կամրջի վրա Անտոնյանը կրակահերթեր է արձակել Վահագն Աբգարյանի զրահապատ ավտոմեքենայի ուղղությամբ՝ իր ասելով կրակել է՝ վախեցնելու համար, քանի որ իմացել է ավտոմեքենայի զրահապատ լինելու մասին։ Սակայն այժմ Վարդան Անտոնյանը մեղադրվում է Վահագն Աբգարյանին սպանելու փորձի մեջ։ Աբգարյանի ավտոմեքենայի մեջ եղել են չորս ընկերը, այդ թվում՝ մեկ տարի անց սպանված Վարդան Ավագյանը: Սակայն այդքանով եւս ոչինչ չավարտվեց: Վարդան Անտոնյանը հետագայում հայտնել է, որ իր վրա հարձակված անձինք եղել են Աբգարյանի թիկանապահներ Վարդան Ավագյանը եւ Էդուարդ Պողոսյանը:
Մեկ տարի անց՝ 2016 թվականի մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, սպանվեցին 41-ամյա Վարդան Ավագյանը եւ 34-ամյա Էդուարդ Պողոսյանը: Ըստ որոշ տեղեկությունների՝ սպանվածները Ալավերդցի Վահագնի թիկնապահներն են եղել: Սպանությունը տեղի է ունեցել քաղաքապետի թեկնածու Արթուր Աբգարյանի թիմակցի՝ Վարդան Փիրուզյանի տան մոտ: Փիրուզյանն այս գործով մինչեւ հիմա հետախուզվում է: Դեպքը, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել հետեւյալ կերպ. մայիսի 19-ին, երբ Վարդան Փիրուզյանն իր ավտոմեքենայից իջնելիս է եղել դեպի տուն, Վարդան Ավագյանը, Էդուարդ Պողոսյանը եւ եւս մի քանի հոգի հարձակվել են Փիրուզյանի վրա. հարձակվողների ձեռքում եղել է առնվազն մեկ ատրճանակ եւ մեկ ինքնաձիգ: Նրանց ու Փիրուզյանի միջեւ քաշքշուկ է սկսվել՝ հենց ավտոմեքենայի մեջ: Գործով արդեն որպես մեղադրյալ ներգրավված Վարդան Փիրուզյանն էլ կրակոցներ է արձակել հենց հարձակվողներից մեկի ատրճանակով, ինչի հետեանքով էլ Վարդան Ավագյանն ու Էդուարդ Պողոսյանը ստացել են հրազենային վիրավորում եւ մահացել:
Ալավերդցի Վահագնի թիկնապահների սպանությունից մեկ տարի անց՝ 2017 թվականին սպանվեց Վարդան Փիրուզյանի եղբայրը՝ Կամո Փիրուզյանը: Նրա սպանությունը գնահատվեց որպես վենդետա. Ալավերդիում պտտվող տեղեկությունների համաձայն՝ նրան սպանել են եղբոր կատարած սպանությունների վրեժը լուծելու համար:
Կամո Փիրուզյանը սպանվել է 2017 թվականի հունիսի 13-ին, օրը ցերեկով: Անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարեւանությամբ, կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ։ Նախաքննության սկզբում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կամո Փիրուզյանի ուղղությամբ Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել նույն քաղաքի մեկ այլ բնակիչ՝ ծնված 1991 թ.։ Դեպքի պահին վերջինս գտնվել է նույն հասցեում գտնվող ծաղկի վաճառքի սրահում, որտեղից էլ սկսել է կրակոցներ արձակել դրսում գտնվող Կ. Փիրուզյանի ուղղությամբ, ինչը շարունակել է ծաղկի սրահից դուրս գալուց հետո, ապա նաև՝ ոտքերով հարվածել տուժողի մարմնի տարբեր մասերին: Երիտասարդը՝ 26-ամյա Վլադիմիր Դավթյանն է, որն այս գործով կալանավորված է: Մեզ հայտնի դարձավ, որ ի սկզբանե որպես այս սպանությանն օժանդակող կասկածվել է նաեւ այսօր ձերբակալված Վահագն Աբգարյանի «աջ ձեռքը»՝ Արկո մականունով հայտնի Արթուր Մնացականյանը:
2017թ. սեպտեմբերի 20-ին Փիրուզյանի սպանության քրեական գործը քննիչի կողմից մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ գործն, ըստ էության քննելու համար առաջին ատյանի դատարան ուղարկելու միջնորդությամբ: Սակայն երեք օր անց՝ սեպտեմբերի 23-ին քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին՝ նկատի ունենալով, որ նախաքննության մարմնի կողմից կատարվել է թերի քննություն: Մասնավորապես, չէր կատարվել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտություն՝ մեղադրյալի կատարած արարքը ճիշտ որակելու, հանցագործության իրական դրդապատճառը պարզելու, ինչպես նաեւ հանցագործությանը մասնակցած բոլոր անձանց որպես մեղադրյալ ներգրավելու ուղղությամբ:
Գործի նոր բազմակողմանի քննության արդյունքում էլ ահա այսօր Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվեց Վահագն Աբգարյանը, իսկ նրա երկու թիմակիցները՝ այդ սպանությանն օժանդակելու համար: Այս ձերբակալությամբ, ըստ էության, քանդվում է Ալավերդում տարիներ շարունակ տեղի ունեցած սպանությունների կծիկը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Համայնքների խոշորացման նոր ծրագիր Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում․ ինչ է նախատեսվում
Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի
Հասարակության կողմից Վեդիում մանկապղծության համար մեղադրվող տղամարդկանցից մեկը թույն է խմել
Խոշոր ավտովթարի մեղավոր դարձած 19-ամյա «օյինբազ» վարորդին մեղադրանք է առաջադրվել
Երբ ունեինք մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, օգնությունը տեղ չհասավ, բայց ամուր կապերը ՌԴ-ի հետ պահում ենք
Միրզոյանը Սերբիայի գործընկերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է երկկողմ համագործակցության զարգացման տարբերակներին
Գնում ենք խիստ խափանման միջոցի. Վարդապետյանը խոսել է Վեդիում անչափահաս քույրերի սեռական բռնության դեպքի մասին
Հայտնի է՝ ինչի հետևանքով է մահացել «Նիսսան»-ում հայտնաբերված տղամարդը
Սփյուռքում շատերը պատմական Հայաստան են ուզում, իսկ մենք ապրում ենք իրական Հայաստանում․ Արարատ Միրզոյան
Երևան-Սևան ավտոճանապարհին կայանված «Նիսսան»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Մենք Ադրբեջանի հետ արդեն իսկ ունենք իրական խաղաղություն, թեև վերջնական համաձայնագիր ստորագրված չէ. Միրզոյան
2025-ին միայն Դատախազության լիազորության շրջանակում հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է շուրջ 14 մլն 464 հազար դոլար
Խաղաղության հաստատումն է, որ մեծացրել է միջազգային հանրության ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ․ Գրիգորյան
Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. Միրզոյան
Նարեկ Մկրտչյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն
Հայաստանը և Ֆրանսիան կխորացնեն համագործակցությունը ԱԹՍ-ների, ԱԲ-ի, քվանտային հաշվարկների և այլ ոլորտներում
Բիզնեսի աճը միայն վաճառքի մասին չէ․ Արմավիրում կայացած քննարկման հիմնական եզրակացությունները
Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար և ինձ համար անընդունելի է, Հայաստանն ազատ երկիր է. Սիմոնյան
ԱՄԷ-ն Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է Միջին Արևելքի և Ծոցի տարածաշրջանում. ՀՀ նախագահ
Լատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Բալահովիտի ՔՊ շտաբի պետի նկատմամբ մահափորձ կատարած անձանցից մեկը կալանավորվել է
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում է
Ընտրություններում հաջողության կհասնեն այն ուժերը, որոնք լսում են մարդկանց․ Սարգիս Խանդանյան
Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Կա՛մ ծնկած ապրում ենք ինչ-որ մեկի սապոգի տակ և ձեններս կտրում, կա՛մ փորձում պետությանը տեր կանգնել. Սիմոնյան
Իսրայելական ռազմաօդային ուժերը հարվածել են «Հեզբոլլահ»-ի մոտ 25 օբյեկտի. կան սպանվածներ. տեսանյութ
Վարչապետը Երևանում ծանոթացել է նորաբաց հանրային ներառական խաղահրապարակում ստեղծված պայմաններին. լուսանկարներ
Պապիկյանը Վարշավայում մասնակցել է պաշտպանության և անվտանգության հարցերին նվիրված համաժողովի բացմանը
Բալահովիտի ՔՊ շտաբի պետի նկատմամբ մահափորձ կատարած անձինք ՀՀ են եկել Բելառուսից. ինչ է կատարվել. տեսանյութ
Ոչ մեկիդ որդին պատերազմում չի կռվել, ամեն ինչ արել եք, որ Ղարաբաղի հայերին ցույցի մատերիալ սարքեք. Ալեքսանյան
Մայիսյան ձյուն Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում. Սուրենյանը կադրեր է հրապարակել
Կբարձրացվի ոստիկանությունում ծառայության գրավչությունը, կապահովվեն ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ
Կալուգացի օլիգարխը խոստանում է теплый пол քաշել Վերին Լարսում ու արգելել ձյան տեղումները. Չախոյան
Հայաստանը երկու կարևոր համաձայնագիր է ստորագրել ֆրանսիական Airbus ընկերության հետ
Մայիսյան ձյուն Ապարանում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացվել է ներառական «Հայ գյուտարարներ՝ գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակ. այցելել է վարչապետը
Չինաստանի և Իրանի արտգործնախարարները բանակցություններ են սկսել Պեկինում. տեսանյութ
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը
Պապիկյանը և Սլովակիայի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում 2 երկրի համագործակցությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT