Ալավերդիում տեղի ունեցած սպանությունը քաղաքապետի ընտրությունների հե՞տ է կապված

21/05/2016 schedule23:42

Մայիսի 19-ին Ալավերդի քաղաքում հնչած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած Էդուարդ Պողոսյանը, որը ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վնասվածքով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այսօր հիվանդանոցում մահացել է:

Մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով սպանվել էր 41-ամյա Վարդան Ավագյանը, իսկ 34-ամյա Էդուարդ Պողոսյանին տեղափոխել էին հիվանդանոց:

Սույն գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Վարդան Փիրուզյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք պահելը, կամ փոխադրելը)

Դեպքը տեղի է ունեցել Փիրուզյանի տան մերձակայքում՝ Ալավերդի քաղաքի Զ. Անդրանիկի 22-րդ շենքի բակում: Մեզ դեպքի հետ կապված որոշ մանրամասներ են հայտի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով, մայիսի 19-ին երբ Վարդան Փիրուզյանն իր ավտոմեքենայից վերադառնալիս է եղել տուն, Վարդան Ավագյանը, Էդուարդ Պողոսյանը եւ եւս մի քանի հոգի հարձակվել են Փիրուզյանի վրա. հարձակվողների ձեռքում եղել է առնվազն մեկ ատրճանակ եւ  մեկ ինքնաձիգ: Նրանց ու Փիրուզյանի միջեւ քաշքուկ է սկսվել՝ հենց ավտոմեքենայի մեջ: Գործով արդեն որպես մեղադրյալ ներգրավված Վարդան Փիրուզյանն էլ կրակոցներ է արձակել հենց հարձակվողներից մեկի ատրճանակով, ինչի հետեանքով էլ Վարդան Ավագյանն ու Էդուարդ Պողոսյանը ստացել են հրազենային վիրավորում: Որոշ տեղեկություններով, սույն դեպքը կապված է 2015 թվականի հունիսին Ալավերդիում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների հետ: Ալավերդիում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝Վարդան Փիրուզյանի վրա հարձակվողները գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի թիմակիցներն են, իսկ Փիրուզյանը՝ քաղաքապետի ընտրություններում ինքնառաջադրված Արթուր Աբգարյանի: Մինչ այս դեպքը նրանց մասնակցությամբ կրկին միջադեպեր են տեղի ունեցել: Վարդան Փիրուզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նշենք, որ Ալավերդիում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները լարված են անցել: Ինքնառաջադրված թեկնածու Արթուր Աբգարյանը մշտապես պնդել է, որ Ալավերդիում մրցակցությունն անհավասար պայմաններում է ընթանում: Ընտրության օրը նույնիսկ թեկնածուի շտաբը ճնշումների մասին է ահազանգել: Քաղաքապետի ընտրություններում հաղթել է Կարեն Փարեմուզյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6287 դիտում

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար

Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած

Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա. տեսանյութ

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ

ՀՀ-ն հավաստիացրել է, որ TRIPP նախագծից Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծվի. Իրանի դեսպան

Մակրոնը փորձել է համբուրել Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի ձեռքը, սակայն մերժում է ստացել. տեսանյութ

Հրդեհ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում

ԱԺ-ում փորձագետների հետ քննարկվել են բջջային հեռախոսների IMEI ռեեստրի հետ կապված սպասվող կարգավորումները

ՀՀ-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման համար Իրանը սիրով կողջունի Փաշինյանի այցը. դեսպան

Դատախազությունը պահանջում է վերադարձնել Սևանի ափին «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տիրապետմանը գտնվող շինությունները

«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձն ընտրողներին ուղղորդել է. վարույթի նախաքննությունն ավարտվել է

Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը

ԱՄՆ-ն հարվածել է Իրանին. ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների վրա

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը

Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով

6-8 ամսում ՀԷՑ-ի՝ մոտ 400 մլն դոլար ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է 50 մլն-ը. Պետրոսյան

Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ժամը 15:15-ին աշխարհի բնակչության մոտ 99%-ը ականատես կլինի եզակի աստղագիտական երևույթի