ՀՀԿ-ի թեկնածուն արդեն հայտնի է. նա Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է. աղբյուր

ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում, թեեւ Էդուարդ Շարմազանովը չբացահայտեց 4-րդ նախահագի իրենց թեկնածուի անունը, սակայն «Հայկական ժամանակ»-ին տեղեկություններ հասան, որ նախագահի թեկնածուն Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն է:

Մեր աղբյուրը միանգամից բացառեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի թեկնածությունը: Վաղը պաշտոնապես Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանին կառաջարկի լինել իրենց թեկնածուն:

Երեկ գրել էինք, որ այս օրերին ակտիվորեն խոսվում է, որ նախագահի ամենահավանական թեկնածուն, որին ավելի վաղ բնութագրել էր նաեւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ներկայում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է:

Դեռեւս 2013 թվականին «Հայկական ժամանակ»-ը գրել էր, թե ինչ նպատակով եւ ում համար են Սահմանադրության մեջ մի քանի կոնկրետ փոփոխություններ արվում՝ երկրի նախագահի մասով: Գրել էինք, որ ամեն ինչ արվում է Արմեն Սարգսյանի համար դեպի նախագահական նստավայր ուղի բացելու նպատակով: Հիշեցնենք, հին Սահմանադրության հոդված 50-ի համաձայն, Հանրապետության նախագահ կարող էր ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Դեռ 2013 թվականին Սերժ Սարգսյանի աշխատակազմի այդ ժամանակվա ղեկավար Վիգեն Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին ուղարկել էր առաջարկ, ըստ որի՝ այս շեմը պետք է իջեցվի: Հենց այդ նույն շրջանում՝ 2013-ի սեպտեմբերի 27-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը նշանակվեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան ( սույն պաշտոնում 2013-ին նա նշանակվեց երրորդ անգամ):

Արմեն Սարգսյանը վաղուց Հայաստանում չի բնակվում, սակայն միջազգային կոնվենցիաների համաձայն՝ տվյալ երկրում այլ երկրի դեսպանատունը համարվում է համապատասխան երկրի տարածք: Ուրեմն՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը համարվում է ՀՀ տարածք, եւ հետեւաբար Արմեն Սարգսյանն էլ բնակվում է ՀՀ-ում: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6562 դիտում

Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել

Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային հատվածներում՝ ձյուն. կտրուկ կցրտի

Երևանում մեքենան բախվել է գազատար խողովակներին, ապա՝ պատին

Քրեական վարույթի շրջանակում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (տեսանյութ)

ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերները

Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից

Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է. պատգամավորները հայտնել են հարվածի սպառնալիքի մասին

Լուկաշենկոն կարծում է, որ աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է

ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը

ԱԺ նախագահը պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ

2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

3 կրակված մարմին. շների սպանդ իրականացրած տղամարդը ներկայացել է ոստիկանություն, հայտնել՝ որտեղից իրեն հրացանը

Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն

Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ

Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի եկամուտներում շարունակական աճ կա. Փամբուխչյանը թվեր է հրապարակել

Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին

ՀՀ-ն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը․ վարչապետը շնորհավորել է երկրի Անկախության օրը

Հրապարակվել են Դնեպրոպետրովսկի «Յուժմաշ» գործարանին ՌԴ «Օրեշնիկ» հրթիռով հարվածի կադրերը

Հայաստանի Գորիս և Ֆրանսիայի Վիեն քաղաքները կնքել են համագործակցության պայմանագիր

ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել

Հանդիպել են աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք (տեսանյութ)

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել էր հնարավոր հրթիռային հարձակման մասին

Մակունցը և Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի համագործակցության հաձնառությունը

Աշխարհը նման քաոսային և կատաղի շրջան չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. Կիմ Չեն Ըն

Բիթքոինի գինը կրկին հասել է պատմական առավելագույնի

Պենտագոնը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի արձակման կապակցությամբ

ՃՏՊ Երևան քաղաքում. մոտոցիկլավարը տեղում մահացել է

Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը վերականգնվում է, այն մեր մշակութային ժառանգության կարևոր մասերից է. Ավինյան

Հրթիռների հետագա տեղակայման հարցը կորոշենք՝ կախված ԱՄՆ-ի և նրա արբանյակների գործողություններից. Պուտին

Շամպայն, կեղծ օղիներ, գինիներ և կոնյակներ. ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել

Ռուսաստանն առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ նոր հրթիռ է կիրառել. Պուտին

Տիեզերք արձակված «Սոյուզ-2.1» հրթիռն այլ իրերի հետ տիեզերագնացներին նաև Ամանորի ծանրոցներ և նվերներ կհասցնի

Կասեցվել է Գավառի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը. ինչ է հայտնաբերվել

Այս պահից սկսած՝ Արևմուտքի հրահրած հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ. Պուտին

Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. քաղաքագետը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին

ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցել Իսպանիայի ջրհեղեղի հետևանքների մեղմացմանը. փոխվարչապետ

Պարգևատրվել են Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգի մրցանակակիրները