Երևան
12 °C
Երեկ իր նստավայրում մտավորականների հետ հանդիպման ժամանակ հարցին՝ ինչպիսի՞ն է պատկերացնում ապագա նախագահին, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ կարծում է՝ խոսք պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, որը անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս: Ապագա նախագահը պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, և մեծ հեղինակություն վայելի, և ամենակարևոր պայմանը՝ նախագահը պետք է լինի անկողմնակալ մարդ, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել:
Այս օրերին ակտիվորեն խոսվում է, որ նախագահի ամենահավանական թեկնածուն, որին ավելի վաղ բնութագրել էր նաեւ ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը, ներկայում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է:
Դեռևս 2013 թվականին «Հայկական ժամանակ»-ը գրել էր, թե ինչ նպատակով եւ ում համար են Սահմանադրության մեջ մի քանի կոնկրետ փոփոխություններ արվում՝ երկրի նախագահի մասով: Գրել էինք, որ ամեն ինչ արվում է Արմեն Սարգսյանի համար դեպի նախագահական նստավայր ուղի բացելու նպատակով: Հիշեցնենք, հին Սահմանադրության հոդված 50-ի համաձայն, Հանրապետության նախագահ կարող էր ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Դեռ 2013 թվականին Սերժ Սարգսյանի աշխատակազմի այդ ժամանակվա ղեկավար Վիգեն Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին ուղարկել էր առաջարկ, ըստ որի այս շեմը պետք է իջեցվի: Հենց այդ նույն շրջանում՝ 2013-ի սեպտեմբերի 27-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը նշանակվեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ( սույն պաշտոնում 2013-ին նա նշանակվեց երրորդ անգամ):
Արմեն Սարգսյանը վաղուց Հայաստանում չի բնակվում, սակայն, միջազգային կոնվենցիաների համաձայն՝ տվյալ երկրում այլ երկրի դեսպանատունը համարվում է համապատասխան երկրի տարածք: Ուրեմն՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը համարվում է ՀՀ տարածք, եւ հետևաբար Արմեն Սարգսյանն էլ բնակվում է ՀՀ-ում:
ՀՀ նոր Սահմանադրության 124-րդ հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Պարզ թվաբանությամբ, Արմեն Սարգսյանը չի կարող առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու, քանի որ նրա 6 տարին լրանում է 2019 թվականի սեպտեմբերի 27-ին միայն:
Իրականում, սակայն, գոյություն ունի հաշվարկման մեխանիզմ եւ ամենայն հավանականությամբ, իշխանությունը այդ 6 տարվա հարցը կկարգավորի, եթե միանշանակ որոշվի, որ հենց Արմեն Սարգյանը պիտի իշխող մեծամասնության կողմից առաջադրվի ՀՀ նախագահի թեկնածու:
Ո՞վ է ՀՀ հաջորդ նախագահի հնարավոր թեկնածու Արմեն Սարգսյանը:
Արմեն Սարգսյանը ծնվել է 1953 թվականին, ՀՀ-ում: ԵՊՀ Տեսական ֆիզիկայի և մաթեմատիկայի գիտությունների թեկնածու է, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի և Բրիտանական աստղագիտական ընկերության անդամ, Համահայկական ակադեմիական և գիտական ընկերության անդամ:
1993-94 թվականներին եղել է ՀՀ Գլխավոր դեսպան Եվրոպայում և ՀՀ դեսպան Եվրամիությունում:
1992-96թթ եղել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
1996 թվականից 1997-ը՝ ընդամենը մի քանի ամիս, Արմեն Սարգսյանը զբաղեցրել է Հայաստանի վարչապետի պաշտոնը:
2001-ից մինչև 2011-ը Քեմբրիջի համալսարանում հիմնադրել և ղեկավարել է «Եվրասիա» կենտրոնը:
1998-2000թթ կրկին զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:
Արմեն Սարգսյանը եղել է նաև Lidian International ltd ընկերության նախագահը: Lidian International ltd-ը «Գեոթիմ» ընկերության հիմնադիրն է, որը տարիներ շարունակ մտադիր է իրականացնել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը, որի դեմ բնապահպանները մինչ օրս պայքարում են: Սակայն 2013 թվականին Սարգսյանը Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնում վերանշանակվելու առիթով հրաժարական է տվել Lidian International ltd ընկերության նախագահի պաշտոնից:
Բացի այս, Արմեն Սարգսյանը նաև մտերիմ հարաբերություններ ունի Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի հետ, բիզնեսով է զբաղվում Թուրքմենստանում և Ուզբեկստանում:
Արմեն Սարգսյանը Հայաստանի ամենափակ գործիչներից է:
ՀայԱրփի Բաղդասարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄկրտիչը 33 տարեկան էր. մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկը
Ձեր աջակցությամբ կարող ենք քայլ առաջ անել ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ. Պապոյանը՝ Էնջելին
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքները
Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը
Ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը հաղթել է հնդիկ մրցակցին
Հայաստանի օրենսդրության մոտեցումը Եվրոպական միությանը կարևոր տեղ ունի նախարարության ռազմավարության մեջ. Գալյան
Ձեր դիմագիծը և հետքը մնայուն ժառանգություն են սերունդների համար. Նորայր Մեհրաբյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով
Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման
«ԶԻԼ»-ը բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանն ու կոտրել այն
ՔԿՀ հանձնուք տարած կինը ձերբակալվել է. ինչեր են հայտնաբերվել աղցաններում
Լոնդոնում ոստիկանությունը շրջափակել է ԱՄՆ դեսպանատան շենքը. կասկածելի առարկա է հայտնաբերվել
Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կան տուժածներ
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել նորընտիր նախագահին
Ժամկետային զինծառայող Կարեն Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել
Հաղթանակ մրցագորգում, բարձր տրամադրություն՝ դահլիճում. հայ զինվորները պարում են աշխարհի առաջնության ժամանակ
Նախընտրական բանավեճի չգնացած Մարությանը պատրաստակամություն է հայտնել Ավինյանի հետ բանավիճել տրանսպորտի հարցով
Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը
«Կանաչ Հայաստան»-ի նիստում անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերի ավերիչ ջրհեղեղի հետևանքներին
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
Ավագ դասարանների շուրջ 40 աշակերտ մասնակցում է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի «Ագրոտեխնոլոգիա»-ի ուսուցմանը
Բեռնատար ավտոցիստեռնը ընկել է Որոտանը. վարորդը մահացել է (լուսանկարներ)
Ակնկալում եմ աշխատանքային, մասնագիտական, ֆինանսական կարգապահություն. Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» ԲԿ
Կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս»-ի թռչնամսի արտադրամասի գործունեությունը. ինչ է հայտնաբերվել (լուսանկարներ)
Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից հափշտակության վարույթով 666մլն դրամից ավել վնաս է վերականգնվել
Եվրոն շարունակել է էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 22-ին
Հայտնի է, թե որ թիմը կլինի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Փլեյ-օֆֆի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցը
Ռուսաստանն Արևմուտքին ցույց տվեց իր կարողությունները. Պեսկովը՝ «Օրեշնիկ» հրթիռի կիրառման մասին
18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվել
Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարները
Վարչապետը կադրեր է հրապարակել սպասվելիք հարցազրույցից
Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել
Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, ձյուն. կտրուկ կցրտի 6-10 աստիճանով
Երևանում մեքենան բախվել է գազատար խողովակներին, ապա՝ պատին
Քրեական վարույթի շրջանակում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (տեսանյութ)
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերները
Արմենուհի Հարությունյանն ազատվել է պաշտոնից
Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT