Երևան
12 °C
Սեպտեմբերի 18-ին սպասվող ՏԻՄ ընտրություններում ավելի քան 60 համայնքում իշխող ուժը՝ ՀՀԿ-ն, մնացել է առանց մրցակիցների. առաջադրված թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել: Այդ համայնքներից են Արագածոտնի Ապարան քաղաքը, որտեղ երեք թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտնել, մյուսի թեկնածությունը մերժվել է, առաջադրված է միայն համայնքի ՀՀԿ-ական ղեկավարը:
Ապարանի «Պանրի գործարանի» ՓԲԸ տնօրեն, անկուսակցական Տիգրան Հովհաննիսյանը մեր հարցին, թե ինչո՞ւ է իր թեկնածությունը մերժվել, իրար հակասող պատասխաններ տվեց. «Փողը չէի վճարել, ուրիշ բանի համար եմ դիմել»: Երբ խնդրեցինք մանրամասնել, թե որն է «ուրիշ բանը», ասաց, որ շփոթվել է, չի ցանկացել մասնակցել ընտրություններին, իսկ զրույցի վերջում հայտարարեց, որ ինքը չի դիմել, պարզապես իր անվան հետ համընկել է առաջադրվողի անուն-ազգանունը:
Ընտրապայքար, որպես այդպիսին, չի լինի նաեւ Արարատի մարզի Մասիս քաղաքում. այստեղ ՀՀԿ-ն չի առաջադրել գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանի թեկնածությունը, առաջադրել է Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, որը Թույների Մհերի՝ Մհեր Համբարձումյանի որդին է: ԲՀԿ-ական ինքնաառաջադրված Կարապետ Օհանյանը, որը երկար տարիներ Մասիսում փոխքաղաքապետ է եղել, Համբարձումյանների ցուցումով ինքնաբացարկ է հայտնել: Ինքնառաջադրված ՀՀԿ-ական Լեւոն Խաչատրյանը եւս ինքնաբացարկ է հայտնել:
Արարատի մարզի Վեդի քաղաքում ինքնառաջադրվել է ՀՀԿ-ական փոխքաղաքապետն ու ՀՀԿ-ի կողմից առաջադրված քաղաքապետը, փոխքաղաքապետն ինքնաբացարկ է հայտնել: Նույն պատկերն է նաեւ Սյունիքի Մեղրի քաղաքում եւ Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Արագածոտնի մարզի Ագարակի ՀՀԿ-ական ղեկավարն ամենեւին էլ ձեւական ընտրություններ չի համարում սպասվող ՏԻՄ ընտրությունները՝ չնայած նրան, որ համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակից չունի: «Ի՞նչ ձեւական բաներ, նորմալ երեւույթ ա, ես ի՞նչ անեմ, որ չեն առաջադրվել: Մարդ ենք, աշխատել ենք, հարգանք ունենք, չեն դնում, դա վա՞տ բան է»,- մեզ հետ զրույցում ասաց գործող գյուղապետ Վահան Խաչատրյանը: Հարցին՝ ինչո՞ւ է ինքնառաջադրված թեկնածուն ինքնաբացարկ հայտնել, հնարավո՞ր է իր նկատմամբ ճնշումներ են եղել կամ նախապես պայմանավորվածություն է եղել թեկնածություն ներկայացնելու, ապա ինքնաբացարկի, գյուղապետը բացառեց: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գործունեություն է ծավալում ինքնաբացարկ հայտնած Ասատուր Խաչատրյանը, գյուղապետը պատասխանեց, որ բարձրագույն կրթությամբ երիտասարդ է, որն այս պահին աշխատանք չունի:
Արարատի մարզի Աբովյանի գյուղապետ Ավետիք Հարությունյանն ասաց, թե մեզնից տեղեկացավ, որ իր մրցակից միակ թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել: «Արդե՞ն, «մալադեց», ապրի ինքը: Արհեստավոր տղա է, մատոռիստ, մոտ 60 ձայն հազիվ կստանար»,- ասաց նա:
Արարատի մարզի Բաղրամյան գյուղում ինքնաբացարկ են հայտնել առաջադրված 4 թեկնածուներից երեքը: Գործող գյուղապետ Սոսիկ Բենիամինյանի խոսքով՝ ինքը տեղեկություն չունի, թե ինչու են ինքնառաջադրված թեկնածուներն ինքնաբացարկ հայտնել: «Ի՞նչ իմանամ` ինչի հանեցին, երեւի մտածել են, որ ձեռք չի տա, հանել են»,- ասաց նա: Մրցակցություն չի լինի նաեւ Արագածոտնի մարզի Ագարակավան, Աշնակ, Բազմաղբյուր, Դաշտադեմ, Ծաղկասար, Մաստարա, Միրաք, Շղարշիկ, Նորաշեն (Արագած), Ոսկեթաս, Ոսկեհատ, Սադունց, Սիփան, Սորիկ, Ցամաքասար, Փարպի, Արարատի Ազատաշեն, Եգոյանց, Արարատ, Արաքսավան, Արմաշ, Գետափնյա եւ մի շարք այլ համայնքներում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT