Երևան
12 °C
Ժողովրդի վստահության կառավարության ձեւավորման մասին խոսելը վաղ է: Այս մասին երեկ մեզ հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ մեր խնդրանքով անդրադառնալով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրեաս Ղուկասյանի՝ ՔԿՀ-ից ուղարկված նամակին:
Հիշեցնենք, նախօրեին Անդրեաս Ղուկասյանը բաց նամակ էր հղել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանին՝ կոչ անելով կյանքի կոչել Ժողովրդի վստահության կառավարության եւ արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը:
«Կարծում եմ՝ եկել է ժամանակը՝ կյանքի կոչելու ժողովրդի վստահության կառավարության եւ արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը: Համոզված եմ, բոլոր քաղբանտարկյալների միասնական հորդորը` սեպտեմբերի 2-ին միանալ Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին, լայն արձագանք կգտնի ժողովրդի կողմից»,- մասնավորապես ասված էր նամակում:
«Ժողովրդի վստահության կառավարության ձեւավորումն ընդհանուր քաղաքական գործընթացի ամենակարեւոր փուլերից մեկն է, մի հատիկ քայլ չի, որ պետք է կատարվի, այլ մի ամբողջ գործընթացի մասն է: Այդ գործընթացը կատարվում է, եւ այդ կառավարության ծնունդն էլ անպայման կգա»,- հակադարձեց Ալեք Ենիգոմշյանը:
Մեր հարցին՝ ովքե՞ր են լինելու ժողովրդի վստահության կառավարության անդամները, մեր զրուցակիցը նկատեց, որ կառավարության գործառույթներն են կարեւոր, այլ ոչ թե անձինք:
Մեր դիտարկմանը, որ հասարակությունն ավելի շատ հստակություն է նախընտրում, Ենիգոմշյանը համաձայնեց՝ նկատելով, որ «ծրագրի հստակությունը խմորման ընթացքում է»:
Հիշեցրինք նաեւ, որ վերջին հանրահավաքի ժամանակ եւս «Սասնա ծռեր» քաղաքական խորհուրդը չներկայացրեց իր ճանապարհային քարտեզը, ինչպես նախկինում էին խոստացել, Ալեք Ենիգոմշյանը նկատեց, որ եթե քայլեր չեն հայտարարվել, դա դեռ չի նշանակում, որ աշխատանքներ չեն տարվում:
Ինչ վերաբերում է անազատության մեջ գտնվող Անդրեաս Ղուկասյանի՝ շուրջ մեկ ամիս հացադուլի մեջ գտնվելու հանգամանքին, որին հացադուլը դադարեցնելու կոչով դիմել էր նաեւ Ենիգոմշյանը, մեր զրուցակիցը եւս մեկ անգամ հնչեցրեց իր կոչը՝ այս անգամ ակնկալելով, որ Ղուկասյանը կհետեւի իր կոչին. «Չեմ կարող ասել` իր օրգանիզմը որքան կդիմադրի, ինքը հայտարարել է, որ վճռական է ու շարունակելու է, բայց ես կարծում եմ, որ այս ծայրահեղ վիճակը չպետք է շարունակվի»,-ասաց Ենիգոմշյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT