Երևան
12 °C
Նոյեմբերի 22-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի 5-րդ նիստը՝ ուղղված կլիմայական փոփոխություններին ընդառաջ աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ առկա բացերի և քաղաքականությունների լավարկման հնարավորությունների վերհանմանը։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, շահագրգիռ պետական կառույցների, դիվանագիտական կորպուսի, գիտական հաստատությունների և զարգացման կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։
Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանը պետության դիմակայուն զարգացումն ապահովելու տեսանկյունից առաջնային է համարել աղետների ռիսկի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը` ինչպես վտանգի գնահատման և կանխարգելման, այնպես էլ կլիմայական փոփոխությունների նկատմամբ առկա խոցելիությունների նվազեցման և համապատասխան կարողությունների զարգացման տեսանկյունից։ Այս համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել 2024 թվականի մայիսին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների և դրանց հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի կառավարման ուղղությամբ Կառավարության և միջազգային գործընկերների կողմից իրականացված աշխատանքներին:
Անդրադարձ կատարելով Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքներին՝ նիստի մասնակիցներին են ներկայացվել տուժած մարզերի ինը խոշորացված համայնքներում Կառավարության և ՄԱԶԾ առաջնորդությամբ և ԵՄ պատվիրակության և զարգացման ոլորտի այլ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ իրականացված Հետաղետային կարիքների գնահատման (ՀԱԿԳ) արդյունքները։
Հանդիպման ավարտին փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել կատարված արդյունավետ աշխատանքի համար և կարևորել այս ձևաչափով քննարկումների շարունակականությունը` միջազգային լավագույն փորձը դուրս բերելու, ոլորտային քաղաքականություններում և մոտեցումներում առկա բացերը վերհանելու, ինչպես նաև նորարական լուծումների ներդրման հնարավորությունները գնահատելու տեսանկյունից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻնչպես Քյարմյանին եմ դիմել, նույն կերպ խնդրանքով դիմել եմ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին. վարչապետ
Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում
Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ
Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային
ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները
Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել
Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները
Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել
Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները
Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս
Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը
Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին դեսպանները հրավիրված չեն. Պապուաշվիլի
Մկրտիչը 33 տարեկան էր. մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկը
Ձեր աջակցությամբ կարող ենք քայլ առաջ անել ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ. Պապոյանը՝ Էնջելին
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքները
Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը
Ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը հաղթել է հնդիկ մրցակցին
Հայաստանի օրենսդրության մոտեցումը Եվրոպական միությանը կարևոր տեղ ունի նախարարության ռազմավարության մեջ. Գալյան
Ձեր դիմագիծը և հետքը մնայուն ժառանգություն են սերունդների համար. Նորայր Մեհրաբյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով
Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման
«ԶԻԼ»-ը բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանն ու կոտրել այն
ՔԿՀ հանձնուք տարած կինը ձերբակալվել է. ինչեր են հայտնաբերվել աղցաններում
Լոնդոնում ոստիկանությունը շրջափակել է ԱՄՆ դեսպանատան շենքը. կասկածելի առարկա է հայտնաբերվել
Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կան տուժածներ
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել նորընտիր նախագահին
Ժամկետային զինծառայող Կարեն Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել
Հաղթանակ մրցագորգում, բարձր տրամադրություն՝ դահլիճում. հայ զինվորները պարում են աշխարհի առաջնության ժամանակ
Նախընտրական բանավեճի չգնացած Մարությանը պատրաստակամություն է հայտնել Ավինյանի հետ բանավիճել տրանսպորտի հարցով
Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը
«Կանաչ Հայաստան»-ի նիստում անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերի ավերիչ ջրհեղեղի հետևանքներին
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
Ավագ դասարանների շուրջ 40 աշակերտ մասնակցում է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի «Ագրոտեխնոլոգիա»-ի ուսուցմանը
Բեռնատար ավտոցիստեռնը ընկել է Որոտանը. վարորդը մահացել է (լուսանկարներ)
Ակնկալում եմ աշխատանքային, մասնագիտական, ֆինանսական կարգապահություն. Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» ԲԿ
Կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս»-ի թռչնամսի արտադրամասի գործունեությունը. ինչ է հայտնաբերվել (լուսանկարներ)
Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից հափշտակության վարույթով 666մլն դրամից ավել վնաս է վերականգնվել
Եվրոն շարունակել է էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 22-ին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT